Castelo de Guimarães

( Գիմարայնշի պալատ )

Գիմարայնշի պալատ (պորտ.՝ Castelo de Guimarães), միջնադարյան պալատ Պորտուգալիայի Գիմարայնշ քաղաքում։ 2001 թվականին քաղաքի պատմական կենտրոնի հետ ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։ Պալատն ունի ազգային հուշարձանի կարգավիճակ։ 2007 թվականից մշակույթի նախարարության կողմից ընդգրկվել է Պորտուգալիայի յոթ հրաշալիքների ցանկում։

Պատմություն

Տարածքը, որտեղ գտնվում է Գիմարայնշը, ռեկոնկիստայի արդյունքում արաբների կողմից նվաճվել է 9-րդ դարի վերջին։ Գիմարայնշի (այդ ժամանակ այն կազմում էր ողջ Պորտուգալիան) առաջին իշխան է հռչակվում Դիոգու Ֆերնանդեշը։ Նրա դուստրերից մեկը` Մումադոնա Դիաշը, որ ամուսնացել էր իշխան Էրմենեգիլդա Գոնսալվիշի հետ, այրիանում է 928 թվականին` դառնալով իշխանության ժառանգորդը, որը մոտ 950 թվականին բաժանվում է նրա վեց երեխաների միջև։ Մումադոնան Վիմարանեշ գյուղում (հետագայում` Գիմարայնշ) հիմնում է մենաստան, որին 959 թվականի հունվարի 26-ին փոխանցում է մեծ հողատարածք և շարժական գույք։

Պորտուգալիայի հարավային կողմից մուսուլմանների և ծովի կողմից նորմանների հարձակումներից մենաստանն ապահովագրելու համար Մումադոնա Դիաշը պատվիրում է գյուղից վերև` Մոնտե Լարգու բլրի գագաթին, պալատ կառուցել[1]։ Պահպանվել է այդ հրովարտակը, որ թվագրվում է 958 թվականի դեկտեմբերին։ Պալատը նվիրված էր սուրբ Մամանտ Կեսարացուն, և ենթադրվում է, որ նրա կառուցվածքը բավական պարզ է եղել` ուղղանկյուն պատերով շրջապատված դոնժոն։

100 տարի անց Վիմարանեշը մտել է կաստիլացի արքա Ալֆոնսո VI Քաջի կողմից Պորտուգալիայի առաջին իշխան, Բուրգունդյան դինաստիայի հիմնադիր Հենրիխ Բուրգունդացուն նվիրած տարածքի մեջ։ Հենրիխն ու իր կինը` Թերեզա Լեոնացին, գյուղն ու պալատը դարձնում են իրենց նստավայրը։ Մումադոնայի ժամանակներից մնացած շինություններն ավերվել էին, և դրանց տեղում կառուցվել էր հսկայական շինություն` դոնժոնով և արևելյան ու արևմտյան դարպասներով։ 1128 թվականին Հենրիխի ու Թերեզայի որդին` Աֆոնսու I-ը, Գիմարայնշի մոտ հաղթում է իր մոր զորքերին` ազատելով Պորտուգալիան Լեոնի և Կաստիլիայի ազդեցությունից և այն վերածելով ինքնուրույն թագավորության։

Հետագայում պալատը բազմիցս վերակառուցվել է։ Այսպես, 13-րդ դարում` Աֆոնսու III -ի օրոք, էապես ընդարձակվում են պատերը` միացնելով պալատի ու քաղաքի պաշտպանական համակարգերը։ Ֆերնանդու I-ի օրոք պատերն ամրացվում են, և հաջողվում է կանխել Էնրիկե II Կաստիլացու ներխուժումը։ Հին պատը քանդում են մոտ 1420 թվականին։

 
Գլխավոր դարպասը հարակից երկու աշտարակների հետ։ Կառուցվել է 13-րդ դարում ֆրանսիական ավանդույթներով:

1383-1385 թվականներին Գիմարայնշի ասկալդ Այրիշ Գոմեշ դա Սիլվան անցնում է Կաստիլիայի կողմը, և 1385 թվականին պալատը գրավում են Ժուան I-ի զորքերը[2]։ Դրա արդյունքում քաղաքն ու պալատը առաջին անգամ հայտնվում են միևնույն ենթակայության տակ` միավորվելով Գիմարայնշ գյուղին։ Քաղաքի շուրջ կառուցվում է մոտ 2 կմ տրամագծով պատ` ութ դարպասներով։

15-րդ դարում պալատը կորցնում է իր պաշտպանական նշանակությունը` օգտագործվելով նախ որպես բանտ, ապա, աստիճանաբար քանդվելով` գյուղատնտեսական նպատակներով։ 18-րդ դարում աշտարակներից մեկը վերջնականապես քանդվում է, իսկ քարերն օգտագործվում են Սուրբ Միխայիլի տաճարի շինարարության համար։ 19-րդ դարում քանդվում է ևս մեկ աշտարակ։ 1853 թվականին Գիմարայնշը ձեռք է բերում քաղաքի կարգավիճակ, իսկ 1881 թվականի մարտի 19-ին Լուիշ I արքայի հրամանով հռչակվում է առաջին կարգի պատմական հուշարձան։ Հետագայում պալատը հռչակվում է ազգային հուշարձան, կատարվում են վերականգնողական մի շարք աշխատանքներ։ Ներկայումս պալատն ամբողջովին վերանորոգված է և բաց է այցելությունների համար։

Câmara Municipal, ed. (2013), Guimarães: City Guide (in Portuguese), Guimarães, Portugal: Câmara Municipal de Guimarães Sereno, Isabel; Dordio, Paulo; Gonçalves, Joaquim (2003), SIPA, ed., Castelo de Guimarães (IPA.00001060/PT010308340011) (in Portuguese), Lisbon, Portugal: SIPA – Sistema de Informação para o Património Arquitectónico, retrieved 16 March 2014
Photographies by:
Statistics: Position
3608
Statistics: Rank
31651

Ավելացնել նոր մեկնաբանություն

CAPTCHA
Security
413968527Click/tap this sequence: 3884
Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Google street view

Where can you sleep near Գիմարայնշի պալատ ?

Booking.com
493.702 visits in total, 9.222 Points of interest, 405 Destinations, 55 visits today.