Catedral de Teruel

( Տերուելի տաճար )

Տերուելի տաճար (իսպ.՝ Catedral de Santa María de Teruel), կաթոլիկ եկեղեցի Իսպանիայում՝ Արագոնի Տերուել քաղաքում։ Հայտնի է որպես Սանտա Մարիա եկեղեցի։ Հանդիսանում է մուդեխար ճարտարապետության լավագույն օրինակներից մեկը։ Քաղաքի և Սարագոսա նահանգի մյուս եկեղեցիների հետ միասին 1986 թվականից ի վեր ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում՝ որպես Արագոնի մուդեխար ճարտարապետության հուշարձան։

Պատմություն
 
Տաճարի աշտարակ

Արագոնիայի թագավոր Ալֆոնսո II-ը պատվիրել է կառուցել Սանտա Մարիա եկեղեցին, ռոմանական ճարտարապետական ոճով։ 13-րդ դարում մորիսկի ճարտարապետ Ջուզաֆը (Juzaff) վերակառուցեց տաճարը, կատարելագործեց նավը և երկու ենթակողմերը, և տվեց նրանց Մուդեխառ ճարտարապետության տեսք։ Զանգակատան կառուցումը ավարտվել է 1257 թվականին։ Ռոմանական աբսիդները 14-րդ դարում փոխարինվեցին գոթական-մուդեխառ ճարտարապետության ոճով։

1538 թվականին Մարտին դե Մոնտալբանը կառուցեց նավի հատվածի գմբեթը։ Գմբեթն ունի ութանկյունային պլան, արտաքին մասում՝ պլատերեսկո ձևավորմամբ կառուցված պատուհաններով։ 1587 թվականին Տերուելի թեմի ստեղծմամբ, եկեղեցին ստացավ տաճարի դեր և վերաօծվեց։

Տաճարի ճակատի կառուցումը ավարտվել է 1909 թվականին, որը կառուցվել է նեո-մուդեխառ ոճով։

Photographies by:
Statistics: Position
4955
Statistics: Rank
20210

Ավելացնել նոր մեկնաբանություն

CAPTCHA
Security
548621739Click/tap this sequence: 8211
Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Google street view

Where can you sleep near Տերուելի տաճար ?

Booking.com
537.749 visits in total, 9.233 Points of interest, 405 Destinations, 35 visits today.