Futbol Club Barcelona ( Բարսելոնա ՖԱ )

Ֆուտբոլային ակումբ «Բարսելոնա» (կատ.՝ Futbol Club Barcelona, իսպ.՝ Fútbol Club Barcelona), հայտնի է նաև որպես «Բարսա» (իսպ.՝ և կատ.՝ Barça), կատալոնական համանուն քաղաքի պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ, Իսպանիայի և աշխարհի տիտղոսավոր ակումբներից մեկն է։ Հիմնադրվել է 1899 թվականին, մի խումբ շվեյցարիական, բրիտանական, իսպանական և կատալոնական խմբից, որը գլխավորում էր Ժոան Գամպերը։ Ներկայումս հանդես է գալիս Իսպանիայի բարձրագույն լիգայում (La Liga), Հատկանշական է նաև այն, որ ակումբը երբեք դուրս չի մնացել Իսպանիայի բարձրագույն լիգայից, բացի Բարսելոնայից այպդիսի արդյունք ունեն նաև Ռեալ Մադրիդը և Ատլետիկ Բիլբաոն։ Ակումբը դարձավ Կատալոնիայի խորհրդանիշերից մեկը, այստեղ է գալիս և այս կարգախոսը՝ Més que un club, որը թարգմանաբար նշանակում է «Ավելին քան ակումբ»։ ՖԱ «Բարսելոնայի» երկրպագուները հայտնի են նաև «կուլես» (culés) անվանմամբ:

«Բարսելոնան», պաշտոնական տիտղոսների քանակով, համարվում է Իսպանիայի ամենատիտղոսավոր ակումբը՝ 74 (25 անգամ Իսպանիայի առաջնության չեմպիոն, 30 անգամ Իսպանիայի գավաթ, 13 անգամ Իսպանիայի Սուպերգավաթ, 3 անգամ նվաճել է Էվա Դուարտեյի (Իսպանիայի սուպերգավաթի նախկին չեմպիոնատը) գավաթը,1 անգամ Կոպա դե Օրո Արգենտինա (նախկինում այդպես են անվանել Իսպանիայի սուպերգավաթը) և 2 անգամ իսպանական լիգայի գավաթը)։

«Բարսենոլայի» հիմնական մարզադաշտն է «Կամպ Նոուն», որն էլ համարվում է Եվրոպայում ամենաշատ հանդիսական ընդունող մարզադաշտ։ 2009 թվականի հունվարի 19-ից ակումբի առաջին թիմը իր մարզումների համար նախատեսված դաշտը փոխեց և վերանվանեց «Սյուդադ Դեպորտիվա Ժոան Գամպեր»։ Նա գտնվում է Սան Խուան Դեսպիում, հիմնական մարզադաշտից մի քանի կիլոմետր դեպի արևմուտք։

«Բարսելոնան» երկար ժամանակ եղել է այն ակումբներից մեկը, որոնք իրենց մարզաշապիկների վրա կրել են տարբեր լոգոտիպներ։ Այնուամենայնիվ սկսած 2005 թվականից «Բարսի» մարզաշապիկների վրա հայտնվեց նաև մեկ այլ՝ TV3 (Կատալոնիայի Հեռուստատեսություն) լոգոտիպ, որը հայտնվեց մարզահամազգեստի ուսերի մասում, բացի դրանից նաև ստեղծվեց Կատալոնիայի փոքր դրոշ, որն էլ իր հերթին տեղակայված էր տաբատի և վերնաշապիկի վրա։ 2006 թվականի հուլիսի 14-ին ակումբը հնգամյա պայմանագիր կնքեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ, որի ֆոնդի լոգոն էլ պետք է իր պատվավոր տեղը գտներ ակումբի մարզահագուստի վրա։ 2012 թվականին «կատալոնացինները» 5-ամյա պայմանագիր ստորագրեցին ոչ առևտրային Qatar Foundation ընկերության հետ, որից հետո, մարզաշապիկին գովազելու համար, ակումբը տարեկան ստանալու էր € 30 մլն։ 2017 թվականից արդեն Բարսելոնայի մարզաշապիկների վրա տեղ գտավ Rakuten ընկերության լոգոտիպը։

Կարդալ ավելին

2009 թվականին «Բարսելոնան» իր հաշվին մի նոր բացառիկ ռեկորդ է գրանցում, կարողանալով նվաճել բոլոր եվրոպական հնարավոր գավաթները (երեք ազգային գավաթ - Իսպանիայի առաջնություն, Իսպանիայի գավաթ, Իսպանիայի սուպերգավաթ և երեք միջազգային գավաթ - ՈՒԵՖԱ չեմպիոնների լիգա, ՈՒԵՖԱ սուպերգավաթ և Աշխարհի ակումբային գավաթ)։ Բացի դրանցից, «կապտանռնագույները» դարձան պատմության մեջ միակ իսպանական ակումբը, որին հաջողվել է իրականացնել «Ոսկե հետ-տրիկ» (Իսպանիայի չեմպիոն, Իսպանիայի գավաթ, ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգա)։

2013 թվականին «Բարսելոնան» համարվեց աշխարհում ամենաթանկ ակումբը, ի շնորհիվ իր ֆուտբոլիստների տրանսֆերային գների։

2014 թվականին «Բարսելոնան» գրավեց աշխարհի ամենահարուստ ակումբների ցանկի երկրորդ պատվավոր հորիզոնականը, իր հաշվին ունենալով ավելի քան 627 մլն եվրո։

2015 թվականին «Բարսելոնան» կրկին կրկնեց «Ոսկե հետ-տրիկը», և դարձավ իսպանական ֆուտբոլի պատմության մեջ միակ ակումբը, որին հաջողվել է կրկնակի անգամ նվաճել «տրեբլ»։