Context of Գաբոն

Գաբոն (ֆր.՝ Gabon [ɡaˈbõ]), գտնվում է Կենտրոնական Աֆրիկայում։ Տարածքի մեծ մասը զբաղեցնում են Հարավգվինեական բարձրավանդակը, Շայյու և Բյուրեղային լեռնաշղթաները։ Դեպի արևելք և հարավ այն սահմանակից է Կոնգոյի Հանրապետությանը (սահմանի երկարությունը 1903 կմ է), հյուսիսում սահմանակից է Կամերունին (298 կմ) հյուսիս-արևմուտքում սահմանակցում է Հասարակածային Գվինեային (350 կմ), իսկ արևմուտքում սահմանակցում է Ատլանտիկ օվկիանոսի ջրերին։ Ընդհանուր երկարությունը սահմանի 2551 կմ է, իսկ ջրափնյա գծի երկարությունը 885 կմ։ Ջրափնյա գիծը երկու մասի է բաժանում Լոպես հրվանդանը։ Հարավային ափին կան ուղիղ, հարթ, ծանծաղ ճահիճներ։ Հրվանդանից հյուսիս ջրափնյա գիծն ավելի խիստ կտրտված է։ Գաբոնի ընդհանուր մակերեսը 267․667 կիլոմետր քառակուսի է։ Դրանից ջրային մակերեսն է 10․000 քառակուսի կիլոմետր (3,7 %), իսկ ցամաքինը՝ 257․667 քառակուսի կիլոմետր է։

Where can you sleep near Գաբոն ?

Booking.com
491.193 visits in total, 9.211 Points of interest, 405 Destinations, 37 visits today.