المدرج الروماني (عمان)

( Ամմանի հռոմեական թատրոն )

Ամմանի հռոմեական թատրոն (արաբ․՝ المدرج الروماني‎‎), 2-րդ դարի հռոմեական թատրոն, որը տեղավորել է շուրջ 6000 հանդիսականի։

Ներկայումս հանդիսանում է Հորդանանի մայրաքաղաք Ամմանի գլխավոր ճարտարապետական հուշարձաններից մեկը, որը կառուցվել է դեռևս այն ժամանակ, երբ քաղաքը հայտնի էր Ֆիլադելֆիա անվանումով։

Պատմություն

Ամմանի հռոմեական թատրոնը կառուցվել է 2-րդ դարում՝ Հռոմի կայսր Անտոնինոս Պիոսի կառավարման տարիներին (138-161 թվականներ)։ Այդ ժամանակի համար խոշոր հանդիսացող այս թատրոնը կարող էր տեղավորել մոտ 6000 մարդ։

File:Ammán, pohled na římské divadlo II.jpg

Թատրոնը բաժանված է երեք հորիզոնական հատվածների։ Կողմնային մուտքերը համեմատաբար ավելի բարձրադիր են, քան ետին մուտքերը։ Այս մուտքերի ետևում ներկայումս գործում է Հորդանանի ավանդույթների թանգարանը, իսկ մյուս կողմում՝ Հորդանանի ժողովրդական թանգարանը։

Թատրոնի ամենաբարձր հատվածը հայտնի է «աստվածների կամար» անվանումով։ Ներկայումս թատրոնն օգտագործվում է, որպես մշակութային միջոցառումների անցկացման վայր։ Այստեղ են հյուրընկալվել Ամմանի գրքի միջազգային մարաթոնը, Ամմանի մարաթոնի մրցանակաբաշխության արարողությունը, ինչպես նաև մի շարք երաժշտական միջոցառումներ։

Photographies by:
Statistics: Position
2758
Statistics: Rank
43903

Ավելացնել նոր մեկնաբանություն

CAPTCHA
Security
638529147Click/tap this sequence: 6681
Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Google street view

Where can you sleep near Ամմանի հռոմեական թատրոն ?

Booking.com
491.889 visits in total, 9.211 Points of interest, 405 Destinations, 95 visits today.