Colosseo

( Կոլիզեում )

Կոլիզեում (լատ.՝ Colosseum կամ Coliseum), հայտնի է նաև որպես Փլավիոսների ամֆիթատրոն (լատ.՝ Amphitheatrum Flavium, իտալերեն.՝ Anfiteatro Flavio կամ Colosseo), Իտալիայում՝ Հռոմ քաղաքի կենտրոնում գտնվող օվալաձև ամֆիթատրոն։ Կառուցված լինելով տրավերտինով, հրաբխային տուֆով և բետոնե աղյուսներով՝ այն երբևէ կառուցված ամենամեծ ամֆիթատրոնն է։ Կոլիզեումը գտնվում է Հռոմի Ֆորումի արևելքում։ Կառուցումը սկսել է Վեսպասիանոս կայսրը մ.թ. 72 թվականին, ավարտել է իր իրավահաջորդ ու ժառանգ Տիտոսը՝ 80 թվականին։ Հետագա ձևափոխությունները կատարվել են Դոմիցիանոս կայսեր օրոք (81–96 թթ.): Այս երեք կայսրերը հայտնի են որպես Փլավիոսների դինաստիա, ամֆիթատրոնը լատիներեն անվանվել է նրանց ազգանունով՝ Փլավիոս (Flavius)։

Համարվում է, որ Կոլիզեումը կարող է տեղավորել մոտավորապես 50,000 - 80,000 հանդիսատես, միջինում ունեցել է մոտ 65,000 հանդիսատես։ Այն օգտագործվել է գլադիատորական մրցույթների, հանրային ներկայացումների, ինչպես օրինակ՝ նավմախիայի, (միայն շատ կարճ ժամանակահատվածում, քան...Կարդալ ավելին

Կոլիզեում (լատ.՝ Colosseum կամ Coliseum), հայտնի է նաև որպես Փլավիոսների ամֆիթատրոն (լատ.՝ Amphitheatrum Flavium, իտալերեն.՝ Anfiteatro Flavio կամ Colosseo), Իտալիայում՝ Հռոմ քաղաքի կենտրոնում գտնվող օվալաձև ամֆիթատրոն։ Կառուցված լինելով տրավերտինով, հրաբխային տուֆով և բետոնե աղյուսներով՝ այն երբևէ կառուցված ամենամեծ ամֆիթատրոնն է։ Կոլիզեումը գտնվում է Հռոմի Ֆորումի արևելքում։ Կառուցումը սկսել է Վեսպասիանոս կայսրը մ.թ. 72 թվականին, ավարտել է իր իրավահաջորդ ու ժառանգ Տիտոսը՝ 80 թվականին։ Հետագա ձևափոխությունները կատարվել են Դոմիցիանոս կայսեր օրոք (81–96 թթ.): Այս երեք կայսրերը հայտնի են որպես Փլավիոսների դինաստիա, ամֆիթատրոնը լատիներեն անվանվել է նրանց ազգանունով՝ Փլավիոս (Flavius)։

Համարվում է, որ Կոլիզեումը կարող է տեղավորել մոտավորապես 50,000 - 80,000 հանդիսատես, միջինում ունեցել է մոտ 65,000 հանդիսատես։ Այն օգտագործվել է գլադիատորական մրցույթների, հանրային ներկայացումների, ինչպես օրինակ՝ նավմախիայի, (միայն շատ կարճ ժամանակահատվածում, քանի որ նկուղային հարկը լցվեց այլ զբաղմունքների համար նախատեսված մեխանիզմներով) կենդանիների որսերի, մահապատիժների, հայտնի մարտերի կրկնությունների և հռոմեական դիցաբանության վրա հիմնված դրամաների համար։ Վաղ միջնադարում կառույցը դադարեցին օգտագործել զվարճանքների համար։ Հետագայում այն օգտագործվեց այլ նպատակների՝ բնակեցման, արհեստանոցների համար, որպես հոգևորականների թաղամաս, ամրոց, քարհանք և քրիստոնեական սրբավայր։

Չնայած երկրաշարժերի պատճառով մասամբ ավերված լինելուն, Կոլիզեումը մինչ օրս Հռոմեական կայսրության պատմական խորհրդանիշներից է և համարվում է Աշխարհի նոր յոթ հրաշալիքներից մեկը։ Այն հռոմեական ամենահայտնի տեսարժան վայրերից է ու կապված է Հռոմեական Կաթոլիկ եկեղեցու հետ, քանի որ ամեն Ավագ Ուրբաթ Հռոմի Պապը «Խաչի ճանապարհը» անվամբ մոմավառության երթ է գլխավորում, որը սկսվում է Կոլիզեումի շրջակա տարածքից։

