Վիկտորիա (ջրվեժ)

Վիկտորիա (անգլ. Victoria), ջրվեժ Հարավային Աֆրիկայի Զամբեզի գետի վրա։ Գտնվում է Զամբիայի և Զիմբաբվեի սահմանին։ Ջրվեժի լայնությունը մոտավորապես 1800 մետր է, իսկ բարձրությունը՝ 120 մետր։ Շոտլանդացի հետազոտող-ճանապարհորդ Դավիթ Լիվինգսթոնը 1855 թվականին լինելով ջրվեժում, այն անվանեց Վիկտորիա թագուհու պատվին։ Տեղաբնիկների մոտ ջրվեժը հայտնի էր «Շառաչող ծուխ» անունով։ Վիկտորիայի ջրվեժը Հարավային Աֆրիկայի տեսարժան վայրերից է և պատկանում է ՅՈՒՆԵՍԿՈ-ի համաշխարհային ժառանգությանը։ Ջրվեժը գտնվում է Զամբիայի «Շառաչող ծուխ» («Mosi-oa-Tunya») և Զիմբաբվեի «Վիկտորիա ջրվեժ» ազգային պարկերի սահմանին։ Վիկտորիան աշխարհի միակ ջրվեժն է, որը միաժամանակ ունի 100 մետրից ավել բարձրություն և 1 կիլոմետրից ավելի լայնություն։

Photographies by:
Statistics: Position
535
Statistics: Rank
186843

Ավելացնել նոր մեկնաբանություն

CAPTCHA
Security
236589417Click/tap this sequence: 7999
Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Google street view

Where can you sleep near Վիկտորիա (ջրվեժ) ?

Booking.com
493.568 visits in total, 9.222 Points of interest, 405 Destinations, 81 visits today.