Context of Ավստրիա

Ավստրիա, պաշտոնապես Ավստրիական Հանրապետություն, դաշնային հանրապետություն և դեպի ծով ելք չունեցող պետություն ավելի քան 8,8 միլիոն բնակչությամբ Կենտրոնական Եվրոպայում։ Այն հյուսիսից սահմանակցում է Չեխիային և Գերմանիային, արևելքից` Հունգարիային և Սլովակիային, հարավից` Սլովենիային և Իտալիային և արևմուտքից` Շվեյցարիային և Լիխտենշտայնին։ Տարածքը կազմում է 83.879 կմ քառակուսի։ Տարածքի մեծ մասը կազմում են բարձրադիր լեռներ, և երկրի միայն 32 %-ն է 500 մետրից ցածր տեղանքում։ Երկրի բարձրագույն կետը 3798 մետր է։ Երկրի բնակչության մեծ մասը խոսում է տեղի գերմաներեն բավարական բարբառով, որպես իրենց մայրենի լեզու և գերմաներենով որպես պետության պաշտոնական լեզու։ Երկրի տեղային պաշտոնական լեզուներից են նաև հունգարերենը, բուրգենլանդյան խորվաթերենը և սլովեներենը։

Ժամանակակից Ավստրիայի արմատները գալիս են Հաբսբուրգների ժամանակաշրջանից, երբ երկրի մեծ մասը Սրբազան Հռոմեական կայսրության մասն էր։ Ռեֆորմացիայի ժամանակներից հյուսիսային Գերմանիայի շատ արքայազներ, դժգոհ լինելով կայսեր կառավարու...Կարդալ ավելին

Ավստրիա, պաշտոնապես Ավստրիական Հանրապետություն, դաշնային հանրապետություն և դեպի ծով ելք չունեցող պետություն ավելի քան 8,8 միլիոն բնակչությամբ Կենտրոնական Եվրոպայում։ Այն հյուսիսից սահմանակցում է Չեխիային և Գերմանիային, արևելքից` Հունգարիային և Սլովակիային, հարավից` Սլովենիային և Իտալիային և արևմուտքից` Շվեյցարիային և Լիխտենշտայնին։ Տարածքը կազմում է 83.879 կմ քառակուսի։ Տարածքի մեծ մասը կազմում են բարձրադիր լեռներ, և երկրի միայն 32 %-ն է 500 մետրից ցածր տեղանքում։ Երկրի բարձրագույն կետը 3798 մետր է։ Երկրի բնակչության մեծ մասը խոսում է տեղի գերմաներեն բավարական բարբառով, որպես իրենց մայրենի լեզու և գերմաներենով որպես պետության պաշտոնական լեզու։ Երկրի տեղային պաշտոնական լեզուներից են նաև հունգարերենը, բուրգենլանդյան խորվաթերենը և սլովեներենը։

Ժամանակակից Ավստրիայի արմատները գալիս են Հաբսբուրգների ժամանակաշրջանից, երբ երկրի մեծ մասը Սրբազան Հռոմեական կայսրության մասն էր։ Ռեֆորմացիայի ժամանակներից հյուսիսային Գերմանիայի շատ արքայազներ, դժգոհ լինելով կայսեր կառավարումից, օգտագործեցին Բողոքականությունը որպես ապստամբության դրոշ։ Երեսնամյա պատերազմում Շվեդիայի և Ֆրանսիայի թագավորությունների ազդեցությամբ հզորացավ Պրուսիայի թագավորությունը և Նապոլեոնյան պատերազմներ թուլացրեցին հյուսիսային Գերմանիայի ազդեցությունը, սակայն հարավում և կայսրության ոչ գերմանական տարածքներում, կայսրը և Կաթոլիկությունը պահպանեցին վերահսկողությունը։ 17-րդ և 18-րդ դարերում Ավստրիան դարձավ Եվրոպայի գերտերություններից մեկը և 1804 թվականին պաշտոնապես ստեղծվեց Ավստրիական կայսրությունը։ Նապոլեոնի պարտությունից հետո Պրուսիան Ավստրիային համարեց Մեծ Գերմանիայի ստեղծման գլխավոր մրցակից։ 1866 թվականին, երբ Ավստրիան պարտվեց Պրուսիային Ավստրո-պրուսական պատերազմում, Պրուսիան դարձավ Գերմանիայի միավորման միակ հավակնորդը։ 1867 թվականի Ավստրիան միավորվեց Հունգարիայի հետ և ստեղծվեց Ավստրո-Հունգարիան։ 1870-71 թվականների Ֆրանս-պրուսական պատերազմում Ֆրանսիայի պարտությունից հետո Ավստրիան դուրս մնաց նոր Գերմանական կայսրությունից, չնայած հաջորդ տասնամյակներում նրանց արտաքին քաղաքականությունը հիմնականում պաշտպանում էր Պրուսիայի ստեղծած կայսրությանը։ 1914 թվականի հուլիսի 28-ին Ավստրո-Հունգարիան պատերազմ հայտարարեց Սերբիային Հուլիսյան ճգնաժամից հետո` ապավինելով Գերմանիայի օգնությանը։ Այսպիսով Ավստրո-Հունգարիան առաջինը սկսեց պատերազմը, որը հետագայում վերաճեց Առաջին համաշխարհային պատերազմին։

