Context of Գրենլանդիա

Գրենլանդիա (գալ.՝ Kalaallit Nunaat, դան․՝ Grønland, թարգմանաբար՝ «կանաչ երկիր»), կղզի-պետություն Հյուսիսային Սառուցյալ և Ատլանտյան օվկիանոսում, Հյուսիսային Ամերիկայից հյուսիս-արևելք։ Երկրագնդի ամենախոշոր կղզին է, զբաղեցնում է ավելի քան 2 միլիոն քկմ տարածք։ Նախկինում հանդիսացել է մայրցամաքի մի մասը, որից անջատվել է նորագույն շարժումների ժամանակ՝ Հյուսիսամերիկյան պլատֆորմի կոտրատումների հետևանքով։ Գրենլանդիայի հյուսիսային ծայրակետը բևեռից հեռու է 705 կիլոմետր։ Մինչև 1536 թվականը պատկանել է Նորվեգիային, որից հետո անցել է Դանիային։ Բնակչությունը 2013 թվականին կազմել է 61,9 հազար մարդ։ Մայրաքաղաքը Նուուկն (Գոթհաբ) է։ Բնակչության 90 %-ը կազմում են գրենլանդացիները։

Բնակչության շուրջ 90 %-ը կենտրոնացված է Գրենլանդիայի հարավարևմտյան ափերին, որտեղ էլ գտնվում են խոշոր բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Նուուկը՝ իր 17 հազար բնակչով։ Նուուկում է գտնվում Գրենլանդիայի միակ համալսարանը։ 2009 թվականի հունվարից պետական լեզու է գրենլանդերենը ...Կարդալ ավելին

Գրենլանդիա (գալ.՝ Kalaallit Nunaat, դան․՝ Grønland, թարգմանաբար՝ «կանաչ երկիր»), կղզի-պետություն Հյուսիսային Սառուցյալ և Ատլանտյան օվկիանոսում, Հյուսիսային Ամերիկայից հյուսիս-արևելք։ Երկրագնդի ամենախոշոր կղզին է, զբաղեցնում է ավելի քան 2 միլիոն քկմ տարածք։ Նախկինում հանդիսացել է մայրցամաքի մի մասը, որից անջատվել է նորագույն շարժումների ժամանակ՝ Հյուսիսամերիկյան պլատֆորմի կոտրատումների հետևանքով։ Գրենլանդիայի հյուսիսային ծայրակետը բևեռից հեռու է 705 կիլոմետր։ Մինչև 1536 թվականը պատկանել է Նորվեգիային, որից հետո անցել է Դանիային։ Բնակչությունը 2013 թվականին կազմել է 61,9 հազար մարդ։ Մայրաքաղաքը Նուուկն (Գոթհաբ) է։ Բնակչության 90 %-ը կազմում են գրենլանդացիները։

Բնակչության շուրջ 90 %-ը կենտրոնացված է Գրենլանդիայի հարավարևմտյան ափերին, որտեղ էլ գտնվում են խոշոր բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Նուուկը՝ իր 17 հազար բնակչով։ Նուուկում է գտնվում Գրենլանդիայի միակ համալսարանը։ 2009 թվականի հունվարից պետական լեզու է գրենլանդերենը (Էսկիմոսյան լեզու)։

Ափերը ողողում են Գրենլանդական ծովը, Դանիական նեղուցը, Բաֆֆինի ծովը, Լաբրադորի ծովը։

Where can you sleep near Գրենլանդիա ?

Booking.com
539.551 visits in total, 9.234 Points of interest, 405 Destinations, 38 visits today.