Կոլիզեումը պատկերված է հինգ ցենտ արժողությամբ եվրոյի մետաղադրամի իտալական տարբերակի վրա։

Պատմություն Շինարարություն, հանդիսավոր բացում ու հռոմեական վերակառուցում
 
Տիտոսի սեստերտիոսը, որը պատկերում է Կոլիզեումի հանդիսավոր բացման արարողությունը (կառուցված մ.թ. 80 թ.)։
 
Հռոմի կենտրոնական մասի քարտեզը Հռոմեական Կայսրության օրոք, Կոլիզեումի հետ միասին՝ վերևի աջ անկյունում:

Ընտրված վայրը մի հարթ տարածք էր, Ցելիումի, Եսկվիլինի ու Պլատինի բլուրների միջև գտնվող ցածրադիր հովտում, որով հոսում էր ջրանցք դարձած մի գետակ։ Մինչ մ.թ.ա. 2-րդ դարը տարածքը խիտ բնակեցված էր։ Մ.թ. 64 թ.-ին Հռոմի մեծ հրդեհի ժամանակ այն ամայացավ, որից հետո Ներոնը գրավեց տարածքի մեծ մասն ու միացրեց իր սեփական կալվածքին։ Այդտեղ նա կառուցեց հոյակապ «Ոսկե տունը» (Domus Aurea), որի դիմաց մի արհեստական լճակ ստեղծեց և շրջապատվեց տաղավարներով, այգիներով ու սյունաշարերով։ Գոյություն ունեցող Ակվա կլաուդիա (Aqua Claudia) ջրանցքը ձգվում էր՝ տարածքին ջուր մատակարարելով, իսկ Ներոնի վիթխարի արձանը կանգնեցվել էր «Ոսկե տան» մուտքի մոտ[1]։

Չնայած կոթողը պահպանվել էր, «Ոսկե տան» մեծ մասը քանդվել էր։ Լիճը լցվեց, իսկ տարածքն օգտագործվեց նոր Փլավիոսների ամֆիթատրոնը կառուցման համար։ Մոտակայքում՝ «Ոսկե տան» նախկին տարածքում, կառուցվել էին գլադիատորական դպրոցներն ու աջակից այլ շինությունները։ Ներոնի լճի տեղում Կոլիզեում կառուցելու Վեսպասիանոսի որոշումը կարող է պոպուլիստական քայլ համարվել՝ մարդկանց վերադարձնելու քաղաքի այն տարածքները, որոնք Ներոնը հարմարեցրել էր իր անձնական օգտագործմանը։ Ի տարբերություն շատ այլ ամֆիթատրոնների, որոնք գտնվում էին քաղաքի արվարձաններում, Կոլիզեումը կառուցվել էր քաղաքի կենտրոնում, արդյունքում և՛ խորհրդանշորեն, և՛ ճշտորեն տեղադրված լինելով Հռոմի սրտում:

 
Կոլիզեում

Շինությունը կառուցվել է օգտագործելով Հրեական տաճարի թալանից հետո ստացված միջոցներով։ Այս թալանը տեղի է ունեցել մ.թ. 70 թվականին Հրեական մեծ ապստամբությունից հետո՝ բերելով Երուսաղեմի պաշարմանը։ Համաձայն վերականգնված արձանագրության՝ «Վեսպասիանոս կայսրը կարգադրեց, որ այս ամֆիթատրոնը կառուցվի իր զորավարների բաժին ավարից»։ Ավարի հետ միասին, պատերազմից հետո 100,000 հրեա գերիներ բերվեցին Հռոմ, որոնցից շատերը մասնակցեցին շինարարությանը՝ ապահովելով անհրաժեշտ աշխատուժը։ Ստրուկներն օգտագործվում էին ծանր աշխատանքներում, մշակում էին տրավերտինը Տիվոլիի քարհանքներում, կտրտում էին քարերը, բեռնում ու տեղափոխում 20 մղոն՝ Տիվոլիից Հռոմ[2]։ Այս անորակ, ձրի աշխատուժի հետ միասին, հռոմեացի պրոֆեսիոնալ շինարարների, ինժեներների, արվեստագետների, նկարիչների ու ձևավորող-դիզայներների խմբերը Կոլիզեումի կառուցման համար իրականացնում էին ավելի մասնագիտական աշխատանքները։ Կոլիզեումը կառուցվել է տարբեր նյութերից՝ փայտ, կրաքար, տուֆ, կղմինդր, ցեմենտ ու կրաշաղախ։

