中原大佛

( Գարնանային տաճարի Բուդդա )

Գարնանային տաճարի Բուդդա (չինարեն՝ 鲁山大佛), աշխարհի ամենաբարձր արձանը։ Պատկերում է Բուդդային։ Գտնվում է Չինաստանի Հենան նահանգի Պինդինշան քաղաքային շրջանի Չժաոցուն բնակավայրում` պետական № 311 մայրուղուց ոչ հեռու։ Արձանը պատրաստ է եղել 2002 թվականին։

Արձանի բարձրությունը 128 մ է` ներառյալ լոտոսի տեսքով 20-մետրանոց պատվանդանը։ Նախատեսվում է պատվանդանը բարձրացնել 25 մ-ով, ինչից հետո արձանի բարձրությունը կկազմի 153 մ։ 2008 թվականի հոկտեմբերի տվյալով բլուրը, որի վրա կանգնեցված է արձանը, նախատեսված է ձևափոխել` դարձնելով երկշերտ, որոնցից վերևինի բարձրությունը կկազմի 15 մ։ Դրանից հետո արձանի ընդհանուր բարձրությունը կհասնի 208 մ-ի։

Արձանի սեղծման նախագիծը հայտարարվել էր անմիջապես այն բանից հետո, երբ հնդկա-բրիտանական համագործակցության արդյունքում Ուտար Պրադեշում սկսվել էր Մայտրեյայի արձանի կառուցումը։ Այն պետք է դառնար աշխարհի ամենաբարձր արձանը (152 մ)։

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 55 միլիոն դոլար, որից 18 միլիոնը բաժին է ընկնում արձանին...Կարդալ ավելին

Գարնանային տաճարի Բուդդա (չինարեն՝ 鲁山大佛), աշխարհի ամենաբարձր արձանը։ Պատկերում է Բուդդային։ Գտնվում է Չինաստանի Հենան նահանգի Պինդինշան քաղաքային շրջանի Չժաոցուն բնակավայրում` պետական № 311 մայրուղուց ոչ հեռու։ Արձանը պատրաստ է եղել 2002 թվականին։

Արձանի բարձրությունը 128 մ է` ներառյալ լոտոսի տեսքով 20-մետրանոց պատվանդանը։ Նախատեսվում է պատվանդանը բարձրացնել 25 մ-ով, ինչից հետո արձանի բարձրությունը կկազմի 153 մ։ 2008 թվականի հոկտեմբերի տվյալով բլուրը, որի վրա կանգնեցված է արձանը, նախատեսված է ձևափոխել` դարձնելով երկշերտ, որոնցից վերևինի բարձրությունը կկազմի 15 մ։ Դրանից հետո արձանի ընդհանուր բարձրությունը կհասնի 208 մ-ի։

Արձանի սեղծման նախագիծը հայտարարվել էր անմիջապես այն բանից հետո, երբ հնդկա-բրիտանական համագործակցության արդյունքում Ուտար Պրադեշում սկսվել էր Մայտրեյայի արձանի կառուցումը։ Այն պետք է դառնար աշխարհի ամենաբարձր արձանը (152 մ)։

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 55 միլիոն դոլար, որից 18 միլիոնը բաժին է ընկնում արձանին։ Սկզբոմ նախատեսվում էր, որ արձանը պետք է բաղկացած լինի պղնձից ձուլված 1100 մասերից` 1000 տ ընդհանուր քաշով։ Բուդդայի արձանի կառուցման նախագիծը հայտարարվեց անմիջապես այն բանից հետո, երբ թալիբները պայթեցրին Բուդդայի բամիանական արձանները Աֆղանստանում։ Չինաստանը դատապարտեց բոդդայական ժառանգության համակարգված ոչնչացումը Աֆղանստանում։

Գարնանային տաճարի Բուդդան իր անունը ստացել է տաճարի անունից, որը գտնվում է Տյանժույ հիդրոթերմալ հանքավայրերի մոտակայքում։ Նշենք, որ ջուրը ժայթքում է 60°С ջերմաստիճանում և հայտնի է իր բուժիչ հատկություններով։ Ֆոշան տաճարը, որ կառուցվել է Տան դինաստիայի օրոք, գտնվում է Վիշապի գլուխ կոչվող բարձունքի վերին մասում։ Նրա բրոնզե զանգը կշռում է 116 տ։

Photographies by:
Nyx Ning - CC BY-SA 3.0
Nyx Ning - CC BY-SA 3.0
Statistics: Position
361
Statistics: Rank
212368

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
287145693Click/tap this sequence: 5993

Google street view

Where can you sleep near Գարնանային տաճարի Բուդդա ?

Booking.com
490.636 visits in total, 9.208 Points of interest, 405 Destinations, 12 visits today.