Արևմուտքի դարպասներ (անգլ.՝ Gateway Arch), հուշահամալիր ԱՄՆ Միսսուրի նահանգի Սենտ Լուիս քաղաքում։ Կամարի երկարությունը, ինչպես նաև հեռավորությունը նրա հենարանների միջև 192 մետր է։ Այն ունի հավասարակողմ եռանկյունու տեսք, որի մի կողմի երկարությունը 16 մետր է, իսկ նրա` երկրի մակերևույթից ամենաբարձր կետը ունի 5,2 մետր բարձրություն։ Կամարի տեսքը համապատասխանում է այսպես կոչված «շղթայական գծին», որը ճշգրիտ նկարագրվում է եռանկյունաչափական բանաձևվերով և ապահովում է ծանրաբեռնվածության հավասարաչափ բաշխումը։ Կամարի կոնստրուկցիան պատրաստված է 10 միլիմետր հաստությամբ ածխածնային չժանգոտվող պողպատից, որը պատված է 6,5 մմ հաստությամբ չժանգոտվող մետաղով։ Հիմքի հատվածում, ներքին և արտաքին մետաղական շերտերի միջև հեռավորությունը մոտավորապես 0,9 մետր է, իսկ գագաթային հատվածում՝ մոտ 20սմ։ Կամարը հենվում է երկու բետոնե հիմքերի վրա,որոնց խորությունը հասնում է մինչև 18 մետրի։Կամարի վերին հատվածում տեղադրված է դիտարկման հրապարակ։ Գիշերային ժամերին կամարը լուսավորվում է լուսարձակն...Կարդալ ավելին

Արևմուտքի դարպասներ (անգլ.՝ Gateway Arch), հուշահամալիր ԱՄՆ Միսսուրի նահանգի Սենտ Լուիս քաղաքում։ Կամարի երկարությունը, ինչպես նաև հեռավորությունը նրա հենարանների միջև 192 մետր է։ Այն ունի հավասարակողմ եռանկյունու տեսք, որի մի կողմի երկարությունը 16 մետր է, իսկ նրա` երկրի մակերևույթից ամենաբարձր կետը ունի 5,2 մետր բարձրություն։ Կամարի տեսքը համապատասխանում է այսպես կոչված «շղթայական գծին», որը ճշգրիտ նկարագրվում է եռանկյունաչափական բանաձևվերով և ապահովում է ծանրաբեռնվածության հավասարաչափ բաշխումը։ Կամարի կոնստրուկցիան պատրաստված է 10 միլիմետր հաստությամբ ածխածնային չժանգոտվող պողպատից, որը պատված է 6,5 մմ հաստությամբ չժանգոտվող մետաղով։ Հիմքի հատվածում, ներքին և արտաքին մետաղական շերտերի միջև հեռավորությունը մոտավորապես 0,9 մետր է, իսկ գագաթային հատվածում՝ մոտ 20սմ։ Կամարը հենվում է երկու բետոնե հիմքերի վրա,որոնց խորությունը հասնում է մինչև 18 մետրի։Կամարի վերին հատվածում տեղադրված է դիտարկման հրապարակ։ Գիշերային ժամերին կամարը լուսավորվում է լուսարձակների համակարգի օգնությամբ։ «Արևմուտքի դարպասներ» կամարը կազմում է Ջեֆֆերսոնի և Արևմուտքի գրավման Ազգային հուշարձանի մի մասը։

Photographies by:
Daniel Schwen - CC BY-SA 4.0
Bev Sykes from Davis, CA, USA - CC BY 2.0
STL_Skyline_2007_edit.jpg: Buphoff derivative work: ←fetchcomms - CC BY-SA 3.0
David K. Staub at en.wikipedia - CC BY-SA 2.5
Daniel Schwen - CC BY-SA 4.0
Daniel Schwen - CC BY-SA 4.0
Statistics: Position
3445
Statistics: Rank
33693

Ավելացնել նոր մեկնաբանություն

CAPTCHA
Security
865432791Click/tap this sequence: 5591
Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Google street view

Videos

Where can you sleep near Արևմուտքի դարպասներ ?

Booking.com
539.517 visits in total, 9.234 Points of interest, 405 Destinations, 4 visits today.