Գոնդոլ

Գոնդոլ (իտալ.՝ góndola), վենետիկյան ավանդական թիավարական նավակ։ Վենետիկի խորհրդանիշերից մեկն է։

Պատմականորեն եղել է քաղաքի ջրանցքներով փոխադրման գլխավոր եղանակը։ Ներկայումս զբոսաշրջիկների զվարճանքի ձև է։ Վենետիկի հանրապետության անկման շրջանում հաշվվել է մի քանի հազար գոնդոլ։ Գոնդոլավարի աշխատանքի արտոնագիրը հիմնականում փոխանցվում է հորից որդուն, ինչի հետևանքով գրեթե անհնար է կողմնակի մարդու` գոնդոլավար դառնալը։

Destinations