Context of Մոնակո

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մոնակո (այլ կիրառումներ)

Մոնակոն, փոքրիկ պետություն Հարավային Եվրոպայում՝ Ֆրանսիայի հարավ արևելքում՝ Միջերկրական ծովի ափին, և վաղուց ի վեր ձեռք է բերել աշխարհի լավագույն առողջավայրերից մեկը լինելու համբավը։ Իշխանությունը բաղկացած է միմյանց ձուլված Մոնակո, Մոնտե Կառլո և Կոնդամին օկրուգ-քաղաքներից։ Գտնվում է Ֆրանսիայի հովանավորության ներքո։

Ֆիլատելիայով զբաղվողներն անպայման տեսած կլինեն Մոնակոյի նամականիշերը, որոնք հայտնի են ամբողջ աշխարհում։ Մոնակոն հայտնի է նաև իր բազմաթիվ խաղատներով, որտեղ ժամանակ են անցկացնում և մեծ գումարներ ծախսում աշխարհի տարբեր երկրներից ժամանած մեծահարուստներն ու սուր զգացողությունների սիրահարները։ Մոնակոյի եկամուտների հիմնական աղբյուրներն են առևտուրը, միջազգային զբոսաշրջությունը, նամականիշերի և հուշանվերների վաճառքից ստացված միջոցները։ Զարգացած են արդյունաբերության էլեկտրոնային, քիմիական, ճշգրիտ մեքենաշինության, սննդի և այլ ճյուղեր։

1950-ական...Կարդալ ավելին

1950-ական թվականների սկզբին երկրում օրենք է ընդունվել, որով պետության ամբողջ տարածքում արգելվել է հրազենի օգտագործումը, որովհետև հրազենից ցանկացած ուղղությամբ կրակելու դեպքում գնդակը կարող է դուրս գալ երկրի սահմաններից և միջազգային բարդությունների պատճառ դառնալ։

Աշխարհի ամենաերկարակյաց բնակչությունն ունի Մոնակոն. նրա բնակիչների կյանքի սպասվող տևողությունը կազմում է մոտ 90 տարի։

Where can you sleep near Մոնակո ?

Booking.com
491.327 visits in total, 9.211 Points of interest, 405 Destinations, 14 visits today.