Indonesia

Ինդոնեզիա
Gunkarta Gunawan Kartapranata - CC BY-SA 3.0 Aaron Rentfrew - CC BY-SA 4.0 Muhyiddin - CC BY-SA 4.0 Official Website of Pariaman Indonesia's Regency - Public domain William Cho - CC BY-SA 2.0 Riza Nugraha ? from Utrecht, The Netherlands - CC BY 2.0 SOLOMONS, Thomas W.; FRYHLE, Craig B. - Public domain monica renata from jakarta - CC BY 2.0 Riza Nugraha ? from Utrecht, The Netherlands - CC BY 2.0 Charles J. Sharp - CC BY-SA 4.0 Bellabangsa23 - CC BY-SA 4.0 Thespacewanderer - CC BY-SA 4.0 Alfindra Primaldhi - CC BY 2.0 muhd rushdi samsudin from johor + terengganu, malaysia - CC BY-SA 2.0 User: (WT-shared) Shoestring at wts wikivoyage - Public domain Thespacewanderer - CC BY-SA 4.0 MajaK. - CC BY 3.0 Dimas H (WMID) - CC BY-SA 4.0 LukeTriton - CC BY-SA 4.0 monica renata from jakarta - CC BY 2.0 Kerildoank - CC BY-SA 4.0 Bellabangsa23 - CC BY-SA 4.0 Petter Lindgren - CC BY-SA 3.0 monica renata from jakarta - CC BY 2.0 Lutfi adn - CC BY-SA 4.0 User: (WT-shared) Shoestring at wts wikivoyage - Public domain Kerildoank - CC BY-SA 4.0 William Cho - CC BY-SA 2.0 Cakhairia - CC BY-SA 3.0 Lutfi adn - CC BY-SA 4.0 Bellabangsa23 - CC BY-SA 4.0 Yves Picq http://veton.picq.fr - CC BY-SA 3.0 chensiyuan - CC BY-SA 4.0 Gunawan Kartapranata - CC BY-SA 3.0 Yon illahi - CC BY-SA 4.0 Thespacewanderer - CC BY-SA 4.0 PHGCOM - CC BY-SA 3.0 Bellabangsa23 - CC BY-SA 4.0 yeowatzup - CC BY 2.0 No machine-readable author provided. Jayapura assumed (based on copyright claims). - CC BY-SA 2.5 MichaelJLowe - CC BY-SA 2.5 Gunawan Kartapranata - CC BY-SA 3.0 Lerdsuwa - CC BY-SA 3.0 Gunawan Kartapranata - CC BY-SA 3.0 Lyonerov - CC BY-SA 4.0 Bellabangsa23 - CC BY-SA 4.0 frank wouters from antwerpen, belgium - CC BY 2.0 PL09Puryono - CC0 Gunawan Kartapranata - CC BY-SA 3.0 RaiyaniM - CC BY-SA 4.0 William Cho - CC BY-SA 2.0 Gunawan Kartapranata - CC BY-SA 3.0 RaiyaniM - CC BY-SA 4.0 Thespacewanderer - CC BY-SA 4.0 Suryanata budi - CC BY-SA 4.0 No images

Context of Ինդոնեզիա

Ինդոնեզիա (ինդոն.՝ Indonesia), պաշտոնական անվանումը՝ Ինդոնեզիայի Հանրապետություն (ինդոն.՝ Republik Indonesia), պետություն Հարավարևելյան Ասիայում՝ Հնդկական և Խաղաղ օվկիանոսների միջև։ Կղզիների վրա գտնվող ամենամեծ պետությունն է աշխարհում, որ ունի ավելի քան 17 հազար կղզի և 1904569 կմ² տարածք, 14-րդ երկիրն է աշխարհում ցամաքային տարածքի մեծությամբ և յոթերորդը ցամաքային ու ջրային տարածքների ընդհանուր մակերեսով։ Ունենալով ավելի քան 261 մլն բնակչություն՝ Ինդոնեզիան բնակչության թվաքանակով չորրորդն է աշխարհում, ինչպես նաև առաջինը այն երկրների շարքում, որոնց բնակչության մեծամասնությունը կազմում են մուսուլմանները։ Ճավայում, որ ամենամեծ բնակչություն ունեցող կղզին է աշխարհում, բնակվում է երկրի բնակչության կեսից ավելին։

