Vajdahunyad vára

( Վայդահունյադ ամրոց )

Վայդահունյադ ամրոց (հունգ.՝ Vajdahunyad vára), ամրոց Բուդապեշտի Վարոշլիգետ այգում։ Ամրոցը կառուցվել է 1896- 1908 թվականներին ճարտարապետ Իգնաց Ալպարի նախագծով։

1896 թվականին Հունգարիա պետության կազմավորման 1000 ամյակի օրը Վարոշլիգետ զբոսայգում հանդիսավոր արարողությամբ բացվեց Իգնաց Ալպարի նախագծած «պատմական տաղավարը»։ Տաղավարը պատրաստվել էր փայտից, նրբատախտակից (ֆաներա) և պապիե-մաշեից։ Այն իրենից ներկայացնում էր էկլեստիկ ոճի համադրում հռոմեական, գոթական, վերածննդի և բարոկկո ճարտարապետական ոճերի հետ։

Ամրոցի նախագծում Ալպարը ներառել էր Հունգարիայի 21 հայտնի կառույցներից տարրեր, այդ թվում նաև Կորվին ամրոցից, Շեգեշվար ամրոցից, Կատալինայի ամրոցից, Յակեի տաճարից, ինչպես նաև այլ եկեղեցիներից և ամրոցներից ճարտարապետական տարրեր։ Քանի որ կառույցը իր արտաքին տեսքով նման էր Կորվինների ամրոցին, Տրանսիլվանիայի Հունյադիների պալատին, այդ պատճառով էլ «պատմական տաղավարը» սկսեցին անվանել նաև Վայդահունյադ։

Տոնակատարության ավարտից հետո տաղավարը քանդվել է,...Կարդալ ավելին

Տոնակատարության ավարտից հետո տաղավարը քանդվել է, սակայն բուդապեշտցիներն այնքան էին հավանել այն, որ որոշվեց, որ նույն վայրում պետք է կառուցվի տաղավարի քարե տարբերակը։ Կառուցումն ավարտվել է 1908 թվականին։

Ամրոցի բակում է գտնվում Անանունի արձանը, ով եղել է Gesta Hungarorum քրոնիկոնի հեղինակը։ Ամրոցի բակում տեղադրված է նաև ճարտարապետ Իգնաց Ալպարի արձանը։ Ներկայումս ամրոցում է տեղակայված Հունգարիայի ագրարային թանգարանը։

Photographies by:
Statistics: Position
2334
Statistics: Rank
53092

Ավելացնել նոր մեկնաբանություն

CAPTCHA
Security
534781296Click/tap this sequence: 1232
Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Google street view

Where can you sleep near Վայդահունյադ ամրոց ?

Booking.com
492.857 visits in total, 9.215 Points of interest, 405 Destinations, 145 visits today.