Context of Մոնղոլիա

Մոնղոլիա, դեպի ծով ելք չունեցող պետություն Արևելյան Ասիայում։ Տարածքը ճիշտ հավասար է պատմական Արտաքին Մոնղոլիայի տարածքին։ Այն տեղակայված է Ռուսաստանի և Չինաստանի միջև և հարևան է Ներքին Մոնղոլիայի ինքնավար մարզին։ Մոնղոլիան չունի ընդհանուր սահման Ղազախստանի հետ, չնայած նրանց բաժանում է ընդամենը 37 կմ։

Մոնղոլիայի տարածը 1,564,116 կմ քառակուսի է և ունի ընդամենը 3,3 միլիոն բնակչություն՝ դառնալով 18-րդ խոշորագույն պետություն աշխարհում և ամենանոսր բնակեցված պետությունը։ Այն դեպի ծով ելք չունեցող երկրորդ խոշորագույն պետությունն է Ղազախստանից հետո։ Մոնղոլիայի տարածքի շատ փոքր մասն է համարվում վարելահող, տարածքի մեծ մասը հիմնականում տափաստաններ են, հյուսիսում լեռներով և արևմուտքից հարավ գտնվում է Գոբի անապատը։ Ուլան Բատորը երկրի մայրաքաղաքն է և խոշորագույն քաղաքը, որտեղ ապրում է երկրի բնակչության մոտ 45%-ը։ Այն նաև ամենացուրտ մայրաքաղաքների թվում է Մոսկվայի, Օտտավայի և Նուր-Սուլթանի հետ միասին։

Բնակչության մոտ 30%-ը քոչվոր է կամ կիսաքոչվոր։ Ձևաբուծությունը երկրում անկո...Կարդալ ավելին

Մոնղոլիա, դեպի ծով ելք չունեցող պետություն Արևելյան Ասիայում։ Տարածքը ճիշտ հավասար է պատմական Արտաքին Մոնղոլիայի տարածքին։ Այն տեղակայված է Ռուսաստանի և Չինաստանի միջև և հարևան է Ներքին Մոնղոլիայի ինքնավար մարզին։ Մոնղոլիան չունի ընդհանուր սահման Ղազախստանի հետ, չնայած նրանց բաժանում է ընդամենը 37 կմ։

Մոնղոլիայի տարածը 1,564,116 կմ քառակուսի է և ունի ընդամենը 3,3 միլիոն բնակչություն՝ դառնալով 18-րդ խոշորագույն պետություն աշխարհում և ամենանոսր բնակեցված պետությունը։ Այն դեպի ծով ելք չունեցող երկրորդ խոշորագույն պետությունն է Ղազախստանից հետո։ Մոնղոլիայի տարածքի շատ փոքր մասն է համարվում վարելահող, տարածքի մեծ մասը հիմնականում տափաստաններ են, հյուսիսում լեռներով և արևմուտքից հարավ գտնվում է Գոբի անապատը։ Ուլան Բատորը երկրի մայրաքաղաքն է և խոշորագույն քաղաքը, որտեղ ապրում է երկրի բնակչության մոտ 45%-ը։ Այն նաև ամենացուրտ մայրաքաղաքների թվում է Մոսկվայի, Օտտավայի և Նուր-Սուլթանի հետ միասին։

Բնակչության մոտ 30%-ը քոչվոր է կամ կիսաքոչվոր։ Ձևաբուծությունը երկրում անկում չի ապրում։ Բուդդայականությունը երկրի հիմնական կրոնն է, երկրորդը մեծ խումբը անկրոններն են։ Իսլամը երկրորդ խոշոր կրոնն է, որը տարածված է էթնիկ ղազախների մոտ։ Բնակչության մեծ մասը էթնիկ մոնղելներ են, մոտ 4%՝ ղազախներ են, տուվացիներ և այլ էթնիկ խմբոր, որոնք հատկապես կենտրոնացված են արևմուտքում։

Ներկայիս Մոնղոլիան կառավարել են տարբեր քոչվոր կայսրություններ, ներառյալ Հաննուն, Սյանբին, Ռուրանը, Առաջին թյուրքական քագանատը և այլն։ 1206 թվականին Չինգիզ խանը հիմնադրեց Մոնղոլական կայսրությունը, որը դարձավ ամենախոշոր ցամաքային տերությունը պատմության մեջ։ Նրա թոռ Կուբայ խանը նվաճեց Չինաստանը և հիմնադրեց Յուան դինաստիան։ Յուանի անկումից հետո մոնղոլները վերադարձան Մոնղոլիա և վերսկսեցին միջկլանային բախումները, բացառության Դայան խանի և Թյումեն Զագաստ խանի ժամանակաշրջանների։

16-րդ դարում Տիբեթյան Բուդայականությունը սփռվեց Մոնղոլիայում, որը հիմնադրել էր Ցին կայսրությունը։ 20-րդ դարի սկզբին չափահաս տղամարդկանց մոտ երրորդ մասը բուդդայական վանական էր։ Ցին կայսրության անկումից հետո 1911 թվականին Մոնղոլիան հռչակվեց անկախ՝ Չինաստանից վերջնական անջատվեց 1921 թվականին։ Դրանից շատ չանցած երկիրը հայտնվեց ԽՍՀՄ-ի հետաքրքրությունների գոտում, որը կորզեց անկախությունը Չինաստանից։ 1924 թվականին հիմնադրվեց սոցիալիստական Մոնղոլիայի Ժողովրդական Հանրապետությունը։ 1989 թվականի հակակոմունիստական հեղափոխություններից հետո Մոնղոլիայում տեղի ունեցավ սեփական ժողովրդական հեղափոխությունը 1990 թվականին։ Սա թույլ տվեց Մոնղոլիային անցում կատարել բազմակուսակցական համակարգին և շուկայական տնտեսությանը։

Մոնղոլիան ՄԱԿ-ի, Ասիայի միավորված երկխոսության, Մ77-ի, Ասիական ենթակառուցվածքային ներդրումների բանկի, Չմիացած երկրների շարժման անդամ է և ՆԱՏՕ-ի գլոբալ գործընկեր։ Երկիրը 1997 թվականին միացավ Առևտրի համաշխարհային կազմակերպությանը և մեծացրեց իր մասնակցությունը տարածաշրջանային տնտեսական և առևտրային խմբերում։

More about Մոնղոլիա

Basic information
  • Calling code +976
  • Internet domain .mn
  • Mains voltage 220V/50Hz
  • Democracy index 6.48
Population, Area & Driving side
  • Population 3409939
  • Տարածք 1566000
  • Driving side right

Where can you sleep near Մոնղոլիա ?

Booking.com
487.403 visits in total, 9.187 Points of interest, 404 Destinations, 29 visits today.