Basilica di San Marco

( Սուրբ Մարկոսի տաճար )

Սուրբ Մարկոսի տաճար (իտալ.՝ Basilica di San Marco), Վենետիկի մայր տաճար, որը հանդիսանում է բյուզանդական ճարտարապետության բացառիկ օրինակ Արևմտյան Եվրոպայում։ Տեղակայված է Սուրբ Մարկոսի հրապարակում՝ Դոժերի պալատի հարևանությամբ։ Տաճարը զարդարված է բազմաթիվ խճանկարներով, որոնք կատարված են բյուզանդական ոճով։ Այստեղ են պահվում սուրբ Մարկոս առաքյալի մասունքները, ինչպես նաև բազմաթիվ թանկարժեք արվեստի գործեր, որոնք բերվել են Կոստանդնուպոլիսից խաչակրաց արշավանքների ժամանակ։ 1987 թվականին Վենետիկի այլ հուշարձանների հետ ճանաչվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգություն։

Պատմություն Առաջին բազիլիկ
 
Մարկոս առաքյալի մասունքների հափշտակումը Ալեքսանդրիայից
(խճանկար, XI դար)

Բազիլիկը կառուցվել է սուրբ Մարկոսի մասունքների զետեղման համար, որոնք 829 թվականի հունվարի 31-ին բերվել էին Ալեքսանդրիայից։ Մասունքները բերվել են վենետիկցի վաճառականներ Բուոնոյի և Ռուստիկոյի կողմից, որոնք, գտնվելով Ալեքսանդրիայում, իմանում են, որ մուսուլմանները ոչնչացնում են քրիստոնեական եկեղեցիները մզկիթներ կառուցելու համար։ Քանի որ քրիստոնեության տարածումը վենետիկյան ծովածոցի քաղաքներում կապված է սուրբ Մարկոս առաքյալի հետ, վաճառականները որոշում են փրկել առաքյալի մասունքները սրբապղծությունից և բերել հարազատ քաղաք։ Մասունքները տեղափոխելիս վաճառականները դիմում են խորամանկության, նրանք ավետարանչի մարմինը դնում են մեծ զամբյուղի մեջ՝ ծածկելով խոզի մսերով, իմանալով, որ անգամ մաքսային ստուգման ժամանակ մուսուլմանները խոզի մսին ձեռք չեն տա։ Առավել ապահովության համար զամբյուղը թաքցնում են նավի առագաստի ծալքերում (տեղափոխման իրադարձությանն են նվիրված գլխավոր խորանի խճանկարները և գլխավոր մուտքի լյունետներից մեկը)։ Մասունքների տեղափոխումից հետո սուրբ Մարկոսը համարվեց Վենետիկի երկնային հովանավորը, իսկ նրա նշանը՝ թևավոր առյուծը՝ քաղաքի խորհրդանիշը։ Շինարարությունը սկսվել է 829 թվականին դոժ Ջուստինիանո Պարտեչիպացիոյի կողմից և ավարտվել 832 թվականին նրա եղբոր դոժ Ջովանի Պարտեչիպացիոյի կողմից։ Քանի որ այս շինությունը չի պահպանվել, նրա տեսքի մասին կարելի է միայն պատկերացում կազմել հնէաբանական պեղումներից, որոնք արվել են տաճարի դամբարանի վերականգնման ժամանակ, երբ գտնվեցին աղյուսե պատերի շարվածքները։ Ենթադրվում է, որ եկեղեցին լատինական բազիլիկի կառուցվածք է ունեցել և զբաղեցրել է այժմյան դամբարանի տարածքը։ Կենտրոնական գմբեթը կառուցվել է այնտեղ, որտեղ թաղված են Մարկոս առաքյալի մասունքներիը։ 976 թվականին՝ պալատական հեղաշրջման ժամանակ, երբ դոժ Պիետրո Կանդիանոյին փոխարինեց դոժ Պիետրո Օրսելոն, բազիլիկը հրդեհների պատճառով վնասվեց։

Ժամանակակից բազիլիկ
 
Երկրորդ բազիլիկի ճակատի վերակառուցումը (ակվարել, XIX դար)

