Բո-Կաապ

Բո-Կաապ (աֆրիկաանս՝ Bo-Kaap), Քեյփթաունի շրջան, որը նախկինում հայտնի էր որպես «Մալայական թաղամաս» (անգլ.՝ Malay Quarter): Ըստ էության դա փոքր քաղաք էր մեծ քաղաքի տարածքում։ Բո-Կաապը բազմամշակութային տարածք է՝ հայտնի իր վառ գունավոր տներով և գետաքարային փողոցներով։

Պատմություն

1760 թվականին Յան դե Վաալը Սիգնալ լեռան ստորոտին՝ Դորպ և Վեյլ փողոցների միջև ընկած հատվածում, հողատարածք է գնել[1]։ Մեկ տարի անց նա ձեռք է բերում հարակից տարածքը՝ ընդլայնելով իր սեփականությունը դեպի Ռոզ/ Chiappini / Շորթմարկեք փողոց։ 1763 թվականից դե Վաալը կառուցել է մի քանի փոքր «huurhuisjes» (վարձակալությամբ տրվող տներ) այս տարածքում, որոնք նա վարձակալությամբ տվել է իր ստրուկներին։ Առաջին երեք տները գտնվում են Վեյլ փողոցի (այժմ՝ Բոկաապ թանգարան), Buitengracht փողոցի վերևում և Leeuwen փողոցի 42 հասցեում։

Քանի որ Քեյփթաունի բնիկները դիմադրում էին հոլանդացիներին, ի սկզբանե ստրուկներին բերում էին Մալազիայից, Ինդոնեզիայից և Աֆրիկայի այլ մասերից, որտեղից էլ եկել է այս վայրի «Մալայական թաղամաս» անունը։ Նոր բնակիչների մեծ մասը մուսուլմաններ էին, ուստի տարածքում մի քանի մզկիթներ կառուցվեցին, որոնցից առաջինը 1740 թվականին Դորպ փողոցում գտնվող Ավվալ մզկիթն է[2]։ 1790-1825 թթ. բազմաթիվ տներ կառուցվեցին աճող արհեստավոր բնակչության համար։ Ավելի շատ մուսուլմաններ էին շարունակում տեղաշարժվել այս տարածք, այդ թվում 1820 թ. Ճավայի և Ցեյլոնի քաղաքական աքսորյալները[3]։ 1834 թվականի ազատականացումից հետո և ազատագրված ստրուկների ժամանման արդյունքում շինարարները կառուցեցին վարձու տներ բազմաթիվ նեղ շարքեր[2]։

Տարածքի պահպանությունը սկսվել է 1943 թվականին, երբ 15 տուն վերականգնվել է մի շարք ականավոր քաղաքացիների կողմից` պատմական հուշարձանների հանձնաժողովի աջակցությամբ։ 1966 թվականին տարածքի մի մասը դարձել է Ազգային հուշարձան։ 1971 թվականից քաղաքային խորհուրդը սկսեց վերականգնել տները և փողոցների պատկերները, որոնցից 48 միավորն ավարտվեց 1975 թվականին[3]։

«Getting to know the Bo-Kaap»։ Cape Town Tourism։ Cape Town Tourism։ Արխիվացված է օրիգինալից 2018-05-30-ին։ Վերցված է 2018-05-30  ↑ 2,0 2,1 «Cape Town History: A Tourisrt Guide»։ Cape Town History։ Վերցված է 2018-05-30  ↑ 3,0 3,1 Townsend Lesley (2015-10-15)։ «History and Style of the Bo-Kaap»։ The Heritage Portal։ The Heritage Portal։ Վերցված է 2018-05-30 
Photographies by:
SkyPixels - CC BY-SA 4.0
Statistics: Position
5170
Statistics: Rank
18378

Ավելացնել նոր մեկնաբանություն

CAPTCHA
Security
597126348Click/tap this sequence: 3961
Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Google street view

Where can you sleep near Բո-Կաապ ?

Booking.com
493.035 visits in total, 9.215 Points of interest, 405 Destinations, 112 visits today.