Context of Իսպանիա

Իսպանիա (իսպ.՝ España ՄՀԱ՝ [ɛsˈpaɲa]), պաշտոնական անվանում՝ Իսպանիայի Թագավորություն (իսպ.՝ Reino de España), պետություն է Եվրոպայի հարավ-արևմուտքում։ Զբաղեցնում է Պիրենեյան թերակղզու հիմնական տարածքը, Միջերկրական ծովում գտնվող Բալեարյան, Պիտիուսյան և Ատլանտյան օվկիանոսում գտնվող Կանարյան կղզիները։ Արևմուտքում սահմանակից է Պորտուգալիային, հյուսիսում՝ Ֆրանսիային և Անդորրային, հարավում՝ Ջիբրալթարին։ Ըստ պետական կառավարման՝ սահմանադրական միապետություն է։ Հյուսիսում և արևմուտքում Իսպանիայի ափերը ողողվում են Ատլանտյան օվկիանոսի ջրերով, իսկ հարավում և արևելքում՝ միջերկրածովյան ջրերով։

Պաշտոնական լեզուներն են իսպաներենը (ամբողջ տարածքում), կատալոներենը, բասկերենը, գալիցիերեն և արագոներենը։ Իսպանիայի բնակչությունը 46 528 966 մարդ է (2018)։ Մայրաքաղաքը Մադրիդն է։ Խոշորագույն քաղաքներն են Մադրիդը, Բարսելոնան, Վալենսիան, Սևիլյան, Սարագոսան և Մալագան։ Իսպանիան երկրորդ ամենամեծ երկիրն է Արևմտյան Եվրոպայում և Եվրոպակ...Կարդալ ավելին

Իսպանիա (իսպ.՝ España ՄՀԱ՝ [ɛsˈpaɲa]), պաշտոնական անվանում՝ Իսպանիայի Թագավորություն (իսպ.՝ Reino de España), պետություն է Եվրոպայի հարավ-արևմուտքում։ Զբաղեցնում է Պիրենեյան թերակղզու հիմնական տարածքը, Միջերկրական ծովում գտնվող Բալեարյան, Պիտիուսյան և Ատլանտյան օվկիանոսում գտնվող Կանարյան կղզիները։ Արևմուտքում սահմանակից է Պորտուգալիային, հյուսիսում՝ Ֆրանսիային և Անդորրային, հարավում՝ Ջիբրալթարին։ Ըստ պետական կառավարման՝ սահմանադրական միապետություն է։ Հյուսիսում և արևմուտքում Իսպանիայի ափերը ողողվում են Ատլանտյան օվկիանոսի ջրերով, իսկ հարավում և արևելքում՝ միջերկրածովյան ջրերով։

Պաշտոնական լեզուներն են իսպաներենը (ամբողջ տարածքում), կատալոներենը, բասկերենը, գալիցիերեն և արագոներենը։ Իսպանիայի բնակչությունը 46 528 966 մարդ է (2018)։ Մայրաքաղաքը Մադրիդն է։ Խոշորագույն քաղաքներն են Մադրիդը, Բարսելոնան, Վալենսիան, Սևիլյան, Սարագոսան և Մալագան։ Իսպանիան երկրորդ ամենամեծ երկիրն է Արևմտյան Եվրոպայում և Եվրոպական միության տարածքում և հինգերորդ խոշորագույն երկիրը Եվրոպայում։

Ժամանակակից Իսպանիան ժողովրդավարական կազմակերպված խորհրդարանական կառավարման համակարգով սահմանադրական միապետություն է։ Իսպանիան զարգացած երկիր է և 2015 թվականին ՀՆԱ-ի ծավալով աշխարհի խոշորագույն տնտեսությունների ցանկում զբաղեցնում էր 14-րդ հորիզոնականը։ Իսպանիայի տնտեսության համար հիմնական խնդիրը դարձավ տնտեսական ճգնաժամը։ Իսպանիան անդամակցում է Միավորված ազգերի կազմակերպությանը, ՆԱՏՕ-ին, ՏՀԶԿ-ին և ԱՀԿ-ին։

Phrasebook

Կանայք
Mujeres
Ներեցեք
Perdóneme
Խնդրում եմ
Por favor
Արգելված
Prohibido
Ելք
Salida
Wifi
Wifi
Օգնություն!
¡Ayuda!
Անունդ ինչ է?
¿Cuál es tu nombre?
Որտեղ է զուգարանը?
¿Donde esta el inodoro?

Where can you sleep near Իսպանիա ?

Booking.com
491.125 visits in total, 9.211 Points of interest, 405 Destinations, 24 visits today.