Westminster Abbey
( Վեստմինստերյան աբբայություն )Սուրբ Պետրոսի վանքային համալիր (անգլ.՝ Collegiate Church of St Peter at Westminster), ավելի հաճախ անվանվում է Վեստմինստերյան աբբայություն, գոթական ոճի տաճար է Վեստմինստերում, (Լոնդոնում), Վեստմինստերյան պալատից արևմուտք։ Անգլիայի ամենահատկանշական կրոնական կառույցներից է։ ժամանակի ընթացքում կատարվել են թագադրման և հուղարկավորության արարողություններ թագավորական ընտանքիների համար։ Ընդմիջումներով կառուցվել է 1245-1745 թթ։ Որպես ավանդություն, Անգլիայի թագավորներն և թագուհիները թագադրվում են հենց Վեստմինստերյան աբբայությունում։ Վեստմինստերյան աբբայությունը նաև կրթական համալիր է, որը կառավարվում է ռեկտորի և ավելի ստորադաս մարմինների կողմից։ Կրթական համալիրն ունի իր սեփական կառավարող մարմինները։ Կառավարող մարմին և համալիրի լիիրավ անդամ են համարվում թագուհու 40 մտավորականները։ Համալիրն ունի սեփական երգչախումբ և օրգան կոչվող շատ շքեղ գործիքը։ Վեստմինստերյան աբբայությունում առկա է նաև ցուցահանդես, որտեղ ցուցադրված են արքայական ընտանիքներին վերաբերող իրեր և ...Կարդալ ավելին
Սուրբ Պետրոսի վանքային համալիր (անգլ.՝ Collegiate Church of St Peter at Westminster), ավելի հաճախ անվանվում է Վեստմինստերյան աբբայություն, գոթական ոճի տաճար է Վեստմինստերում, (Լոնդոնում), Վեստմինստերյան պալատից արևմուտք։ Անգլիայի ամենահատկանշական կրոնական կառույցներից է։ ժամանակի ընթացքում կատարվել են թագադրման և հուղարկավորության արարողություններ թագավորական ընտանքիների համար։ Ընդմիջումներով կառուցվել է 1245-1745 թթ։ Որպես ավանդություն, Անգլիայի թագավորներն և թագուհիները թագադրվում են հենց Վեստմինստերյան աբբայությունում։ Վեստմինստերյան աբբայությունը նաև կրթական համալիր է, որը կառավարվում է ռեկտորի և ավելի ստորադաս մարմինների կողմից։ Կրթական համալիրն ունի իր սեփական կառավարող մարմինները։ Կառավարող մարմին և համալիրի լիիրավ անդամ են համարվում թագուհու 40 մտավորականները։ Համալիրն ունի սեփական երգչախումբ և օրգան կոչվող շատ շքեղ գործիքը։ Վեստմինստերյան աբբայությունում առկա է նաև ցուցահանդես, որտեղ ցուցադրված են արքայական ընտանիքներին վերաբերող իրեր և պատկերներ։ Մեծ մասամբ տեղ են գտել ուշ 13-րդ դարի պատկերներ։
Աբբայի մասին առաջին տեղեկությունները հիմնված են հին ավանդույթի վրա, ըստ որի երիտասարդ ձկնորս Ալդրիչը Թեմզա գետի մոտ տեսնում է Սուրբ Պետրոսի տեսիլը, որտեղ էլ հետագայում կառուցվել է տաճարը։ 1042-1052 թվականներին թագավոր Էդվարդը սկսեց տաճարի վերակառուցումը։ Սա առաջին տաճարն է եղել Անգլիայում, որը կառուցվել է Ռոմանական ոճով։ Ներկայիս տաճարի կառուցումը սկսվել է 1245 թվականին Հենրի III-ի կողմից, ով ընտրել էր այդ վայրը որպես իր հուղարկավորության վայր։ Աբբայությունը հետագայում դարձավ թագադրման վայր։ Հենրի VII-րդը 1503 թվականին տաճարի մոտ կառուցում է մատուռ, որը նվիրված է Կույս Մարիամին։ Քարերի մեծամասնությունը բերվել էին Ֆրանսիայի Կաեն քաղաքից։
Ավելացնել նոր մեկնաբանություն