 
Հատված Lexikon der gesamten Technik-ից (1904)

Կոլիզեումի կառուցումը սկսվել է մոտ մեր թվարկության 70-72 թվականներին (համաձայն որոշ աղբյուրների մ.թ. 73-75 թվականներ)[2]՝ Վեսպասիանոս[3] կայսեր կառավարման օրոք։ 79 թվականին՝ մինչ Վեսպասիանոսի մահը, Կոլիզեումի միայն 3 հարկերն էին ավարտված։ Այն իր ավարտին է հասցվել վերջինիս որդու՝ Տիտոսի օրոք, 80 թվականին, իսկ առաջին խաղերն անցկացվել են մ.թ. 80 կամ 81[2] թվականին։ Դիոն Կասսիոսը պատմում է, որ ամֆիթատրոնի անդրանիկ խաղերի ժամանակ ավելի քան 9,000 վայրի կենդանիներ են սպանվել։ Բացման հանդիսավոր արարողության առթիվ ստեղծվել են հուշադրամներ[4]։ Շենքը ձևափոխել է Վեսպասիանոսի կրտսեր որդին՝ նորանշանակ կայսեր Դոմիցիանոսը՝ կառուցելով ստորգետնյա թունելներով ներքնահարկ (hypogeum), որը օգտագործվել է որպես կացարան կենդանիների ու ստրուկների համար։ Նա նաև Կոլիզեումի վերևի հատվածում պատշգամբ ավելացրեց՝ մեծացնելով նստատեղերի քանակը[5]։

217 թվականին Կոլիզեումը մեծապես վնասվել է խոշոր հրդեհից (ըստ Դիո Կասսիոսի[6]՝ կայծակից առաջացած), որը ոչնչացրեց ամֆիթատրոնի ներսի վերևի փայտյա հարկերը։ Այն ամբողջովին չի վերանորոգվել մոտ մինչև 240 թվականը, հետագայում վերանորոգվել է 250 կամ 252 թվականներին, և ապա 320 թվականին։ Գլադիատորական մարտերի մասին վերջին անգամ նշվել է մոտ 435 թվականին։ Արձանագրությունը վկայում է Թեոդոսիոս Բ Փոքրի և Վալենտինիանոս III-ի (425-455) կառավարման օրոք Կոլիզեումի տարբեր մասերի վերակառուցման և 445 թվականի մեծ երկրաշարժի պատճառած վնասների վերականգնման մասին. ավելի շատ աշխատանք կատարվել է հետագայում՝ 484 և 508 թվականներին։ Արենան շարունակվում էր օգտագործվել 6-րդ դարի մրցույթների համար։ Կենդանիների որսը շարունակվեց մինչև առնվազն 523 թվականը, երբ Անիցիուս Մաքսիմուսը կազմակերպում էր վայրի կենդանիների սպանություններ՝ մեծ ծախսերի համար ենթարկվելով Թեոդորիկ Մեծ արքայի քննադատությանը[1]։

Միջնադար

Կոլիզեումի օգտագործումը ենթարկվել է մի շարք արմատական փոփոխությունների։ Մինչ 6-րդ դարի վերջը ամֆիթատրոնի ներսում մի փոքրիկ մատուռ էր կառուցվել, չնայած ընդհանուր առմամբ այն Կոլիզեումին որևէ կրոնական հատուկ նշանակություն չէր հաղորդում։ Արենան վերածվեց գերեզմանոցի։ Հիմքի տակ գտնվող սյունաշարերի ստորերկրյա բազմաթիվ տարածքներ վերածվել էին բնակարանների ու արհեստանոցների, և մինչև 12-րդ դարի վերջը դեռևս նշվում էին վարձով տրված։ Մոտ 1200 թվականին Ֆրանջիպանի ընտանիքը իր ձեռքը վերցրեց Կոլիզեումն ու ուժեղացրեց այն՝ անշուշտ օգտագործելով այն որպես ամրոց։

