Context of Ֆրանսիա

Ֆրանսիական Հանրապետություն (ֆր.՝ République française, հայտնի նաև որպես Ֆրանսիա), ունիտար կիսանախագահական հանրապետություն Արևմտյան Եվրոպայում իր մի քանի անդրծովյան տարածքներով և կղզիներով, որոնք տեղակայված են Հնդկական, Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսներում։ Մայրցամաքային Ֆրանսիան ձգվում է Միջերկրական ծովից մինչև Անգլիական նեղուց և Հյուսիսային ծով, Հռենոսից մինչև Ատլանտյան օվկիանոս։ Նրան հաճախ անվանում են l’Hexagone (վեցանկյուն) նրա տարածքի աշխարհագրական պատկերի պատճառով։ Այն Արևմտյան Եվրոպայի խոշորագույն երկիրն է և երկրորդ ամենամեծը աշխարհում իր բացառիկ տնտեսական գոտով 11,035,000 կմ2՝ զիջելով միայն Միացյալ Նահանգներին (11,351,000 կմ2 / 4,383,000 ք մղոն)։

Ֆրանսիան սահմանակցում է հյուսիս-արևելք Բելգիա և Լյուքսեմբուրգ, արևելք Գերմանիա և Շվեյցարիա, հարավ - արևելք Իտալիա և Մոնակո, հարավ Անդորրա և Իսպանիա։ Ֆրանսիան սահմանակցում է նաև Ատլանտյան Օվկիանոսի Բիսկայան ծոցին, ծովային ճանապարհով հյուսիսում Մեծ Բրիտանիայի հետ։

...Կարդալ ավելին

Նախորդ 500 տարիներին Ֆրանսիան մշակութային, տնտեսական, ռազմական և քաղաքական ասպարեզներում գերիշխող դիրք է ունեցել ինչպես Եվրոպայում, այնպես էլ ամբողջ աշխարհում։ 17-րդ և 18-րդ դարերի ընթացքում Ֆրանսիայի գաղութները դարձան Հյուսիսային Ամերիկայի և Հարավարևելյան Ասիայի հսկայական մասը. 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբներին Ֆրանսիան կառուցեց այդ ժամանակվա երկրորդ ամենամեծ գաղութատիրական տերությունը՝ ներառելով Հյուսիսային, Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկայի, Հարավարևելյան Ասիայի մեծ մասը, ինչպես նաև տիրացավ Կարիբյան և Խաղաղօվկիանոսյան շատ կղզիների։

Ֆրանսիայի հիմնական գաղափարները արտահայտված են մարդու իրավունքների և քաղաքացու հռչակագրով։ Ֆրանսիայի Հանրապետությունը բնորոշվում է որպես անբաժանելի, աշխարհիկ, ժողովրդավարական և սոցիալական երկիր իր սահմանադրությամբ։ Ֆրանսիան մեկն է աշխարհում առավել զարգացած երկրներից, իր անվանական ՀՆԱ-ի մակարդակով Ֆրանսիան իններորդն է աշխարհում և երկրորդը Եվրոպայում։ Ֆրանսիան իր կենսամակարդակով առաջինն է Եվրոպայում (և 4-րդը աշխարհում)։

Ֆրանսիայի ռազմական բյուջեն երրորդն է աշխարհում և երրորդ ամենամեծ ռազմական ուժերը ՆԱՏՕ-ում ու ԵՄ ամենամեծ բանակը։ Ֆրանսիան նաև ունի երրորդ ամենաշատ միջուկային զենքի պաշարները աշխարհում։

Ֆրանսիան Միավորված ազգերի կազմակերպության հիմնադիր անդամն է, նաև Եվրամիության, Եվրախորհրդի, Ֆրանկոֆոնիայի, Մ8, Մ20, ՆԱՏՕ-ի, ՏՀԶԿ, ԱՀԿ և Լատինական միության անդամ։

More about Ֆրանսիա

Basic information
  • Currency Եվրո
  • Native name France
  • Calling code +33
  • Internet domain .fr
  • Speed limit 130
  • Mains voltage 400V/50Hz
  • Democracy index 7.99
Population, Area & Driving side
  • Population 67749632
  • Տարածք 643801
  • Driving side right

Phrasebook

Երկու
Deux
Երեք
Trois
Չորս
Quatre
Հինգ
Cinq
Վեց
Six
Յոթ
Sept
Ութ
Huit
Ինը
Neuf
Տասը
Dix
Օգնություն!
Aider!
Սնունդ
Aliments
Գարեջուր
Bière

Where can you sleep near Ֆրանսիա ?

Booking.com
493.452 visits in total, 9.222 Points of interest, 405 Destinations, 20 visits today.