Ավտրո-Հունգարիայի փլուզումից հետո 1918 թվականին Ավստրիան պաշտոնապես կոչվեց Գերմանա-Ավստրիական Հանրապետություն (Deutschösterreich) և փորձեց միանալ Գերմանիային, սակայն նրան մերժեցին Վերսալյան և Սեն Ժերմենի պայմանագրերով։ Անվանումը փոխվեց Ավստրիա (Österreich), որը կոչում են նաև Ավստրիայի առաջին հանրապետություն։ 1938 թվականին Նացիստական Գերմանիան բռնակցեց Ավստրիան Անշլյուսի շրջանակներում։ Սա տևեց մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը, երբ դաշնակիցները օկուպացրեցին Ավստրիան և Ավստրիայի նախկին սահմանադրությունը չեղարկվեց։ 1955 թվականի Ավստրիայի անկախության հռչակագրով Ավստրիան նորից դարձավ անկախ պետություն` վերացնելով օկուպացիան։ Նույն տարում Ավտրիայի խորհրդարանը ստեղծեց Չեզոքության հռչակագիրը, համաձայն որի Ավստրիայի երկրորդ հանրապետությունը դառնում էր ինքնիշխան չեզոք պետություն։

Ներկայումս Ավստրիան խորհրդարանական ժողովրդական հանրապետություն է` կազմված ինը դաշնային նահանգներից։ Մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը 1,8 բնակչությամբ Վիեննան է։ Մյուս մեծ քաղաքներից են Գրացը, Լինցը, Զալցբուրգը և Ինսբրուքը։ Ավստրիան համարվում է աշխարհի ամենահարուստ երկրներից մեկը ըստ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով։ Ավստրիան զարգացած, բնակիչների բարձր կենսամակարդակով երկիր է, որը 2014 թվականի դրությամբ 21-րդն էր Մարդկության զարգացման ինդեքսով։ Ավստրիան Միացյալ Ազգերի անդամ է 1955 թվականից, միացել է Եվրամիությանը 1955 թվականին և ՏՀԶԿ հիմնադիրն է։ Ավստրիան նաև ստորագրել է Շենգենյան համաձայնությունը 1995 թվականին և ընդունել է եվրոն որպես ազգային արժույթ 1999 թվականին։

More about Ավստրիա

Basic information
  • Currency Եվրո
  • Native name Österreich
  • Calling code +43
  • Internet domain .at
  • Mains voltage 230V/50Hz
  • Democracy index 8.16
Population, Area & Driving side
  • Population 8979894
  • Տարածք 83858
  • Driving side right

Phrasebook

Բարեւ Ձեզ
Hallo
Աշխարհ
Welt
Բարեւ աշխարհ
Hallo Welt
Շնորհակալություն
Vielen Dank
Ցտեսություն
Auf Wiedersehen
Այո՛
Ja
Ոչ
Nein
Ինչպես ես?
Wie geht es dir?
Լավ Շնորհակալություն
Gut, Danke
Ինչ արժե?
Wie viel kostet das?
Զրո
Null
Մեկը
Einer

Where can you sleep near Ավստրիա ?

Booking.com
490.540 visits in total, 9.205 Points of interest, 404 Destinations, 12 visits today.