1349 թվականի մեծ երկրաշարժի հերևանքով լուրջ վնաս է հասցվել Կոլիզեումին՝ պատճառ հանդիսանալով՝ հատկապես հարավային հատվածի փլուզմանը։ Պոկված քարերի մեծ մասը օգտագործվեց Հռոմի այլ մասերում եկեղեցիներ, հիվանդանոցներ և ուրիշ շենքեր կառուցելու համար։ 14-րդ դարի կեսին կրոնական կարգը տեղափոխվեց Կոլիզեումի հյուսիսային երրորդ մասը[7] և շարունակեց այն բնակեցնել մինչ 19-րդ դարը։ Ամֆիթատրոնի ներսի մասի քարերը մեծ մասամբ պոկվել էին և օգտագործվում էին այլ տեղերում կամ (մարմարե ճակատի դեպքում) այրում էին կիր պատրաստելու համար[1]։ Բրոնզե ագույցները, որ պահում էին քարե շինությունը փորելով կամ տաշելով հանում էին պատերից՝ բազմաթիվ անցքեր թողնելով, որոնք այսօր էլ սպիների նման մնացել են շենքի վրա:

 
Միջնադարյան Հռոմի քարտեզը, որը պատկերում է Կոլիզեումը։
Ժամանակակից

16 և 17-րդ դարերի ընթացքում եկեղեցու պաշտոնյաները Կոլիզեումի համար արդյունավետ դեր գտան։ Հռոմի Սիքստուս V պապը (1585-1590) ծրագրում էր կառույցը վերածել բրդի գործարանի՝ հռոմեացի մարմնավաճառներին աշխատանք տրամադրելու համար․ այս առաջարկը չհաջողվեց Պապի վաղաժամ մահվան պատճառով[8]։ 1971 թվականին Կարդինալ Ալտիերին թույլ տվեց այն օգտագործել ցլամարտի համար. հասարակական աղմուկը ստիպեց արագ հրաժարվել այդ մտքից:

 
Կոլիզեումը 1757թ.-ին՝ փորագրված Ջիովաննի Բատիստա Պիրանեզիի կողմից։

1749 թվականին Հռոմի Բենեդիկտոս XIV պապը հաստատեց այն կարծիքը, որ Կոլիզեումը սրբավայր է, որտեղ վաղ քրիստոնյաները նահատակվում էին։ Նա արգելեց Կոլիզեումը որպես քարհանք օգտագործելն ու շենքը նվիրաբերեց Քրիստոսի չարչարանքներին և հաստատեց Խաչի պաշտամունքի ծառայությունը, հայտարարելով, որ այն սրբագործվել է այդտեղ մահացած քրիստոնյա նակատակների արյամբ։ Այնուամենայնիվ Բենեդիկտոսի ասածը հաստատող ոչ մի փաստ չկա, և նույնիսկ որևէ վկայություն չկա, որ մինչ 16-րդ դարը որևէ մեկը խոսել է սրա մասին. Կաթոլիկ հանրագիտարանը (Catholic Encyclopedia) եզրակացնում է, որ ոչ մի պատմական հիմք չկա այս վարկածում[9]:

 
1747 տեսարան Ջովաննի Պաոլո Պանինիի կողմից, որը ընդգծում է Կոլիզեումի այդ ժամանակվա կիսագյուղական պատկերը։

Ավելի ուշ Հռոմի պապերը կայունացման ու վերանորոգման տարբեր ծրագրեր սկսեցին, կառույցից հեռացրեցին բուսականությունը, որը սպառնում էր հետագայում վնասել այն։ 1807 և 1827 թվականներին ճակատային հարվածն ամրացվեց եռանկյունաձև աղյուսե սեպերով, իսկ ներսի մասը վերանորոգվել է 1831, 1846 և 1930 թվականներին։ Արենայի ենթակառույցը մասամբ պեղվել է 1810-1814 թվականներին, ամբողջովին՝ Բենիտո Մուսոլինիի օրոք 1930-ականներին[1]։

Կոլիզեումն այսօր հռոմեական զբոսաշրջային ամենահայտնի կենտրոնն է և տարեկան միլիոնավոր այցելուներ է ընդունում։ ժամանակի ընթացքում առաջացած աղտոտվածության և ընդհանուր վատթարացման հետևանքները պատճառ դարձան 1993 և 2000թթ. վերանորոգման խոշոր մի ծրագրի իրականացմանը, որն արժեցավ 40 միլիարդ իտալական լիրա ($19.3մ / €20.6մ 2000թ.-ի արժույթով)։