Ժամանակակից բազիլիկի կառուցումը սկսվել է 1063 թվականին դոժ Դոմենիկո Կանտարինիյի կողմից և 1071-1084 թվականներին շարունակվել դոժ Դոմենիկո Սելվիոյի կողմից, երբ կատարվեցին առաջին խճապատման աշխատանքները։ Տաճարի օծումը տեղի է ունեցել է 1094 թվականին դոժ Վիտալի Ֆալյերիի ժամանակ, որը թաղված է ժամանակակից տաճարի գավթում։ Խաչաձև հնգագմբեթ եկեղեցին կառուցված է Կոստանդնուպոլսի Առաքյալների տաճարի տեսքով[1]։ Հաջորդ դարերի ընթացքում եկեղեցին անընդմեջ ընդլայնվել և զարդարվել է։ 1159 թվականին կատարվել են մարմարի երեսպատման աշխատանքները, իսկ 12-րդ դարում՝ ստեղծվել կենտրոնական գմբեթի և կամարների խճանկարները։ 1343-1354 թվականներին կառուցվել են մկրտարանը և սուրբ Իսիդորի մատուռը, 15-րդ դարում (1486-1493 թվականներ)՝ Մասկոլի մատուռը և ավանդատունը, 1504-1521 թվականներին՝ Զեն մատուռը։ Արտաքին հարդարման աշխատանքները ավարտվել են 15-րդ դարում, ինչի մասին վկայում է Ջենտիլե Բելինիի «Սուրբ Խաչի մասունքների թափորի երթը սուրբ Մարկոսի հրապարակում» կտավը։

 
«Սուրբ Խաչի մասունքների թափորի երթը սուրբ Մարկոսի հրապարակում» 1496 թվական, Վենետիկ

Տաճարի գլխավոր շինարարներ հանդիսացել են ճարտարապետներ Յակոպո Սանսովինոն և Բալդասար Լոնգենան[2]։ Բազմաթիվ մասունքներ այստեղ հայտնվել են 1204 թվականի դեպի Կոստանդնուպոլիս խաչակրաց արշավանքից հետո։ Այդպիսիք են արևմտյան ճակատի քառաձին (կվադրիգա), ոսկե խորանը, «Նիկոպեա Տիրամոր» պատկերը։ Տաճարը մեծ դեր է խաղացել Վենետիկյան հանրապետության պատմության մեջ։ Ըստ ավանդության՝ հանրապետության գլուխը պետք է ներկայանար հանրության առջև տաճարի աջ թևում հատուկ այդ նպատակով կառուցված պատվանդանին և պաշտոնապես հայտարարվեր դոժ։ Չնայած որ տաճարը մինչև 1807 թվականը հանդիսանում էր որպես պալատական մատուռ, այնտեղ կատարվում էին նաև պաշտոնական արարողություններ (զորքի օրհնությունը պատերազմներից առաջ՝ այդ թվում չորրորդ խաչակրաց արշավանքից, թշնամու առգրավված մարտական դրոշների ցուցադրումը)։ Տաճարում է կատարվել Ֆրիդրիխ Բարբարոսայի ապաշխարանքը Ալեքսանդր III պապին։ Տաճարը ամբողջովին գտնվում էր դոժերի իրավասիության տակ և ուներ սեփական թեմը՝ անկախ տեղի եպիսկոպոսությունից։ 1807 թվականին Նապոլեոնի հրամանով Վենետիկի պատրիարքարանը տեղափոխվում է սուրբ Մարկոսի տաճար։

Ներկայումս տաճարը գործող եկեղեցի է։ Ամենօրյա ժամերգությունները կատարվում են սուրբ Իսիդորի մատուռում։ Բացի սուրբ Մարկոսից այստեղ են հանգրվանում Հակոբ առաքյալի, սուրբ նահատակ Իսիդորի մասունքները[3], ինչպես նաև «Նիկոպեա Տիրամոր» պատկերը, որոնք էլ տաճարը դարձնում են քրիստոնեական ուխտագնացության կենտրոն[4];

«°°°°° Basilica di San Marco»։ www.basilicasanmarco.it։ Արխիվացված է օրիգինալից 2008-09-03-ին։ Վերցված է 2016-01-18  Մարիա Դա Վիլա Ուրբանի «Սուրբ Մարկոսի տաճար», Վենետիկ 2006. ISBN 88-7666-590-0. С. 5(ռուս.) «В день памяти преподобного Павла Фивейского в Венеции у его мощей был отслужен православный молебен»։ Церковно-Научный Центр "Православная Энциклопедия"։ Վերցված է 2016-01-18  «www.synaxaristis - ΜΕΓΑΣ ΣΥΝΑΞΑΡΙΣΤΗΣ»։ www.synaxarion.gr։ Վերցված է 2016-01-18 
Photographies by:
Statistics: Position
1331
Statistics: Rank
93821

Ավելացնել նոր մեկնաբանություն

CAPTCHA
Security
891275346Click/tap this sequence: 9451
Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Google street view

Where can you sleep near Սուրբ Մարկոսի տաճար ?

Booking.com
491.509 visits in total, 9.211 Points of interest, 405 Destinations, 31 visits today.