Gol stavkirke

( Գուլի ստավկիրկա )

Գուլի ստավկիրկա (նորվ.՝ Gol stavkirke), 14 կայմից կազմված 13-րդ դարի հիմնակմախքային եկեղեցի, Նորվեգիայի պահպանված 28 եկեղեցիներից մեկը։ Կառուցվել է Բուսկերուդ կոմսության Գուլ կոմունայի համանուն գյուղում, սակայն 1885 թվականին տեղափոխվել է Օսլո։ Ներկայումս Գուլի ստավկիրկան հանդիսանում է Նորվեգիայի ժողովրդական թանգարանի ամենահայտնի ցուցանմուշներից, որը տեսնելու համար Օսլոյի Բյուգդոյ թերակղզի են այցելում հազարավոր զբոսաշրջիկներ։

Պատմություն

Գուլի ստավկիրկան սկզբնական շրջանում կոչվել է Գարքյար եկեղեցի նորվ.՝ Garðar kirkja և տեղակայված է եղել Գուլի ներկայիս եկեղեցուց 500 մ հարավ-արևմուտք։ Փայտի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ եկեղեցին կառուցվել է 1212 թվականին՝ չնայած առկա են ավելի հին մասեր, որոնք թվագրվում է 1157 թվականով։ Եկեղեցու կառուցվածքի բազմաթիվ տարրեր նման են Հեգեի ստավկիրկայում առկա մասերին։ Հնարավոր է, որ երկուսն էլ պատրաստվել են նույն վարպետի կողմից։ Եկեղեցու մասին առաջին հիշատակությունը թվագրվում է 1309 թվականով[1]։ Ենթադրվում է, որ ստավկիրկան պահպանել է իր նախնական տեքսը մինչև 1600-ական թվականներին։ Մինչ այդ թվականը կառույցը ունեցել է նաև նավում առանձնացված դաս։ 1694 թվականին եկեղեցին ենթարկվում է վերակառուցման, մասնավորապես, ավելացվում են պատուհաններ։ Մոտավորապես 1730-ական թվականներին նավի հյուսիսային կողմում կառուցվել է սրահ, որից հետո ամբողջովին ձևափոխվել է դասը։ Դասի քանդումից հետո շինարարական նյութերը օգտագործվել են նոր եկեղեցու շինարարության ժամանակ, ինչը էականորեն հեշտացրել են հետագայում իրականացված վերակառուցումը։ 1802—1803 թվականներին եկեղեցին ընդարձակվել է. նավի շուրջ գտնվող դահլիճը քանդվել է, իսկ արևմտյան մուտքը ամբողջովին վերակառուցվել։

Yasuo Sakuma, Ola Storsletten Die Stabkirchen Norwegens. Meisterwerke nordischer Baukunst. — Augsburg, 1997. — С. 78-83. — ISBN 3-86047-239-9(նորվ.)
Photographies by:
Osloby2002 - CC BY-SA 3.0 no
Statistics: Position
3055
Statistics: Rank
38798

Ավելացնել նոր մեկնաբանություն

CAPTCHA
Security
258176394Click/tap this sequence: 5178
Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Google street view

Where can you sleep near Գուլի ստավկիրկա ?

Booking.com
491.602 visits in total, 9.211 Points of interest, 405 Destinations, 74 visits today.