Palazzo Ducale (Venezia)

( Դոժերի պալատ )

Վենետիկի Դոժերի պալատ (իտալ.՝ Palazzo Ducale), իտալական գոթական ճարտարապետության մեծ հուշարձան, քաղաքի գլխավոր դիտարժան վայրերից։ Գտնվում է Սուրբ Մարկոսի հրապարակում, համանուն տաճարի կողքին, չնայած առաջին կառույցն այդ տեղում կար դեռևս 9-րդ դարում։ Այսօրվա շենքի շինարարությունը իրականացվել է 1309 թվականից մինչև 1424 թվականի միջակայքում, ենթադրաբար ճարտարապետ Ֆիլիպո Կալենդարիոյի կողմից։ 1577 թվականին պալատի մի մասը ոչնչացել է հրդեհից, շենքի վերականգնմամբ զբաղվել է Ռիալտոյի կամուրջն ստեղծող Անտոնիո դե Պոնտին։

Վենետիկի այս գլխավոր շենքն ամենից առաջ Վենետիկի հանրապետության դոժերի նստավայրն էր։ Պալատում նստում էին Մեծ խորհուրդը և սենատը, աշխատում էր Գերագույն դատարանը և իր գործերն էր վճռում գաղտնի ոստիկանությունը։ Առաջին հարկում տեղակայված էին նաև իրավաբանական գրասենյակներ, դիվանատուն, ցենզորների ծառայությունը և ծովային գրատեսչությունը։ Վերաշենքային պատշգամբը մի տեսակ տոնական տրիբունա (ամբիոն) էր ծառայում, որից դոժը ներկայանում էր ժողովրդին։ Քաղաքի հյո...Կարդալ ավելին

Վենետիկի Դոժերի պալատ (իտալ.՝ Palazzo Ducale), իտալական գոթական ճարտարապետության մեծ հուշարձան, քաղաքի գլխավոր դիտարժան վայրերից։ Գտնվում է Սուրբ Մարկոսի հրապարակում, համանուն տաճարի կողքին, չնայած առաջին կառույցն այդ տեղում կար դեռևս 9-րդ դարում։ Այսօրվա շենքի շինարարությունը իրականացվել է 1309 թվականից մինչև 1424 թվականի միջակայքում, ենթադրաբար ճարտարապետ Ֆիլիպո Կալենդարիոյի կողմից։ 1577 թվականին պալատի մի մասը ոչնչացել է հրդեհից, շենքի վերականգնմամբ զբաղվել է Ռիալտոյի կամուրջն ստեղծող Անտոնիո դե Պոնտին։

Վենետիկի այս գլխավոր շենքն ամենից առաջ Վենետիկի հանրապետության դոժերի նստավայրն էր։ Պալատում նստում էին Մեծ խորհուրդը և սենատը, աշխատում էր Գերագույն դատարանը և իր գործերն էր վճռում գաղտնի ոստիկանությունը։ Առաջին հարկում տեղակայված էին նաև իրավաբանական գրասենյակներ, դիվանատուն, ցենզորների ծառայությունը և ծովային գրատեսչությունը։ Վերաշենքային պատշգամբը մի տեսակ տոնական տրիբունա (ամբիոն) էր ծառայում, որից դոժը ներկայանում էր ժողովրդին։ Քաղաքի հյուրերը, ովքեր հանգրվանում էին Պյացետայի կողմից անմիջապես պալատի մոտ, այս կերպ հայտնվում էին հանրապետության կառավարության ոտքերի մոտ։

Սուրբ Մարկոսի տաճարի, Սան-Մարկոյի գրադարանի և այլ ուրիշ շենքերի հետ Դոժերի պալատը կազմում է քաղաքի գլխավոր ճարտարապետական անսամբլը։

Պատմություն

Պալատի անունն առաջացել է Վենետիկյան հանրապետության գլուխ դոժերի նստավայրից։ Ինչպես Սուրբ Մարկոսի տաճարը, այնպես էլ դոժերի պալատը կառուցվում և զարդարվում էր շատ դարեր։ 810 թվականին կառուցված նրա առաջին շենքը բոլոր կողմերից ջրով շրջապատված պատերով ու աշտարակներով ամրոց էր։ 976 թվականին հայտնիների մի մասը և ժողովուրդն ապստամբեցին Կանդիանի IV դոժի դեմ և այրեցին նրա նստավայրը։ Դրա փոխարեն վենետիկցիները կառուցեցին նոր ամրոց, բայց 1106 թվականին այն այրվեց։

12-րդ դարի վենետիկցի վարպետները կառուցեցին նոր պալատ, ընդ որում արդեն անհրաժեշտություն չկար այն կառուցել որպես ամրոց։ Այդ ժամանակ Վենետիկում արդեն չկային միջնադարյան Եվրոպային բնորոշ ամուր դղյակներ ու ամրոցի պատեր. այստեղ ծովը պաշտպան էր ծառայում, իսկ բերդամասերի փոխարեն հանրապետությունն ուներ հրաշալի նավատորմ։ Այդ պատճառով ամրոցի պատեր և աշտարակներ այլևս չէին կառուցում, իսկ պահպանված խրամատները լցվում էին։

 
Դոժերի պալատը 18-րդ դարի կեսերի նկարիչ Կանալետոյի նկարում

Պալատի ներկայիս շենքը հիմնականում կառուցվել է 1309 թվականից 1424 թվականների ընթացքում։ Ենթադրաբար պալատի սկզբնական տարբերակի ճարտարապետը եղել է Ֆիլիպո Կալենդարիոն, ինչպես նաև Պյետրո Բազեյոն և վարպետ Էնրիկոն։ 1400-1404 թվականներին ավարտվում է ծովալճակի վրա բացվող ճակատը, իսկ 1424 թվականին նաև այն, որ դուրս էր գալիս Սուրբ Մարկոսի հրապարակ։ Շինարարության համար հրավիրվում են ֆլորենցիացի և լոմբարդացի վարպետներ, սակայն շենքի գոթական ոճի մեծ մասը կատարել են Բոն ընտանիքի անդամները, ովքեր մարմարի մշակման մասնագետ վենետիկցի վարպետներ էին։

1577 թվականի դեկտեմբերի 20-ի[1] հրդեհից պալատն էականորեն վնասվում է։ Դրան հաջորդող վերականգնման ընթացքում որոշվում է շենքը թողնել նախկին գոթական ոճով, այն ավելի ժամանակակից դարձնելու փոխարեն։ Բացի այդ, որպեսզի կատարվեն դոժերի նստավայրի գործառույթները, մինչ 1797 թվականին Նապոլեոնի զորքերի կողմից քաղաքի գրավումը, պալատում տեղակայվում են հանրապետության քաղաքական ինստանցիաները (ատյան)։

Ներկայումս շենքը թանգարան է։

«The Doge's palace - Eastern wing and rebuilding after the fire in 1577»։ Venice.jc-r.net։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-02-ին։ Վերցված է 2012-01-19 
Photographies by:
Statistics: Position
3272
Statistics: Rank
37777

Ավելացնել նոր մեկնաբանություն

CAPTCHA
Security
129843675Click/tap this sequence: 7423
Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Google street view

Where can you sleep near Դոժերի պալատ ?

Booking.com
491.466 visits in total, 9.211 Points of interest, 405 Destinations, 92 visits today.