Վերջին տարիներին Կոլիզեումը դարձել է մահապատժի դեմ պայքարելու միջազգային քարոզարշավի խորհրդանիշը․ Իտալիայում մահապատիժը վերացվել է 1948 թ.-ին։ 2000թ.-ին Կոլիզեումի դիմաց մահապատժի դեմ մի քանի ցույց կազմակերպվեց։ Այդ ժամանակից ի վեր, որպես մահապատժի դեմ քայլ Հռոմի տեղական իշխանությունները Կոլիզեումի գիշերային լուսավորության գույները սպիտակից փոխում են ոսկեգույնի, երբ աշխարհում որևէ տեղ մահապատժի դատապարտված ինչ-որ մեկի դատավճիռը փոխվում է կամ նա ազատ է արձակվում, կամ եթե արդարադատությունը վերացնում է մահապատիժը[10]։ Բոլորովին վերջերս՝ 2012թ.-ի ապրիլին Ամերիկայի Կոնեկտիկուտ նահանգում վերացվեց մահապատիժը, որին հաջորդեց Կոլիզեումի ոսկեգույն լուսավորումը 2012թ.-ի նոյեմբերին[11]։

 
Դաշնակից զորքերը Կոլիզեումի մոտ, 1944թ.-ի ազատագրումից հետո

Ներսի մասի ավերված վիճակի պատճառով, անիմաստ է Կոլիզեումը օգտագործել մեծ իրադարձություններ հյուրընկալելու համար, միայն մի քանի հարյուր հանդիսատես կարող է տեղավորվել ժամանակավոր նստարաններին։ Այնուամենայնիվ, ավելի մեծ համերգները տեղի են ունենում Կոլիզեումի բակում՝ Կոլիզեումն օգտագործելով որպես ֆոն։ Վերջին տարիներին Կոլիզեումում ելույթ են ունեցել այնպիսի մարդիկ, ինչպիսիք են՝ Ռեյ Չարլզը (2002թ մայիս)[12], Փոլ ՄաքՔարթնին (2003 մայիս)[13], Էլթոն Ջոնը (2005 սեպտեմբեր) [14] և Բիլլի Ջոելը (2006 հուլիս)։

 
Կոլիզեումի ներսի մասը, Հռոմ 1832, Թոմաս Քոլ, որը ցույց է տալիս արենան ու ընդարձակ բուսականությունը՝ շրջապատված Խաչի Ճանապարհով
 
Կոլիզեումն այսօր՝ զբաղված մայրաքաղաքի ետնապատկերում։
↑ 1,0 1,1 1,2 1,3 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ claridge անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: ↑ 2,0 2,1 2,2 «Building the Colosseum»։ tribunesandtriumphs.org  Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ roth անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: Sear, David R. (2000). Roman Coins and Their Values – The Millennium Edition. Volume I: The Republic and The Twelve Caesars, 280 BC – AD 96 (pp. 468–469, coin # 2536). London: Spink. 1-902040-35-X Alföldy Géza (1995)։ «Eine Bauinschrift Aus Dem Colosseum.»։ Zeitschrift für Papyrologie und Epigraphik 109: 195–226  Cass. Dio lxxviii.25. «MEDIVM AEVVM»։ The-Colosseum։ The-Colosseum.Net։ Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 1 Names the order: Arciconfraternita del SS. Salvatore ad Sancta Sanctorum, aka del Gonfalone. Co-tenants: the Roman Senate and the Camera Apostolica. "In 1519 The Confraternita built the little chapel of Santa Maria della Pietà inside the Colosseum." "Rome." Encyclopædia Britannica. 2006. The Coliseum in Catholic Encyclopedia Young Gayle (փետրվարի 24, 2000)։ «On Italy's passionate opposition to death penalty»։ CNN։ Վերցված է օգոստոսի 2, 2006  «International: Roman Colosseum Lit to Mark Connecticut's Abolition of Death Penalty»։ Death Penalty Info։ Վերցված է 2015 թ․ հունիսի 9  Colosseum stages peace concert, BBC News Online, 12 May 2002. McCartney rocks the Colosseum, BBC News Online, 12 May 2003. Sir Elton's free gig thrills Rome, BBC News Online, 4 September 2005.
Photographies by:
Jaakko Luttinen - CC BY-SA 3.0
Statistics: Position
12
Statistics: Rank
3842268

Ավելացնել նոր մեկնաբանություն

CAPTCHA
Security
536487912Click/tap this sequence: 1358
Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Google street view

Where can you sleep near Կոլիզեում ?

Booking.com
507.401 visits in total, 9.227 Points of interest, 405 Destinations, 24 visits today.