Context of Դանիա

Դանիա (դան․՝ Danmark, ˈd̥ɛnmɑɡ̊), պաշտոնապես՝ Դանիայի Թագավորություն (դան․՝ Kongeriget Danmark, ˈkɔŋəʁiːəð ˈd̥ɛnmɑɡ̊), պետություն Հյուսիսային Եվրոպայում երկու հավելյալ բաղկացուցիչ հատվածներով արտերկրում՝ Հյուսիսատլանտյան Ֆարերյան կղզիները և Գրենլանդիան Հյուսիսային Ամերիկայում։ Դանիան Հյուսիսային երկրներից ամենահարավայինն է, տեղակայված Շվեդիայից դեպի հարավ արևմուտք, որի հետ միացած է կամուրջ-թունելով, Նորվեգիայից՝ հարավ և հարավից սահմանակից է Գերմանիային։ Երկիրը բաղկացած է մեծ թերակղզուց՝ Յուտլանդիա և բազմաթիվ կղզիներից՝ Զելանդիա, Ֆյուն, Լոլան, Ֆալստեր և Բորնհոլմ, ինչպես նաև հարյուրավոր մանր կղզյակներից, որոնց հաճախ անվանում են Դանիական կղզեխումբ։ Դանիայի թագավորությունը պառլամենտական համակարգով սահմանադրական միապետություն է, որի կառավարության նստավայրը մայրաքաղաք Կոպենհագենն է։ Թագավորությունը ունիտար է։ Դանիայի կազմի մեջ մտնող Գրենլանդիայի և Ֆարերյան կղզիների կառավարումը կենտրոնական կառավարության կ...Կարդալ ավելին

Դանիա (դան․՝ Danmark, ˈd̥ɛnmɑɡ̊), պաշտոնապես՝ Դանիայի Թագավորություն (դան․՝ Kongeriget Danmark, ˈkɔŋəʁiːəð ˈd̥ɛnmɑɡ̊), պետություն Հյուսիսային Եվրոպայում երկու հավելյալ բաղկացուցիչ հատվածներով արտերկրում՝ Հյուսիսատլանտյան Ֆարերյան կղզիները և Գրենլանդիան Հյուսիսային Ամերիկայում։ Դանիան Հյուսիսային երկրներից ամենահարավայինն է, տեղակայված Շվեդիայից դեպի հարավ արևմուտք, որի հետ միացած է կամուրջ-թունելով, Նորվեգիայից՝ հարավ և հարավից սահմանակից է Գերմանիային։ Երկիրը բաղկացած է մեծ թերակղզուց՝ Յուտլանդիա և բազմաթիվ կղզիներից՝ Զելանդիա, Ֆյուն, Լոլան, Ֆալստեր և Բորնհոլմ, ինչպես նաև հարյուրավոր մանր կղզյակներից, որոնց հաճախ անվանում են Դանիական կղզեխումբ։ Դանիայի թագավորությունը պառլամենտական համակարգով սահմանադրական միապետություն է, որի կառավարության նստավայրը մայրաքաղաք Կոպենհագենն է։ Թագավորությունը ունիտար է։ Դանիայի կազմի մեջ մտնող Գրենլանդիայի և Ֆարերյան կղզիների կառավարումը կենտրոնական կառավարության կողմից վերահղված է այդ երկրներին՝ ներքին ինքնավարության սկզբունքով, որը կոչվում է Դանիական ոստան։ Ֆարերյան կղզիների ժողովուրդը դիտարկվում է որպես համայնք թագավորության ներսում, իսկ Գրենլանդիայի ժողովուրդը՝ առանձին ժողովուրդ, ինքնորոշման իրավունքով։ Այս պայմանավորվածությունների արդյունքում 1973 թվականին Դանիան դարձավ Եվրամիության անդամ, սակայն Գրենլանդիան և Ֆարերյան կղզիները գերադասեցին Եվրամիություն չմտնել։

