Россия

Ռուսաստան
Ninara from Helsinki, Finland - CC BY 2.0 Slavyanochka - CC BY-SA 4.0 Sergey Pesterev - CC BY-SA 4.0 Florstein (Telegram:WikiPhoto.Space) - CC BY-SA 4.0 SiefkinDR - CC BY-SA 3.0 Cons Ph - CC BY-SA 4.0 Asya - CC BY-SA 3.0 sanil - CC0 User:MatthiasKabel - CC BY-SA 3.0 xndr - Public domain Sergey Pesterev - CC BY-SA 4.0 Butorin - CC BY-SA 4.0 Sergey Pesterev - CC BY-SA 4.0 Florstein (Telegram:WikiPhoto.Space) - CC BY-SA 4.0 Денис Пономарев - CC BY-SA 4.0 kuhnmi - CC BY 2.0 w:en:User:Saaska - Copyrighted free use Anthospace - CC BY-SA 3.0 Robert Nunn from London, UK - CC BY-SA 2.0 ru:Участник:ComIntern - GFDL Татьяна Лисицына - CC BY-SA 4.0 Тимур Агиров - CC BY-SA 4.0 Sergey Pesterev - CC BY-SA 4.0 Татьяна Лисицына - CC BY-SA 4.0 HoroshilovAleksandr - CC BY-SA 4.0 Gautama buddha - CC BY-SA 3.0 Ninara from Helsinki, Finland - CC BY 2.0 kuhnmi - CC BY 2.0 Florstein (Telegram:WikiPhoto.Space) - CC BY-SA 4.0 VasilyevaED - CC BY-SA 4.0 Апарин Алексей (Заводской) - CC BY-SA 4.0 Tamten at cs.wikipedia - Public domain Marina Lystseva - GFDL 1.2 Ratigan at French Wikipedia - CC BY-SA 3.0 Azmanova Natalia - CC BY-SA 4.0 Sergey Ashmarin - CC BY-SA 3.0 Sergey Ashmarin - CC BY-SA 3.0 Sergey Nemanov (Photocity) - CC BY-SA 2.5 sanil - CC0 Денис Пономарев - CC BY-SA 4.0 A.Savin - CC BY-SA 3.0 Author: Stanislaw Pokrowski - CC BY-SA 3.0 Nakh - Public domain Samantha Cristoforetti - CC BY 2.0 Игорь Шпиленок - CC BY-SA 3.0 Тимур Агиров - CC BY-SA 4.0 Florstein (Telegram:WikiPhoto.Space) - CC BY-SA 4.0 Anthospace - CC BY-SA 3.0 Azmanova Natalia - CC BY-SA 4.0 Игорь Шпиленок - CC BY-SA 3.0 sanil - CC0 Vadim Tolbatov - CC BY-SA 4.0 An2nv - CC BY-SA 4.0 HiperBoreus - CC BY-SA 3.0 Terlo13 - Public domain Aslan4ik - CC BY-SA 3.0 Gummy-beer - CC0 sanil - CC0 AndrianovaNatalia - CC BY-SA 3.0 No images

Context of Ռուսաստան

Ռուսաստան (ռուս.՝ Россия), պաշտոնական անվանումը՝ Ռուսաստանի Դաշնություն (ռուս.՝ Российская Федерация), միջմայրցամաքային պետություն Եվրասիայի հյուսիսարևմտյան հատվածում։ Տարածքի հիմնական մասը գտնվում է Հյուսիսային Ասիայում, իսկ որոշակի հատված նաև Արևելյան Եվրոպայում։ Ռուսաստանն աշխարհի խոշորագույն պետությունն է և զբաղեցնում է երկրագնդի ցամաքային տարածքի 1/8-ը։ Բնակչության թվով 9-րդն է աշխարհում․ ըստ 2018 թվականի մարդահամարի տվյալների՝ Ռուսաստանի բնակչության թիվը կազմում է ավելի քան 144 մլն մարդ։ Երկրի ազգաբնակչության 77 %-ը կենտրոնացված է արևմուտքում՝ եվրոպական հատվածում, որտեղ էլ տեղակայված է քաղաքամայր Մոսկվան։ Վերջինս համարվում է Եվրոպայի խոշորագույն քաղաքը, ինչպես նաև խոշորագույններից մեկն ամբողջ աշխարհում։ ՌԴ նշանավոր քաղաքներից են նաև Սանկտ Պետերբուրգը, Նովոսիբիրսկը, Եկատերինբուրգը և Նիժնի Նովգորոդը։ Պետական լեզուն ռուսերենն է, հիմնական բնակիչները՝ ռուսները։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են թաթարները, ուկրաինացիներ...Կարդալ ավելին

Ռուսաստան (ռուս.՝ Россия), պաշտոնական անվանումը՝ Ռուսաստանի Դաշնություն (ռուս.՝ Российская Федерация), միջմայրցամաքային պետություն Եվրասիայի հյուսիսարևմտյան հատվածում։ Տարածքի հիմնական մասը գտնվում է Հյուսիսային Ասիայում, իսկ որոշակի հատված նաև Արևելյան Եվրոպայում։ Ռուսաստանն աշխարհի խոշորագույն պետությունն է և զբաղեցնում է երկրագնդի ցամաքային տարածքի 1/8-ը։ Բնակչության թվով 9-րդն է աշխարհում․ ըստ 2018 թվականի մարդահամարի տվյալների՝ Ռուսաստանի բնակչության թիվը կազմում է ավելի քան 144 մլն մարդ։ Երկրի ազգաբնակչության 77 %-ը կենտրոնացված է արևմուտքում՝ եվրոպական հատվածում, որտեղ էլ տեղակայված է քաղաքամայր Մոսկվան։ Վերջինս համարվում է Եվրոպայի խոշորագույն քաղաքը, ինչպես նաև խոշորագույններից մեկն ամբողջ աշխարհում։ ՌԴ նշանավոր քաղաքներից են նաև Սանկտ Պետերբուրգը, Նովոսիբիրսկը, Եկատերինբուրգը և Նիժնի Նովգորոդը։ Պետական լեզուն ռուսերենն է, հիմնական բնակիչները՝ ռուսները։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են թաթարները, ուկրաինացիները, բաշկիրները, հայերը, չուվաշները, չեչենները և այլն։

