Context of Վենետիկ

Վենետիկ (հանդիպում է նաև «Վենեցիա» տարբերակը, իտ.՝ Venezia), քաղաք Իտալիայում։ Ձևավորում է համայնք, բաժանված վեց ինքնակառավար շրջանների։ Տարածքը 0,44 կմ², քաղաքի բնակչությունը՝ 264 534 (դեկտամբեր 2013 թվական), արվարձանների բնակչությունը ներառյալ՝ 1,600,000։ Նավահանգիստ Ադրիատիկ ծովի վրա (ապրանքաշրջանառությունը տարեկան 21 միլիոն տոննա), Մարկո Պոլոյի անվան միջազգային օդանավակայան։ Պատմական կենտրոնը տեղակայված է Վենետիկի ծովածոցի 118 կղզյակների վրա, որոնք բաժանվում են իրարից 150 ջրանցքներով և վտակներով։ Կղզիների և կղզյակների միջև անց է կացված շուրջ 400 կամուրջ (այդ թվում Ռիալտոյի և Հառաչանքների կամուրջները, որոնք կառուցվել են 16-րդ դարի վերջերին)։

Վենետիկի արդյունաբերական-նավահանգստային մասը (Մեստրե) գտնվում է մայրցամաքի վրա։ Զարգացած են նավաշինություն և նավերի վերանորոգումը, գունավոր մետալուրգիան, նավթավերամշակման, քիմիական, էլեկտրական, թեթև արդյունաբերության ճյուղերը։ Ապակեգործություն (Մուռանո, թանգարան), ժանյակագործություն (Բուռանո կղզի)։ Համալսարա...Կարդալ ավելին

Վենետիկ (հանդիպում է նաև «Վենեցիա» տարբերակը, իտ.՝ Venezia), քաղաք Իտալիայում։ Ձևավորում է համայնք, բաժանված վեց ինքնակառավար շրջանների։ Տարածքը 0,44 կմ², քաղաքի բնակչությունը՝ 264 534 (դեկտամբեր 2013 թվական), արվարձանների բնակչությունը ներառյալ՝ 1,600,000։ Նավահանգիստ Ադրիատիկ ծովի վրա (ապրանքաշրջանառությունը տարեկան 21 միլիոն տոննա), Մարկո Պոլոյի անվան միջազգային օդանավակայան։ Պատմական կենտրոնը տեղակայված է Վենետիկի ծովածոցի 118 կղզյակների վրա, որոնք բաժանվում են իրարից 150 ջրանցքներով և վտակներով։ Կղզիների և կղզյակների միջև անց է կացված շուրջ 400 կամուրջ (այդ թվում Ռիալտոյի և Հառաչանքների կամուրջները, որոնք կառուցվել են 16-րդ դարի վերջերին)։

Վենետիկի արդյունաբերական-նավահանգստային մասը (Մեստրե) գտնվում է մայրցամաքի վրա։ Զարգացած են նավաշինություն և նավերի վերանորոգումը, գունավոր մետալուրգիան, նավթավերամշակման, քիմիական, էլեկտրական, թեթև արդյունաբերության ճյուղերը։ Ապակեգործություն (Մուռանո, թանգարան), ժանյակագործություն (Բուռանո կղզի)։ Համալսարան, կոնսերվատորիա (1916 թվական)։ Թանգարաններ (այդ թվում Արվեստների ակադեմիայի պատկերասրահը)։ Առաջին հանրային օպերային թատրոն (1637-1812), «Fenice» (1792) օպերային թատրոն։

Անտիկ ժամանակներում Վենետիկի տարածքներում ապրում էին վենետները (ցեղեր)։ Կղզային քաղաք է սկսած 9-րդ դարից։ Միջնադարում եղել է Վենետիկի հանրապետության կենտրոնը, իր բազում գաղութներով Միջերկրական ծովում։ Օսմանյան կայսրության վերելքը բերեց Վենետիկին դեպի անկումը։ Նապոլեոնի ժամանակներում քաղաքը ընկնում է Ավստրիայի տիրապետության տակ։ Հապա 1866 թվականին մտնում է Իտալիայի կազմը։

Where can you sleep near Վենետիկ ?

Booking.com
490.296 visits in total, 9.200 Points of interest, 404 Destinations, 64 visits today.