Ինդոնեզիան ինքնիշխան պետություն է, նախագահական, սահմանադրական հանրապետություն՝ ընտրովի խորհրդարանով։ Այն բաժանված է 34 պրովինցիաների, որոնցից հինգն ունեն հատուկ կարգավիճակ։ Ջակարտան՝ երկրի մայրաքաղաքը, երկրորդ ամենաշ...Կարդալ ավելին

Ինդոնեզիա (ինդոն.՝ Indonesia), պաշտոնական անվանումը՝ Ինդոնեզիայի Հանրապետություն (ինդոն.՝ Republik Indonesia), պետություն Հարավարևելյան Ասիայում՝ Հնդկական և Խաղաղ օվկիանոսների միջև։ Կղզիների վրա գտնվող ամենամեծ պետությունն է աշխարհում, որ ունի ավելի քան 17 հազար կղզի և 1904569 կմ² տարածք, 14-րդ երկիրն է աշխարհում ցամաքային տարածքի մեծությամբ և յոթերորդը ցամաքային ու ջրային տարածքների ընդհանուր մակերեսով։ Ունենալով ավելի քան 261 մլն բնակչություն՝ Ինդոնեզիան բնակչության թվաքանակով չորրորդն է աշխարհում, ինչպես նաև առաջինը այն երկրների շարքում, որոնց բնակչության մեծամասնությունը կազմում են մուսուլմանները։ Ճավայում, որ ամենամեծ բնակչություն ունեցող կղզին է աշխարհում, բնակվում է երկրի բնակչության կեսից ավելին։

Ինդոնեզիան ինքնիշխան պետություն է, նախագահական, սահմանադրական հանրապետություն՝ ընտրովի խորհրդարանով։ Այն բաժանված է 34 պրովինցիաների, որոնցից հինգն ունեն հատուկ կարգավիճակ։ Ջակարտան՝ երկրի մայրաքաղաքը, երկրորդ ամենաշատ բնակչություն ունեցող քաղաքային տարածքն է աշխարհում։ Երկիրը ցամաքային սահմաններ ունի Պապուա Նոր Գվինեայի, Արևելյան Թիմորի և Մալայզիայի հետ (Կալիմանտան կղզում)։ Այն սահմանակից է նաև Սինգապուրին, Վիետնամին, Ֆիլիպիններին, Ավստրալիային, Պալաուին և Հնդկաստանին պատկանող Անդամանյան ու Նիկոբարյան կղզիներին։ Չնայած մեծ թվով բնակչությանը և խիտ բնակեցված տարածքներին՝ Ինդոնեզիան ունի վայրի բնության լայնածավալ տարածքներ, որտեղ առկա է կենսաբազմազանության մեծ մակարդակ։ Երկիրն ունի հարուստ բնական պաշարներ, ինչպիսիք են նավթը, բնական գազը, անագը, պղինձը, ոսկին։ Գյուղատնտեսությունը հիմնականում արտադրում է բրինձ, արմավի յուղ, թեյ, սուրճ, կակաո, դեղաբույսեր, համեմունքներ և ռետին։ Ինդոնեզիայի գլխավոր առևտրային գործընկերներն են Չինաստանը, Միացյալ Նահանգները, Ճապոնիան, Սինգապուրն ու Հնդկաստանը։

