Palau Güell

( Գուելի պալատ )

Գուելի պալատ (իսպ.՝ Palacio Güell), պալատ Իսպանիայի Բարսելոնա քաղաքում։ Գտնվում է Ռավալ թաղամասի Carrer Nou de la Rambla փողոցում։ Ճարտարապետ Անտոնիո Գաուդիի կողմից նախագծված պալատ է, որը կառուցել է արդյունաբերության մագնատ Էուսեբի Գուելի համար՝ 1886-1888 թվականներին։ Գուելի պալատը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում, որպես Անտոնիո Գաուդիի աշխատանքներից մեկը։

Տունն ունի կենտրոնական հիմնական սրահ, բարձր դասի հյուրերի համար։ Հյուրերը մտնում էին տուն ձիերի կառքերով երկաթե դարպասների միջով, որոնք ունեն պարաբոլաձև կամար։ Կենդանիներին թողնում էին նեքևում գտնվող ախոռում և մառանում, և դրանից հետո հյուրերը կարող էին սանդուղքով բարձրանալ կենտրոնական սրահ։ Սենյակի պատերի և առաստաղների վրա կան փոքր պատուհաններ, որտեղից տան սեփականատերերը կարող էին տեսնել իրենց հյուրերին վերևից։

Կենտրոնական սենյակն ունի բարձր առաստաղ, որի վերևում կան փոքր անցքեր, որտեղ լապտերներ էին կախվում գիշերը, սենյակին տալով աստղազարդ երկնքի տեսք։...Կարդալ ավելին

Գուելի պալատ (իսպ.՝ Palacio Güell), պալատ Իսպանիայի Բարսելոնա քաղաքում։ Գտնվում է Ռավալ թաղամասի Carrer Nou de la Rambla փողոցում։ Ճարտարապետ Անտոնիո Գաուդիի կողմից նախագծված պալատ է, որը կառուցել է արդյունաբերության մագնատ Էուսեբի Գուելի համար՝ 1886-1888 թվականներին։ Գուելի պալատը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում, որպես Անտոնիո Գաուդիի աշխատանքներից մեկը։

Տունն ունի կենտրոնական հիմնական սրահ, բարձր դասի հյուրերի համար։ Հյուրերը մտնում էին տուն ձիերի կառքերով երկաթե դարպասների միջով, որոնք ունեն պարաբոլաձև կամար։ Կենդանիներին թողնում էին նեքևում գտնվող ախոռում և մառանում, և դրանից հետո հյուրերը կարող էին սանդուղքով բարձրանալ կենտրոնական սրահ։ Սենյակի պատերի և առաստաղների վրա կան փոքր պատուհաններ, որտեղից տան սեփականատերերը կարող էին տեսնել իրենց հյուրերին վերևից։

Կենտրոնական սենյակն ունի բարձր առաստաղ, որի վերևում կան փոքր անցքեր, որտեղ լապտերներ էին կախվում գիշերը, սենյակին տալով աստղազարդ երկնքի տեսք։

2004 թվականին հանրային այցելությունները լիովին դադարեցին պալատի վերանորոգման պատճառով։ Շինարարության ընթացքում օգտագործված քարի մի մասը թույլ էր և տարիների ընթացքում ճեղքվել էր շենքի կառուցվածքային խնդիրների պատճառով։ Այժմ այն ամբողջովին բաց է, վերանորոգման աշխատանքները ավարտվեցին 2011 թվականի ապրիլ ամսին։

Գուելի պալատը օգտագործվել է Միքելանջելո Անտոնիոնիի «Ուղևորը» ֆիլմի նկարահանման ժամանակ՝ որպես Ջեք Նիկոլսոնի և Մարիա Շնեյդերի առաջին հանդիպման վայր։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
472589613Click/tap this sequence: 7798

Google street view

Where can you sleep near Գուելի պալատ ?

Booking.com
491.017 visits in total, 9.210 Points of interest, 405 Destinations, 23 visits today.