Չանգոնիի ժայռապատկերներ

Չանգոնիի ժայռապատկերներ, հայտնի ժայռապատկերների գոտի, որը տեղակայված է Մալավիի կենտրոնական շրջանում՝ Մալավի սարահարթում։ Անտառապատ բլուրների վրա հայտնաբերվել են 127 գրանիտե կազմավորումներ՝ ուշ քարի և երկաթի դարերի ժայռապատկերներով ու նկարներով։ Ի տարբերություն նմանատիպ այլ տարածքների՝ այն ունի մշակութային մեծ արժեք։

Ժայռապատկերները ստեղծվել են սկսած քարի դարից, գրանիտե կազմավորումների վրա և քարանձավների պատերին, առաջին բնիկների՝ բատվա պիգմեյների կողմից։ Նրանք զբաղվում էին որսորդությամբ և հավաքչությամբ, այդ պատճառով հիմնականում պատկերում էին որսին վերաբերող տեսարաններ։ Հետագայում, Երկաթի դարում ժայռապատկերներն ավելացրել են այստեղ վերակնաբեցված հողագործ չևա ցեղերը։ Չևա ցեղերի կողմից արված պատկերներն առավելապես ունեն պաշտամունքային նշանակություն։ Դրանց ստեղծման մեջ կարևոր է եղել չևա համայնքի կանանց դերը։ Հիմնականում վերաբերում են ծիսակարգերին, արարողակարգերին, կնոջ էությանը և պաշտամունքին։ Հաշվի առնելով ժայռապատկերների բովանդակությունը և իրականացման տեխնիկան, նկարազարդման...Կարդալ ավելին

Չանգոնիի ժայռապատկերներ, հայտնի ժայռապատկերների գոտի, որը տեղակայված է Մալավիի կենտրոնական շրջանում՝ Մալավի սարահարթում։ Անտառապատ բլուրների վրա հայտնաբերվել են 127 գրանիտե կազմավորումներ՝ ուշ քարի և երկաթի դարերի ժայռապատկերներով ու նկարներով։ Ի տարբերություն նմանատիպ այլ տարածքների՝ այն ունի մշակութային մեծ արժեք։

Ժայռապատկերները ստեղծվել են սկսած քարի դարից, գրանիտե կազմավորումների վրա և քարանձավների պատերին, առաջին բնիկների՝ բատվա պիգմեյների կողմից։ Նրանք զբաղվում էին որսորդությամբ և հավաքչությամբ, այդ պատճառով հիմնականում պատկերում էին որսին վերաբերող տեսարաններ։ Հետագայում, Երկաթի դարում ժայռապատկերներն ավելացրել են այստեղ վերակնաբեցված հողագործ չևա ցեղերը։ Չևա ցեղերի կողմից արված պատկերներն առավելապես ունեն պաշտամունքային նշանակություն։ Դրանց ստեղծման մեջ կարևոր է եղել չևա համայնքի կանանց դերը։ Հիմնականում վերաբերում են ծիսակարգերին, արարողակարգերին, կնոջ էությանը և պաշտամունքին։ Հաշվի առնելով ժայռապատկերների բովանդակությունը և իրականացման տեխնիկան, նկարազարդման այս ձևը համարում են առանձին արվեստի տեսակ (անգլ.՝ agropastoralist art): Հետագայում Չանգոնի բնակավայրի բանտու ցեղի ներկայացուցիչները զարգացրել են արվեստի այդ տեսակը՝ դրա միջոցով ներկայացնելով բնական միջավայրի օգտագործման, վերահսկման և բնական երևույթների մասին իրենց ընկալումները։

Քանի որ ժայռապատկերները համապատասխանում են 1978 թվականին մշակված մշակութային ժառանգության օբյեկտների գնահատման III և IV չափանիշներներին, և ունեն մշակութային մեծ նշանակություն, 2006 թվականին ընդգրկվել են ՄԱԿ-ի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։

Պատմություն

Հնավայրի տարածքում հայտնաբերվել են վաղ քարի դարին և վերին պլեյստոցենին բնորոշ հնագիտական հետքեր։ Այդպիսին է մ.թ.ա. 2500 թվականին թվագրվող բնակավայրը, որը ստեղծվել է որսորդությամբ զբաղվող բատվա ցեղերի կողմից։ Այդ ցեղերը ևս մասնակցել են ժայռապատկերների ստեղծմանը՝ պատկերելով որսի տեսարաններ[1] :

Երկաթի դարաշրջանի բնակավայրերի հետքերը թվագրվում են մ.թ. 1-ին հազարամյակին, որտեղ բնակեցված են եղել հողագործությամբ զբաղվող չևա ցեղերը։ Այս ցեղի համար հնագույն մշակութային գործիք էր հանդիսանում սպիտակ կավը, որի միջոցով էլ նկարազարդում էին ժայռերը։

Մինչև 19-րդ դարի սկիզբը, որսորդությամբ և հողագործությամբ զբաղվող ցեղերը համերաշխ ապրում էին նույն տարածքում՝ կազմելով առանձին ցեղային միություններ։ Եվ միայն 19-րդ դարի վերջում, հյուսիսարևմտյան Լուբալենդ կոչվող տարածքից ներգաղթած մալավի չևա կամ բանտու ցեղերը (որոնց պատվին երկիրը կոչվել է Մալավի) կարողացան միավորել բոլորը ցեղային միությունները և ստեղծել Մալավիի կայսրությունը։

Հետագայում այստեղ վերաբնակվել են Հարավային Աֆրիկայից գաղթած նգոնի ռազմատենչ ցեղերը՝ բնակություն հաստատելով Չանգոնիի հարավային շրջաններում։ Սկսել էին անհամաձայնություններ տեղաբնիկ նյաու և եկվոր նգոնի ցեղերի միջև, որի արդյունքում նյաու ցեղը հեռացավ տարածքից և թաքնվել է երկրի ներքին շրջաններում։ Սակայն հարկ է նշել, որ հենց նյաու համայնքի ներկայացուցիչներն են կարողացել պաշտպանել և փրկել ժայռապատկերները նգոնիներից, միսիոներներից և գաղութատերերի ավերիչ ազդեցությունից։ Այն բանից հետո, երբ 1924 թվականին տարածքը հայտարարվել է անտառային արգելոց, հնավայրերը հայտնի դարձան մարդկությանը և սկսվել են ակտիվ հնագիտական ուսումնասիրությունները։ Եթե 1930 թվականին հայտնի էին ընդամենը մի քանի առաձնացված գոտիներ, ապա արդեն 1950-ական թվականներին հրապարակվել են հնագիտական մանրամասն հետազոտական տվյալներ մի քանի վայրերի մասին, որից հետո դրանք բացվել են հասարակության լայն շրջանների և զբոսաշրջիկների համար։

Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ Unesco անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
Photographies by:
Statistics: Position
6218
Statistics: Rank
12252

Ավելացնել նոր մեկնաբանություն

CAPTCHA
Security
273985641Click/tap this sequence: 6926
Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Google street view

Where can you sleep near Չանգոնիի ժայռապատկերներ ?

Booking.com
493.049 visits in total, 9.215 Points of interest, 405 Destinations, 126 visits today.