龙门石窟

( Լունմին )


Լունմին (չին․՝ 龍門石窟, 龙门石窟, lóngmén shíkū, Քարե քարանձավներ Վիշապի դարպասների մոտ), բուդդայական քարանձավային տաճարների համալիր Չինաստանի Հենան նահանգ՝ Լոյանից 12 կմ դեպի հարավ։ Մոգաոյի և Յունգանի հետ միասին համարվում է Չինաստանի երեք կարևորագույն քարանձավային տաճարային համալիրներից մեկը։ Ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Կառուցվել է 495-898 թվականներին Իհե գետի ափերին գտնվող կրաքարային ժայռերի մեջ։ Այնտեղ ապրել են մեծ թվով վանականներ։

Քարանձավները մեկ կիլոմետրով ձգվում են Սյանշան և Լունմենշան լեռների լանջերին, որոնց միջև հոսում է գետ։ Ժայռի մեջ թաքնված արվեստի գործերի ճշգրիտ թիվն անհայտ է։ Պաշտոնական գնահատականների համաձայն՝ առկա են 2345 քարանձավներ և խորացումներ՝ 43 տաճարներով, որոնք պարունակում են մոտավորապես 2800 արձանագրություններ և մոտ 100 000 կրոնական քանդակներ, որոնցից մի քանիսն ունեն ընդամենը 25 մմ բարձրություն, իսկ Բուդդայի ամենամեծ արձանն ունի 17 մետր բարձրություն։ Տաճարների կառուցումն սկսվել է 493 թվականին Հյուսիսային Վեյ կայսրությ...Կարդալ ավելին


Լունմին (չին․՝ 龍門石窟, 龙门石窟, lóngmén shíkū, Քարե քարանձավներ Վիշապի դարպասների մոտ), բուդդայական քարանձավային տաճարների համալիր Չինաստանի Հենան նահանգ՝ Լոյանից 12 կմ դեպի հարավ։ Մոգաոյի և Յունգանի հետ միասին համարվում է Չինաստանի երեք կարևորագույն քարանձավային տաճարային համալիրներից մեկը։ Ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Կառուցվել է 495-898 թվականներին Իհե գետի ափերին գտնվող կրաքարային ժայռերի մեջ։ Այնտեղ ապրել են մեծ թվով վանականներ։

Քարանձավները մեկ կիլոմետրով ձգվում են Սյանշան և Լունմենշան լեռների լանջերին, որոնց միջև հոսում է գետ։ Ժայռի մեջ թաքնված արվեստի գործերի ճշգրիտ թիվն անհայտ է։ Պաշտոնական գնահատականների համաձայն՝ առկա են 2345 քարանձավներ և խորացումներ՝ 43 տաճարներով, որոնք պարունակում են մոտավորապես 2800 արձանագրություններ և մոտ 100 000 կրոնական քանդակներ, որոնցից մի քանիսն ունեն ընդամենը 25 մմ բարձրություն, իսկ Բուդդայի ամենամեծ արձանն ունի 17 մետր բարձրություն։ Տաճարների կառուցումն սկսվել է 493 թվականին Հյուսիսային Վեյ կայսրության ժամանակաշրջանում, բայց արձանների մոտավորապես 60 %-ը վերաբերում է Թան կայսրության ժամանակներին (7-9-րդ դարեր)։

Photographies by:
Statistics: Position
300
Statistics: Rank
242520

Ավելացնել նոր մեկնաբանություն

CAPTCHA
Security
248713695Click/tap this sequence: 8141
Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Google street view

Where can you sleep near Լունմին ?

Booking.com
491.145 visits in total, 9.211 Points of interest, 405 Destinations, 44 visits today.