خارطة مادبا

( Մադաբյան քարտեզ )

Մադաբյան քարտեզ (հայտնի է նաև Մադաբյան խճանկարային քարտեզ անվանումով), Հորդանանի Մադաբա քաղաքի բյուզանդական Սուրբ Գևորգ եկեղեցու հատակի խճանկարի մի մասը կազմող քարտեզ, որտեղ ներկայացված է Միջին Արևելքը։ Առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում Սուրբ երկրի և մասնավորապես Երուսաղեմ քաղաքի արտացոլումը, որոնց քարտեզագրման հնագույն բնօրինակ նմուշն է հանդիսանում մադաբյան քարտեզը։ Այն թվագրվում է մեր թվականության 6-րդ դարով։

Պատմություն

Մադաբյան խճանկարային քարտեզի վրա պատկերված Երուսաղեմում նշված է նաև Նեա (Նոր) եկեղեցին, որի օծումը տեղի է ունեցել մեր թվականության 542 թվականի նոյեմբերի 20-ին։ Իսկ 570 թվականից հետո Երուսաղեմում կառուցված շինությունները արտացոլված չեն քարտեզի վրա։ Ուրեմն կարելի է եզրակացնել, որ քարտեզն ստեղծվել է 542-ից 570 թվականների միջակայքում։ Խճանկարի հեղինակները անհայտ վարպետներ են, որոնք ստեղծագործել են Մադաբայի քրիստոնյա համայնքի համար (այդ ժամանակներում Մադաբան եպիսկոպոսական աթոռանիստ էր)։ 614 թվականին Մադաբան նվաճվել է պարսից Սասանյան թագավորության կողմից, ութերորդ դարում ընկել Օմայան կառավարիչների տիրապետության տակ, որոնց կարգադրությամբ խճանկարի որոշ հատվածներ վերացվել են։ 746 թվականին ինչպես քաղաքը, այնպես էլ Սուրբ Գևորգ եկեղեցին մեծատես վնասվել են ավերիչ երկրաշարժից, փրկված բնակիչներն էլ լքել են բնակավայրը։ Խճանկարը հայտնաբերվել է 1884 թվականին՝ հնի տեղում հունական ուղղափառ նոր եկեղեցի կառուցելու ժամանակ[1]։ Երուսաղեմի պատրիարք Նիկոդեմուս Առաջինին տեղեկացրել են այդ մասին, բայց մինչև 1992 թվականը որևէ ուսումնասիրություն չի իրականացվել[2][3]։

1964 թվականի դեկտեմբերին Volkswagen Foundation-ը Deutscher Verein für die Erforschung Palästinas ("Պաղեստինի հետազոտման գերմանական ընկերություն") 90,000 գերմանական մարկ է նվիրաբերել խճանկարը փրկելու և պահպանելու համար։ 1965 թվականին հնագետներ Հայնց Կուպերսը և Հերբերտ Դոնները իրականացրել են խճանկարի փրկված մասերի վերականգնման ու պահպանման համար անհրաժեշտ աշխատանքները։

Meimaris Yiannis։ «The Discovery of the Madaba Mosaic Map. Mythology and Reality»։ Արխիվացված է օրիգինալից հոկտեմբերի 3, 2013-ին։ Վերցված է հունիսի 9, 2011  Donner, 1992, p.11 Jordan Times, "The discovery of the mosaic map of madaba", September 21, 1995: "It was only Abuna Kleofas Kikilides who realised the true significance, for the history of the region, that the map had while visiting Madaba in December 1896. A Franciscan friar of ltalian-Croatian origin born in Constantinople, Fr. Girolamo Golubovich, helped Abuna Kleofas to print a booklet in Greek about the map at the Franciscan printing press of Jerusalem. Immediately afterwards, the Revue Biblique published a long and detailed historic-geographic study of the map by the Dominican fathers M.J. Lagrange and H. Vincent after visiting the site themselves. At the same time. Father J. Germer-Durand of the Assumptionist Fathers published a photographic album with his own pictures of the map. In Paris, C. Clermont-Gannau, a well known oriental scholar, announced the discovery at the Academie des Sciences et belles Lettres. "
Photographies by:
David Bjorgen - CC BY-SA 2.5
Statistics: Position
851
Statistics: Rank
125583

Ավելացնել նոր մեկնաբանություն

CAPTCHA
Security
293864175Click/tap this sequence: 9669
Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Google street view

Videos

Where can you sleep near Մադաբյան քարտեզ ?

Booking.com
493.584 visits in total, 9.222 Points of interest, 405 Destinations, 97 visits today.