Ֆաբերժեի թանգարան (ռուս.՝ Музей Фаберже), մասնավոր թանգարան ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում: Տեղակայված է Նարիշկինների և Շուվալովների պալատում: Թանգարանում պահվում են XIX-XX դարերի ռուսական ոսկերչական և դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշներ: Ամենաթանկ և հայտնի նմուշները Ֆաբերժեի ձվերն են:
Թանգարանի բացումը տեղի է ունեցել 2013 թվականի նոյեմբերի 19-ին: Հանրության համար թանգարանը սկսել է գործել 2014 թվականի ապրիլից: Ֆաբերժեի թանգարանը աշխատում է ամեն օր 10:00-21:00. դրամարկղը բացվում է 9:30:
Թանգարանը պատկանում է Վիկտոր Վեկսելբերգին:
Ֆաբերժեի թանգարանը բաղկացած է տասնմեկ սրահից՝ Ասպետական սրահ, Կարմիր հյուրասենյակ, Կապույտ հյուրասենյակ, Ոսկյա հյուրասենյակ, Նախասրահ, Սպիտակ հյուրասենյակ, Երկնագույն հյուրասենյակ, Ցուցահանդեսային սրահ, Գոթական սրահ, Վերին բուֆետային, Բեժագույն սրահ:
2019 թվականին մուտքի տոմսի գումարը կազմել է 700 ռուբլի՝ էքսկուրսիոն ծրագրով և անհատական՝ 450 ռուբլի:
Ավելացնել նոր մեկնաբանություն