Context of Նիդերլանդներ

Նիդերլանդներ (հոլ.՝ Nederland ( արտասանություն)), երկիր Արևմտյան Եվրոպայում, Հյուսիսային ծովի ափին։ Արուբայի և Նիդերլանդյան Անտիլների (Կենտրոնական Ամերիկա) հետ միասին մտնում է Նիդերլանդների Թագավորության կազմի մեջ։ 2020 թվականին երկիրը հրաժարվել է ոչ պաշտոնական «Հոլանդիա» անվանումից։

Հարավում սահմանակցում է Բելգիային, իսկ արևելքում Գերմանիային. արևմուտքում և հյուսիսում ամբողջովին եզերված է Հյուսիսային ծովով։ Նիդերլանդների կազմի մեջ են մտնում Մաասի և Շելդայի գետաբերանի մոտ գտնվող կղզիների խումբը (Զեյլանդ մարզում) և Վադենյան ծովում գտնվող արևմտա-ֆրիզյան կղզիները։

Տարածքի զգալի մասը գտնվում է ծովի մակարդակից ցածր (այստեղից էլ Նիդերլանդներ՝ «ցածրադիր երկրներ» անունը)։ Հեղեղումներից պաշտպանվում է ծովափով ձգվող ավազաթմբերի, ամբարտակների ու պատնեշների համակարգով։ Ընդհանուր տարածությունը 41,2 հզ. կմ² է, իսկ զուտ ցամաքային տարածքը՝ 36,9 հզ. կմ² (մակերեսի 18 %-ից ավելին կազմում են ներքին ջրերը)։ Ավելի քան 16, 5 միլիոն ազգաբնակչ...Կարդալ ավելին

Նիդերլանդներ (հոլ.՝ Nederland ( արտասանություն)), երկիր Արևմտյան Եվրոպայում, Հյուսիսային ծովի ափին։ Արուբայի և Նիդերլանդյան Անտիլների (Կենտրոնական Ամերիկա) հետ միասին մտնում է Նիդերլանդների Թագավորության կազմի մեջ։ 2020 թվականին երկիրը հրաժարվել է ոչ պաշտոնական «Հոլանդիա» անվանումից։

Հարավում սահմանակցում է Բելգիային, իսկ արևելքում Գերմանիային. արևմուտքում և հյուսիսում ամբողջովին եզերված է Հյուսիսային ծովով։ Նիդերլանդների կազմի մեջ են մտնում Մաասի և Շելդայի գետաբերանի մոտ գտնվող կղզիների խումբը (Զեյլանդ մարզում) և Վադենյան ծովում գտնվող արևմտա-ֆրիզյան կղզիները։

Տարածքի զգալի մասը գտնվում է ծովի մակարդակից ցածր (այստեղից էլ Նիդերլանդներ՝ «ցածրադիր երկրներ» անունը)։ Հեղեղումներից պաշտպանվում է ծովափով ձգվող ավազաթմբերի, ամբարտակների ու պատնեշների համակարգով։ Ընդհանուր տարածությունը 41,2 հզ. կմ² է, իսկ զուտ ցամաքային տարածքը՝ 36,9 հզ. կմ² (մակերեսի 18 %-ից ավելին կազմում են ներքին ջրերը)։ Ավելի քան 16, 5 միլիոն ազգաբնակչությամբ՝ աշխարհի ամենախիտ բնակեցված երկրներից մեկն է (397,7 մարդ/կմ²)։

Նիդերլանդները սահմանադրական-խորհրդարանական միապետություն է, որտեղ իշխանությունը բաժանված է նախարարների, խորհրդարանի և թագավորի միջև։ Նիդերլանդները Եվրամիության, ՆԱՏՕ-ի և Առևտրի Համաշխարհային Կազմակերպության համահիմնադիր-անդամներից է։ Բելգիայի և Լյուքսեմբուրգի հետ, մաս է կազմում Բենիլյուքսի միությանը։

Մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Ամստերդամն է։ Թագավորական տան, պառլամենտի և կառավարության նստավայրերը գտնվում են Հաագայում։ Վերջինս կարևոր դեր է խաղում նաև միջազգային իրավունքի ոլորտում՝ որպես չորս միջազգային տրիբունալների և Եվրոպոլի նստավայր։

More about Նիդերլանդներ

Basic information
  • Currency Եվրո
  • Native name Nederland
  • Calling code +31
  • Internet domain .nl
  • Speed limit 130
  • Mains voltage 230V/50Hz
  • Democracy index 8.96
Population, Area & Driving side
  • Population 17590672
  • Տարածք 41543
  • Driving side right

Phrasebook

Քաշեք
Trekken
Ելք
Uitgang
Արգելված
Verboden
Սնունդ
Voedsel
Կանայք
Vrouwen
Որտեղ է զուգարանը?
Waar is het toilet?
Անունդ ինչ է?
Wat is je naam?
Ջուր
Water
Wifi
Wifi

Where can you sleep near Նիդերլանդներ ?

Booking.com
505.013 visits in total, 9.227 Points of interest, 405 Destinations, 796 visits today.