Parlamentsgebäude (Wien)

( Ավստրիայի խորհրդարանի շենք )

Ավստրիայի խորհրդարանի շենք (գերմ.՝ Parlamentsgebäude, colloquially das Parlament), պետական շենք Վիեննայում, որտեղ 1918 թվականից մինչև այսօր նստում է Ավստրիայի խորհրդարանի ազգային և ֆեդերալ խորհուրդները։ Մինչ այդ շենքը հանդիսանում էր Ավստրո-Հունգարիական կայսրության պատգամավորների պալատ։

Խորհրդարանի շենքը գտնվում է Վիեննայի Ներքին քաղաք շրջանի Ռինգշտրաս փողոցի վրա, Հոֆբուրգ պալատական համալիրի հարևանությամբ։ Բաց է տուրիստական այցելությունների համար։

Շենքը կառուցվել է 1874-1883 թվականներին, ճարտարապետ Թեոֆիլ ֆոն Հանսենի նախագծով։ Չնայած, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ շենքը լուրջ ավերածությունների ենթարկվեց, բնօրինակ ինտերիերի մեծ մասը վերականգնվել է 1955-1956 թվականներին։

Խորհրդարանի շենքը զբաղեցնում է ավելի քան 13 500 քառ․մ տարածք։ Այն ունի ավելի քան 100 սենյակ, որոնցից ամենակարևորներն են Ազգային Խորհրդի, Ֆեդերալ Խորհրդի և նախկին կայսերական ներկայացուցչական պալատները (Abgeordnetenhaus)։ Շենքում կան նաև բազմաթիվ խորհրդակ...Կարդալ ավելին

Ավստրիայի խորհրդարանի շենք (գերմ.՝ Parlamentsgebäude, colloquially das Parlament), պետական շենք Վիեննայում, որտեղ 1918 թվականից մինչև այսօր նստում է Ավստրիայի խորհրդարանի ազգային և ֆեդերալ խորհուրդները։ Մինչ այդ շենքը հանդիսանում էր Ավստրո-Հունգարիական կայսրության պատգամավորների պալատ։

Խորհրդարանի շենքը գտնվում է Վիեննայի Ներքին քաղաք շրջանի Ռինգշտրաս փողոցի վրա, Հոֆբուրգ պալատական համալիրի հարևանությամբ։ Բաց է տուրիստական այցելությունների համար։

Շենքը կառուցվել է 1874-1883 թվականներին, ճարտարապետ Թեոֆիլ ֆոն Հանսենի նախագծով։ Չնայած, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ շենքը լուրջ ավերածությունների ենթարկվեց, բնօրինակ ինտերիերի մեծ մասը վերականգնվել է 1955-1956 թվականներին։

Խորհրդարանի շենքը զբաղեցնում է ավելի քան 13 500 քառ․մ տարածք։ Այն ունի ավելի քան 100 սենյակ, որոնցից ամենակարևորներն են Ազգային Խորհրդի, Ֆեդերալ Խորհրդի և նախկին կայսերական ներկայացուցչական պալատները (Abgeordnetenhaus)։ Շենքում կան նաև բազմաթիվ խորհրդակցական սենյակներ, գրադարաններ, ընդունելության սենյակներ, բարեր և սպորտզալեր։ Այս շենքում անցկացվում են մի շարք կարևոր պետական միջոցառումներ, այդ թվում Ավստրիայի նախագահի երդման արարողությունը և ամենամյա պաշտոնական ելույթը, որը տեղի է ունենում ազգային տոնի օրը՝ հոկտեմբերի 26-ին։

Photographies by:
Jean Fonseca - CC BY-SA 3.0
Statistics: Position
4340
Statistics: Rank
24504

Ավելացնել նոր մեկնաբանություն

CAPTCHA
Security
857239461Click/tap this sequence: 4527
Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Google street view

Where can you sleep near Ավստրիայի խորհրդարանի շենք ?

Booking.com
538.408 visits in total, 9.233 Points of interest, 405 Destinations, 175 visits today.