Նախապես լինելով նավագնաց հետախույզ վիկինգների բնակավայր, ովքեր միջնադարում ներխուժեցին Եվրոպայի և Ռուսաստանի բազմաթիվ տարածքներ և այնտեղ հետագայում բնակություն հաստատեցին, Դանիան միջին դարերում դարձավ միասնական թագավորություն։ Դանիայի հետագա պատմության վրա էական ազդեցություն է գործել նրա աշխարհագրական դիրքը՝ Հյուսիսային և Բալթիկ ծովերի արանքում։

Սա նշանակում էր, որ լինելով Շվեդիայի և Գերմանիայի միջև՝ Դանիան հայտնվել էր Բալթիկ ծովին տիրանալու փոխադարձ պայքարի կենտրոնում, քանի որ մինչև Քիլի ջրանցքի փորելը, ջրային ուղիները դեպի Բալթիկ ծով հնարավոր էին միայն երեք ջրանցքներով, որոնք հայտնի էին որպես Դանիական ջրանցքներ։ Դանիան երկար ժամանակ վիճարկում էր Շվեդիայի հետ Սկանիայի վրա (Սկանիական պատերազմ) վերահսկողություն ունենալու համար և Նորվեգիայի հետ Հանսական Միություն Շլեզվիգ (Դանիական կալվածք) և Հոլշտայն (Գերմանական կալվածք) հերցոգությունների վրա վերահսկողություն ունենալու համար։ Ի վերջո Դանիան հակամարտությունը տանուլ տվեց և արդյունքում սկզբում Սկանիան զիջեց Շվեդիային, իսկ ավելի ուշ Շլեզվիգ-Հոլշտայնը Գերմանական կայսրությանը։ Չնայած Դանիական կայսրությունը կառավարում էր Դանիան և Նորվեգիան, սակայն 1814 թվականի Դանիա-Նորվեգիայի լուծարումից հետո Դանիան ձեռք բերեց Գրենլանդիան և Ֆարերյան կղզիները, որոնք տասնչորսերորդ դարից գաղութի կարգավիճակում էին։ Քսաներորդ դարում Ֆարերյան կղզիները և Գրենլանդիան երկուսն էլ դարձան Դանիայի Ոստանի անքակտելի մասերը և ստացան ինքնակառավարման իրավունք համապատասխանաբար 1948 և 1979 թվականներին։

Միավորված Ազգերի Կազմակերպության և ՆԱՏՕ-ի հիմնադիր, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության անդամ Դանիան նաև Եվրոպայի անվտանգության և համագործակցության անդամ է։

Գերզարգացած խառն արդյունաբերություն ունեցող տնտեսությամբ և համատարած բարեկեցիկ Դանիան առաջատար երկրներից է բնակչության եկամտի հավասարաչափ բաշխվածության ցուցանիշով և մեկ շնչին ընկնող եկամտի ցուցանիշով յոթերորդն է աշխարհում։ Հաճախ Դանիան գնահատվում է որպես ամենաերջանիկ երկիրը, իսկ կաշառակերությամբ՝ վերջինը։

Պաշտոնական լեզուն դանիերենն է, որը սերտորեն կապված է շվեդերենի և նորվեգերենի հետ, որոնց հետ այն ունի մշակութային և պատմական սերտ կապեր։ Դանիան Շվեդիայի և Նորվեգիայի հետ միասին Սկանդինավիա մշակութային տարածքի մասն է, ինչպես նաև Հյուսիսային խորհրդի անդամ է։

More about Դանիա

Basic information
  • Currency Դանիական կրոն
  • Native name Danmark
  • Calling code +45
  • Internet domain .dk
  • Mains voltage 230V/50Hz
  • Democracy index 9.15
Population, Area & Driving side
  • Population 5822863
  • Տարածք 42925
  • Driving side right

Phrasebook

Երկու
To
Երեք
Tre
Չորս
Fire
Հինգ
Fem
Վեց
Seks
Յոթ
Syv
Ութ
Otte
Ինը
Ni
Տասը
Ti
Բաց
Åben
Ելք
Afslut
Ուրախ եմ ծանոթանալու համար
Dejligt at møde dig

Where can you sleep near Դանիա ?

Booking.com
498.738 visits in total, 9.226 Points of interest, 405 Destinations, 196 visits today.