Wolfgang Amadeus Mozart ( Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ )

Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ (գերմ.՝ Wolfgang Amadeus Mozart, հունվարի 27, 1756(1756-01-27)[…], Զալցբուրգ, Զալցբուրգի արքեպիսկոպոսություն, Սրբազան Հռոմեական կայսրություն - դեկտեմբերի 5, 1791(1791-12-05)[…], Վիեննա, Ավստրիայի էրցհերցոգություն, Սրբազան Հռոմեական կայսրություն[…]), դասական շրջանի ավստրիացի նշանավոր կոմպոզիտոր։

Ծնված լինելով Զալցբուրգում` Մոցարտը երաժշտական արտակարգ ընդունակություններ է դրսևորել վաղ մանկուց։ Բացի ստեղնաշարային գործիքներ ու ջութակ նվագելուց` նա ստեղծագործել է հինգ տարեկանում և ելույթ ունեցել եվրոպական արքայական պալատներում։ 17 տարեկան հասակում Մոցարտը որպես երաժիշտ հանդես է եկել Զալցբուրգի պալատում, որտեղ նրան հաճախ հալածում էին։ 1781 թվականին Վիեննա կատարած այցից հետո նա վտարվել է Զալցբուրգի իր պաշտոնից։ Կոմպոզիտորը հնարավորություն է ստանում մնալու մայրաքաղաքում, որտեղ արժանացել էր փառքի, սակայն նյութական անապահով վիճակում էր գտնվում։ Իր կյանքի` Վիեննայում անցկացրած վերջին տարիներին Մոցարտը ստեղծել է իր ամենահայտնի սիմֆոնիաներից շատերը, «Ռեքվիեմը», որը մինչև 35 տարեկանն անավարտ էր մնացել։ Մոցարտի վաղաժամ մահը շատ լեգենդների առիթ է հանդիսացել։

Իր կյանքի ընթացքում գրել է 600-ից ավելի ստեղծագործություն, որոնցից շատերը սիմֆոնիկ, կամերային, օպերային և երգչախմբային երաժշտության գլուխգործոցներ են։ Նա աշխարհի բոլոր ժամանակների ամենանշանավոր եվրոպական երաժիշտներից է, ում ստեղծագործություններն իրենց ազդեցությունն են թողել արևմտյան երաժշտության վրա։ Լյուդվիգ վան Բեթհովենը իր վաղ շրջանի գործերը գրելիս ազդվել է Մոցարտից, իսկ Յոզեֆ Հայդնը գրել է. «Սերունդները 100 տարի այլևս չեն տեսնի նման տաղանդ»։ Մոցարտի գործերն այսօր լայնորեն կատարվում են դասական երաժշտության համերգների ընթացքում։

Destinations