Varadero

( Վարադերո )

Վարադերո (իսպ.՝ Varadero ) առողջարանային քաղաք Կուբայի Մատանզաս նահանգում։

Գտնվում է Հավանայից 140 կմ արևելք՝ Իկակոս թերակղզում։ Կարիբյան ավազանի խոշորագույն հանգստյան գոտիներից մեկը։

1992 թվականինին Վարադերո լողափը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է աշխարհի ամենամաքուր լողափերից մեկը ։

Իկասոս թերակղզին, որի վրա գտնվում է հանգստավայրը, տարածվում է օվկիանոսից 20 կմ հեռավորության վրա և իր ամենալայն մասում ունի ընդամենը 1,2 կմ լայնություն։ Իկակոս հրվանդանը, թերակղզու հյուսիսային ծայրամասը, համարվում է Կուբայի ամենահյուսիսային կետը ։

Պատմություն

Վարադերոյի մասին առաջին հիշատակումը գրանցվել է 1555 թվականին։ Հանգստավայրը հիմնադրվել է 1872 թվականին, իսկ արագ զարգացումը սկսվել է XX դարի 30-ական թվականների սկզբներին [1]։

Թերակղզում կան մի քանի հնագիտական հուշարձաններ (Ամբրոսիոյի քարանձավը՝ հին հնդկացի նկարիչների ժայռապատկերներով)։

Հանգստավայրի հայտնիությունը տարեցտարի ավելանում է։ Վարադերոյի երկայնքով տեղակայված են հանրահայտ հյուրանոցային ցանցերի ամենաշքեղ հյուրանոցները, որոնք ունեն եվրոպական մակարդակի սպասարկում։ Վարադերոն հայտնի է որպես վերականգնողական դայվինգի գոտի։ Հանգստավայր կարելի է մուտք գործել մայրուղու վրա տեղադրված անցակետերի միջոցով [2]։ Թերակղզուց քսան կիլոմետր դեպի հարավ-արևմուտք գտնվում է Վարադերոյի օդանավակայանը՝ «Խուան Գուալբերտո Գոմեսը», որը երկրի երկրորդ կարևորագույն օդանավակայանն է Հավանայի «Խոսե Մարտիից» հետո [3]։

 
Վարադերոն արբանյակից
 
Վարադերո լողափ
https://commons.wikimedia.org/wiki/Category:Varadero  «Events and Festivals»։ www.varaderoguide.net։ Վերցված է 2020-08-10  «Varadero Cuba»։ www.netssa.com։ Վերցված է 2020-08-10 
Photographies by:
Statistics: Position
5671
Statistics: Rank
15315

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
467512839Click/tap this sequence: 5181

Google street view

Where can you sleep near Վարադերո ?

Booking.com
491.343 visits in total, 9.210 Points of interest, 405 Destinations, 13 visits today.