Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վահանավանք (այլ կիրառումներ)

Վահանավանք կամ Վանիս Քվաբեբի (վրաց.՝ ვანის ქვაბები, ինչը թարգմանաբար՝ Վանիի քարանձավները), քարանձավային վանք Վրաստանի Սամցխե-Ջավախեթի մարզի Ասպինձայի մունիցիպալիտետում, Թմոգվի գյուղից 2 կմ հեռավորության վրա, Ասպնջակ քաղաքից 30 կմ հարավ և հանրաճանաչ Վարձիա (Վարզունիք կամ Վարձունյաց) վանական համալիրից դեպի Կուր գետի հոսանքն ի վար, քիչ ներքև, Կուր գետի աջ ափին, դժվարամատչելի քարայրներում, որոնք մինչև 14-րդ դարի երկրորդ կեսը կոչվում էին «Վահանի քարայրեր»։

Կոչվել է նաև Վահանի վանք, կամ Վանիս Քվաբի։ Բազմաշերտ քարայրների համալիր է։ Վանքի կառույցներից ուշագրավ են գլխավոր՝ գմբեթավոր, վիմափոր տաճարը, որը 12-րդ դարում վերակառուցել է Իչքիթը՝ Գուրգենի որդին, սրահավոր եկեղեցիները, տնտեսական շինությունները։ Մասամբ պահպանվել են հորիզոնական և գրեթե ուղղահայաց սանդղավոր թունելների համակարգը, փոքրիկ կիսավիմափոր եկեղեցին, որը կ...Կարդալ ավելին

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վահանավանք (այլ կիրառումներ)

Վահանավանք կամ Վանիս Քվաբեբի (վրաց.՝ ვანის ქვაბები, ինչը թարգմանաբար՝ Վանիի քարանձավները), քարանձավային վանք Վրաստանի Սամցխե-Ջավախեթի մարզի Ասպինձայի մունիցիպալիտետում, Թմոգվի գյուղից 2 կմ հեռավորության վրա, Ասպնջակ քաղաքից 30 կմ հարավ և հանրաճանաչ Վարձիա (Վարզունիք կամ Վարձունյաց) վանական համալիրից դեպի Կուր գետի հոսանքն ի վար, քիչ ներքև, Կուր գետի աջ ափին, դժվարամատչելի քարայրներում, որոնք մինչև 14-րդ դարի երկրորդ կեսը կոչվում էին «Վահանի քարայրեր»։

Կոչվել է նաև Վահանի վանք, կամ Վանիս Քվաբի։ Բազմաշերտ քարայրների համալիր է։ Վանքի կառույցներից ուշագրավ են գլխավոր՝ գմբեթավոր, վիմափոր տաճարը, որը 12-րդ դարում վերակառուցել է Իչքիթը՝ Գուրգենի որդին, սրահավոր եկեղեցիները, տնտեսական շինությունները։ Մասամբ պահպանվել են հորիզոնական և գրեթե ուղղահայաց սանդղավոր թունելների համակարգը, փոքրիկ կիսավիմափոր եկեղեցին, որը կառուցվել է Թամար թագուհու մծիգնոբարթուխուցեսի կողմից, ջրատար կավե խողովակներ, որոնք Ջավախքի բարձրավանդակից ջուր են հասցրել վանք։ Սկզբում սա եղել է զուտ արական վանք, սակայն, երբ այն անցել է Ղարիբայիսձեների տոհմին, կանանց նույնպես թույլատրվել է նույն վանքում ունենալ առանձին կացարաններ։ Վերին շերտերից մեկի վրա հավելվել է մի գմբեթավոր, փոքր եկեղեցի, որի որմերը ծածկված են սև թանաքով կատարված նկարներով և արձանագրություններով։

Photographies by:
Damian Pankowiec - CC BY-SA 4.0
Radosław Botev - CC BY 3.0 pl
Gaga.vaa - CC BY-SA 4.0
Gaga.vaa - CC BY-SA 4.0
sanil - CC0
ნინო ოთანაძე - CC BY-SA 4.0
Statistics: Position
6183
Statistics: Rank
13273

Ավելացնել նոր մեկնաբանություն

CAPTCHA
Security
392148756Click/tap this sequence: 8974
Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Google street view

Where can you sleep near Վահանավանք (Ջավախք) ?

Booking.com
539.791 visits in total, 9.235 Points of interest, 405 Destinations, 206 visits today.