Ռուսաստանի Դաշնությունը սահմանակցում է տասնութ պետությունների ու այդ չափանիշով ևս զբաղեցնելով առաջին տեղը։ Մասնավորապես՝ ցամաքային սահման ունի Նորվեգիայի, Ֆինլանդիայի, Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի (Կալինինգրադի երկրամասով), Բելառուսի, Ուկրաինայի, Վրաստանի, Ադրբեջանական Հանրապետության, Ղազախստանի, Չինաստանի, Մոնղոլիայի և Հյուսիսային Կորեայի հետ։ Օխոտի ծովով սահմանակցում է Ճապոնիային, իսկ Բերինգի նեղուցով՝ ԱՄՆ-ի Ալյասկա նահանգին։ Որպես իրեն սահմանակից երկիր Ռուսաստանը ճանաչում է նաև իրավականորեն Վրաստանի մաս կազմող Աբխազիայի և Հարավային Օսիայի հանրապետություններին, որոնք անկախություն են ստացել 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի արդյունքում, սակայն մինչ օրս միջազգային ճանաչում չունեն։

Արևելյան սլավոնների գաղթը դեպի Եվրոպա տեղի է ունեցել 3-8-րդ դարերում։ 9-րդ դարում հիմնադրվում է Կիևյան Ռուսիան, որի Ռյուրիկովիչ արքա Վլադիմիրը 988 թվականին ընդունում է ուղղափառ քրիստոնեություն։ Ռուսիայում մոնղոլական տիրապետության ավարտից հետո ստեղծվում է Մոսկվայի մեծ իշխանությունը, որը Իվան IV Ահեղ արքայի ջանքերով դառնում է կենտրոնացված ռուսական պետություն։ Միապետությունը Ռուսաստանում պահպանվում է մինչև 1917 թվականի մարտը, երբ պատմության ասպարեզ է դուրս գալիս Ռուսաստանի հանրապետությունը, որը դե յուրե վերահսկում էր նախկին Ռուսական կայսրության տարածքին։ Հոկտեմբերյան և փետրվարյան հեղափոխությունների արդյունքում ստեղծվում է Խորհրդային Միությունը, որն առաջին սոցիալիստական պետությունն էր աշխարհում։ Հետագայում խորհրդային Կարմիր բանակը հաղթանակում է Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջին վճռորոշ ճակատամարտում՝ ազդարարելով Գերմանիայի կապիտուլյացիան։ Ներկայիս Ռուսաստանը դաշնային կառուցվածքով կիսանախագահական հանրապետություն է, որը համարվում է ԽՍՀՄ իրավահաջորդը։

Ռուսաստանն աշխարհի տասներկուերորդ խոշորագույն տնտեսությունն ունեցող երկիրն է, իսկ ըստ ՀՆԱ-ի ցուցանիշի՝ վեցերորդը։ Հանքային և էներգետիկ հսկայածավալ ռեսուրսների պաշարներով այս երկիրը խոշորագույնն է աշխարհում և համարվում է նավթի և բնական գազի առաջատար արտադրողներից մեկը։ Ռուսաստանի Դաշնությունը համաշխարհային հինգ միջուկային տերություններից է, որը տարածաշրջանային ուժ լինելուց բացի նաև պոտենցիալ գերտերություն է։ Ներկայումս ԱՄՆ-ի հետ սառը պատերազմը, որը մեծապես բնութագրվում է սպառազինության մրցավազքով, էլ ավելի է ընդգծում Ռուսաստանի ազդեցությունը տարբեր տարածաշրջաններում։ Հանրապետությունն անդամակցում է այնպիսի միջազգային կազմակերպությունների, ինչպիսիք են ՄԱԿ-ը, Շանհայի համագործակցության կազմակերպությունը, մեծ քսանյակը, Եվրոպայի խորհուրդը, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը, ԱՀԿ-ը և այլն։ ՌԴ նախաձեռնությամբ ստեղծված կազմակերպություններից նշանավոր են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն ու ԵՏՄ-ն

More about Ռուսաստան

Basic information
  • Currency Ռուսական ռուբլի
  • Native name Россия
  • Calling code +7
  • Internet domain .ru
  • Speed limit 90
  • Mains voltage 220V/50Hz
  • Democracy index 3.31
Population, Area & Driving side
  • Population 137550949
  • Տարածք 17075400
  • Driving side right

Phrasebook

Խմեք
Напиток
Բաց
Открытым
Գարեջուր
Пиво
Խնդրում եմ
Пожалуйста
Խնդրեմ
Пожалуйста
Օգնություն!
Помощь!
Ուրախ եմ ծանոթանալու համար
Рад встрече
Հրել
Толкать
Զուգարան
Туалет

Where can you sleep near Ռուսաստան ?

Booking.com
493.035 visits in total, 9.215 Points of interest, 405 Destinations, 112 visits today.