Vikingskipshuset

( Վիկինգների նավերի թանգարան )

Վիկինգների նավերի թանգարան (նորվ.՝ Vikingskipshuset på Bygdøy), կառույց Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյի Բյուգդե թերակղզում։ Համարվում է Օսլոյի համալսարանի մշակութային պատմության թանգարանի մի մասը։ Այստեղ ներկայացված են հնագիտական գտածոներ Թյունից, Գոկստադից (Սանեֆյորդ), Օսեբերգից (Տյոնսբերգ) և Բորե բլուր-գերեզմանոցից։

Թանգարանի տեսարժան նմուշներից են Օսեբերգյան, Գոկստադյան և Թյունյան նավերը։ Վիկինգյան դարաշրջանի ցուցադրությունը ներառում է սահնակներ, մահճակալներ, մեկ ձիակառք, փայտե քանդակներ, վրանային բաղադրիչներ, զամբյուղներ, թաղման ծիսակարգի պարագաներ։ Թանգարանի ամենահայտնի նմուշն ամբողջական Օսեբերգյան նավն է, որը պեղված թաղման արարողակարգի ամենամեծ նավն է աշխարհում։

Պատմություն

1913 թվականին շվեդ պրոֆեսոր Գաբրիել Գուստաֆսոնն առաջարկել է 19-րդ դարի վերջում և 20-րդ դարի սկզբում հայտնաբերված Վիկինգյան դարաշրջանի գտածոները տեղավորել հատուկ շենքում։ Գոկստադից և Օսեբերգից հայտնաբերված նավերը տեղավորեցին Օսլոյի համալսարանի ժամանակավոր կացարաններում։ Շենքի կառուցման ճարտարապետական մրցույթում հաղթել է Արնսթեյն Արնեբերգը։

Օսեբերգյան նավի համար նախատեսված սրահը կառուցվել է Նորվեգիայի խորհրդարանի ֆինանսավորմամբ:Նավը համալսարանի կացարաններից տեղափոխվել է 1926 թվականին։ Գոկստադյան և Թյունյան նավերի համար նախատեսված սրահների կառուցումն ավարտվել է 1932 թվականին։ Վերջին սրահի կառուցման աշխատանքները հապաղել են՝ պայմանավորված Երկրորդ համաշխարհային պատերազմով։ Այս սրահի կառուցումն ավարտվել է 1957 թվականին։ Այստեղ տեղակայված են Օսեբերգից հայտնաբերված գտածոները[1]։

Vikingskipshuset
Photographies by:
Hofi0006 - CC BY-SA 3.0
Statistics: Position
2299
Statistics: Rank
56155

Ավելացնել նոր մեկնաբանություն

CAPTCHA
Security
289467531Click/tap this sequence: 9593
Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Google street view

Where can you sleep near Վիկինգների նավերի թանգարան ?

Booking.com
491.292 visits in total, 9.211 Points of interest, 405 Destinations, 136 visits today.