Context of Սիդնեյ

Սիդնեյ, Սիդնի (անգլ.՝ Sydney, [ˈsɪdni] (Sydney), քաղաք, ամենահինը և ամենախոշորը Ավստրալիական Միությունում։ Զբաղեցնում է 12.145 քառակուսի կիլոմետր տարածք։ 2017 թվականի տվյալներով բնակչության թիվը կազմել է 5.131.326 մարդ։ Ավստրալիայում եվրոպացիների հիմնած առաջին բնակավայրն է։ Նոր Հարավային Ուելս նահանգի վարչական և երկրի առևտրա-տնտեսական, ֆինանսական կենտրոնն է, տրանսպորտային կարևոր հանգույց, նավահանգիստ (բեռնաշրջանառությունը 14 միլիոն տոննա, 1978) Պորտ Ջեքսոն ծովածոցի ափին։ Արդյունաբերական խոշոր կենտրոն է։ Զարգացած են տրանսպորտային, էլեկտրատեխնիկական մեքենաշինությունը, էլեկտրոնային՝ սարքավորումների, հաշվիչ մեքենաների, սառնարանների արտադրությունը, սև և գունավոր մետալուրգիան, քիմիական, նավթավերամշակման, տեքստիլ, սննդի, պոլիգրաֆ արդյունաբերությունը։ Զարգացած է մերձքաղաքային գյուղատնտեսությունը (բանջարաբուծություն, պտղաբուծություն, կաթնաանասնապահություն, խոզաբուծություն)։ Արդյունաբերական ձեռնարկությունները կենտրոնացած են ծոցի հյուսիսային և քաղաքամ...Կարդալ ավելին

Սիդնեյ, Սիդնի (անգլ.՝ Sydney, [ˈsɪdni] (Sydney), քաղաք, ամենահինը և ամենախոշորը Ավստրալիական Միությունում։ Զբաղեցնում է 12.145 քառակուսի կիլոմետր տարածք։ 2017 թվականի տվյալներով բնակչության թիվը կազմել է 5.131.326 մարդ։ Ավստրալիայում եվրոպացիների հիմնած առաջին բնակավայրն է։ Նոր Հարավային Ուելս նահանգի վարչական և երկրի առևտրա-տնտեսական, ֆինանսական կենտրոնն է, տրանսպորտային կարևոր հանգույց, նավահանգիստ (բեռնաշրջանառությունը 14 միլիոն տոննա, 1978) Պորտ Ջեքսոն ծովածոցի ափին։ Արդյունաբերական խոշոր կենտրոն է։ Զարգացած են տրանսպորտային, էլեկտրատեխնիկական մեքենաշինությունը, էլեկտրոնային՝ սարքավորումների, հաշվիչ մեքենաների, սառնարանների արտադրությունը, սև և գունավոր մետալուրգիան, քիմիական, նավթավերամշակման, տեքստիլ, սննդի, պոլիգրաֆ արդյունաբերությունը։ Զարգացած է մերձքաղաքային գյուղատնտեսությունը (բանջարաբուծություն, պտղաբուծություն, կաթնաանասնապահություն, խոզաբուծություն)։ Արդյունաբերական ձեռնարկությունները կենտրոնացած են ծոցի հյուսիսային և քաղաքամերձ շրջաններում, առևտրա-ֆինանսական հաստատությունները՝ հարավային ափին։ Ափերը միմյանց հետ կապվում են կամուրջներով (մերձատար ուղիների երկարությունը 2 կմ է, որով անցնում են օվկիանոսային նավեր)։ Ունի միջազգային օդանավակայան, համալսարան (1850), օպերային թատրոն (1959)։ Սիդնեյը հիմնադրել են անգլիացի գաղութաբնակները, 1788 թվականին։ Այդպես է կոչվել Մեծ Բրիտանիայի ներքին գործերի և գաղութների այն ժամանակների նախարար լորդ Սիդնիի անունով։ XIX դարի 50-ական թվականներին այնտեղ առաջացել են առաջին արհմիությունները։ 1917 թվականի հուլիս—օգոստոսին քաղաքում տեղի է ունեցել խոշոր գործադուլ (մասնակցել է ավելի քան 100 հազար մարդ)։ Երկրորդ համաշխարհային պատերազմից (1939-1945) հետո այն գործադուլային պայքարի, խաղաղության կողմնակիցների շարժման կենտրոն է։

Where can you sleep near Սիդնեյ ?

Booking.com
493.641 visits in total, 9.222 Points of interest, 405 Destinations, 158 visits today.