Ինդոնեզական կղզեխումբն իր պատմության ընթացքում բազմիցս ենթարկվել է օտար ուժերի ազդեցության, որոնց գրավել են երկրի բնական պաշարները։ Այն եղել է առևտրային կարևոր շրջան առնվազն 7-րդ դարից սկսած, երբ Շրիվիջայան, ապա նաև Մաջապահիտն առևտուր են արել չինական դինաստիաների և հնդկական թագավորությունների հետ։ Տեղի կառավարիչներն աստիճանաբար ընդունել են օտար մշակութային, կրոնական ու քաղաքական մոդելները՝ սկսած վաղ դարերից, և տարածում են գտել հինդուիզմն ու բուդդիզմը։ Մուսուլման առևտրականները և սուֆիզմի հետևորդները բերել են իսլամը, իսկ եվրոպական երկրները՝ քրիստոնեությունը և պայքարել են միմյանց դեմ Մոլուքյան (Համեմունքների) կղզիներում առևտրի մենաշնորհի համար Աշխարհագրական մեծ հայտնագործությունների շրջանում։ Երկար ժամանակաընթացքում Ինդոնեզիան եղել է Հոլանդիայի գաղութ, որը նախ գրավել է Ամբոինան ու Բատավիան, ապա ամբողջ կղզեխումբը՝ ներառյալ Թիմորն ու Արևմտյան Նոր Գվինեան։ Հոլանդիայի տիրակալությունը ժամանակ առ ժամանակ ընդհատվել է պորտուգալական, ֆրանսիական և բրիտանական տիրապետությամբ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ասիայի ապագաղութացման ընթացքում Ինդոնեզիան անկախություն է ձեռք բերել 1949 թվականին՝ Նիդերլանդների հետ զինված և դիվանագիտական կոնֆլիկտից հետո։

Ինդոնեզիայի բնակչության կազմում կան հարյուրավոր ազգային և լեզվային խմբերի ներկայացուցիչներ, ընդ որում՝ ամենամեծ և քաղաքական տեսանկյունից գերակշռող դիրք ունեցողը ճավացիներն են։ Երկրում առկա է ընդհանուր ազգային ինքնություն, ազգային լեզու, էթնիկական բազմազանություն, կրոնական բազմազանություն մուսուլմանների գերակշռությամբ, պատմության ընթացքում այն վերապրել է գաղութային տիրապետության երկարատև ժամանակաշրջան և դրա դեմ ուղղված ապստամբություններ։ Ինդոնեզիայի ազգային նշանաբանը՝ Bhinneka Tunggal Ika (Միություն բազմազանության մեջ, բառացի՝ բազմազան, բայց մեկը), արտացոլում է այն բազմազանությունը, որից կազմված է երկիրը։ Ինդոնեզիայի տնտեսությունը աշխարհում 16-րդ է ըստ անվանական ՀՆԱ-ի) և 7-րդն ըստ ՀՆԱ-ի գնողունակության համարժեքությամբ։ Ինդոնեզիան անդամակցում է մի շարք բազմակողմ կազմակերպությունների, որոնցից են՝ Միավորված ազգերի կազմակերպությունը, Առևտրի համաշխարհային կազմակերպությունը, Արժույթի միջազգային հիմնադրամը, Մեծ քսանյակ։ Այն նաև Չմիացած երկրների շարժման, Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի, Ասիական և խաղաղօվկանոսյան տնտեսական խորհրդի, Արևելյան Ասիայի գագաթնաժողովի, Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի և Իսլամական կոնֆերանս կազմակերպության հիմնադիր անդամ է։

More about Ինդոնեզիա

Basic information
Population, Area & Driving side
  • Population 270203917
  • Տարածք 1904570
  • Driving side left

Phrasebook

Երկու
Dua
Երեք
Tiga
Չորս
Empat
Հինգ
Lima
Վեց
Enam
Յոթ
Tujuh
Ութ
Delapan
Ինը
Sembilan
Տասը
Sepuluh
Ջուր
Air
Գարեջուր
Bir
Որտեղ է զուգարանը?
Dimana toiletnya?

Where can you sleep near Ինդոնեզիա ?

Booking.com
493.080 visits in total, 9.215 Points of interest, 405 Destinations, 159 visits today.