Mănăstirea Voroneț

( Վորոնեց (վանք) )

Վորոնեց վանք (ռումիներեն՝ Mănăstirea Voroneț), Ռումինական ուղղափառ եկեղեցու Սուչավայի արքեպիսկոպոսության վանք, որը գտնվում է Գուրա Հումորուլուի քաղաքի մոտ գտնվող Վորոնեց գյուղում։ Վանքը հայտնի է իր կաթողիկոնով՝ Սուրբ Գեորգիի եկեղեցով, որը որմնանկարներով զարդարված է ինչպես ներսից, այնպես էլ դրսից, և 1993 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում (օբյեկտ «Մոլդովայի պատմական շրջանի եկեղեցիներ»)։

Վանքը հիմնադրվել է Մոլդովական իշխանության կառավարիչ Շտեֆան Մեծի կողմից՝ ի պատիվ Վասլուի ճակատամարտում տարած հաղթանակի և կառուցվել է 1488 թվականի մայիսից մինչև նոյեմբեր։ Ըստ լեգենդի՝ Շտեֆանը, Օսմանյան կայսրության հետ պատերազմի անբարենպաստ պահերից մեկում, խորհուրդ հարցնելու համար եկել է Վորոնեցում ապրող վանական Դանիիլ Ճգնավորի մոտ։ Ճակատամարտում տարած հաղթանակից հետո նա կատարել է Դանիիլին տված խոստումը և Վորոնեցում հիմնադրել է վանք՝ գլխավոր եկեղեցին նվիրելով Սուրբ Գևորգին, որը հաղթանակ է պարգևել ճակատամարտում։ Այն մասին, որ եկեղեցին կա...Կարդալ ավելին

Վորոնեց վանք (ռումիներեն՝ Mănăstirea Voroneț), Ռումինական ուղղափառ եկեղեցու Սուչավայի արքեպիսկոպոսության վանք, որը գտնվում է Գուրա Հումորուլուի քաղաքի մոտ գտնվող Վորոնեց գյուղում։ Վանքը հայտնի է իր կաթողիկոնով՝ Սուրբ Գեորգիի եկեղեցով, որը որմնանկարներով զարդարված է ինչպես ներսից, այնպես էլ դրսից, և 1993 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում (օբյեկտ «Մոլդովայի պատմական շրջանի եկեղեցիներ»)։

Վանքը հիմնադրվել է Մոլդովական իշխանության կառավարիչ Շտեֆան Մեծի կողմից՝ ի պատիվ Վասլուի ճակատամարտում տարած հաղթանակի և կառուցվել է 1488 թվականի մայիսից մինչև նոյեմբեր։ Ըստ լեգենդի՝ Շտեֆանը, Օսմանյան կայսրության հետ պատերազմի անբարենպաստ պահերից մեկում, խորհուրդ հարցնելու համար եկել է Վորոնեցում ապրող վանական Դանիիլ Ճգնավորի մոտ։ Ճակատամարտում տարած հաղթանակից հետո նա կատարել է Դանիիլին տված խոստումը և Վորոնեցում հիմնադրել է վանք՝ գլխավոր եկեղեցին նվիրելով Սուրբ Գևորգին, որը հաղթանակ է պարգևել ճակատամարտում։ Այն մասին, որ եկեղեցին կառուցվել է 1488 թվականին՝ չորս ամսից էլ քիչ ժամանակում, վկայում է նրա մուտքի վերևի արձանագրությունը։

Մոլդովայի ապագա մետրոպոլիտ Գրիգորի Ռոշկան վանական է կարգվել Վորոնեց վանքում (ենթադրաբար Դանիիլ ճգնավորի կողմից)։

Սուրբ Գեորգիի եկեղեցին ներառում է երեք աբսիդ, խորան, կենտրոնական մասը (նավը) աշտարակով և սյունասրահով։ 1547 թվականին Գրիգորի Ռոշկան եկեղեցու արևմտյան կողմում գավիթ է ավելացրել։ Եկեղեցին վանքի միակ պահպանված պատմական շինությունն է։

Վորոնեցի որմնանկարներին բնորոշ է կապույտի գերակշռությունը։ Այս կապույտ տոնի ամենավառ դրսևորումը Վերջին դատաստանի որմնանկարն է, որն արվել է արտաքին պատին 1547 թվականին։

Վանքում թաղված է սուրբ Դանիիլ Ճգնավորը։ Կոմունիստական իշխանության օրոք վանքը փակվել և վերականգնվել է միայն 1991 թվականին։

Photographies by:
Statistics: Position
2182
Statistics: Rank
57176

Ավելացնել նոր մեկնաբանություն

CAPTCHA
Security
847625931Click/tap this sequence: 2811
Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Google street view

Where can you sleep near Վորոնեց (վանք) ?

Booking.com
494.393 visits in total, 9.222 Points of interest, 405 Destinations, 165 visits today.