Opéra Garnier

( Գրանդ օպերա )

Փարիզի օպերա (ֆր.՝ Opéra de Paris), կամ Գրանդ օպերա (Գրանդ օպերա; ֆր.՝ Grand Opéra), ժամանակակից Ֆրանսիայում հայտնի է որպես Գառնիե օպերա (ֆր.՝ Opéra Garnier), թատրոն Փարիզում, աշխարհի ամենահայտնի և նշանակավոր օպերայի և բալետի թատրոններից մեկը։

Պաշտոնական անվանումը՝ Երաժշտության և պարի ազգային ակադեմիա, ֆրանսիական պետական օպերային թատրոն Փարիզում։ Հիմնադրել են կոմպոզիտոր Ռ․ Կամբերը և բանաստեղծ Պ․ Պերենը։ Բացվել է 1671 թվականին, որպես «Երաժշտության թագավորական ակադեմիա»։ Հետագայում մի քանի անգամ անվանափոխվել է։ 1875 թվականին կառուցվել է 2130 տեղով նոր «Գրանդ-օպերայի» շենքը (ճարտարապետ՝ Շառլ Գառնիե, վերակառուցվել է 1936 թվականին) և կոչվել «Գրանդ օպերա»։ 17-18-րդ դարերում թատրոնի գործունեությունը կապված էր ազգային օպերայի երկու ժանրերի՝ քնարական ողբերգության և օպերա-բալետի հետ։ Բեմադրվել են Ժ․ Բ․ Լյուլլիի (1672-1687 թվականներին գլխավորել է թատրոնը), Ժ․ Ֆ․ Ռամոյի, Ք․ Վ․ Գլյուկի օպերաները, 18-...Կարդալ ավելին

Փարիզի օպերա (ֆր.՝ Opéra de Paris), կամ Գրանդ օպերա (Գրանդ օպերա; ֆր.՝ Grand Opéra), ժամանակակից Ֆրանսիայում հայտնի է որպես Գառնիե օպերա (ֆր.՝ Opéra Garnier), թատրոն Փարիզում, աշխարհի ամենահայտնի և նշանակավոր օպերայի և բալետի թատրոններից մեկը։

Պաշտոնական անվանումը՝ Երաժշտության և պարի ազգային ակադեմիա, ֆրանսիական պետական օպերային թատրոն Փարիզում։ Հիմնադրել են կոմպոզիտոր Ռ․ Կամբերը և բանաստեղծ Պ․ Պերենը։ Բացվել է 1671 թվականին, որպես «Երաժշտության թագավորական ակադեմիա»։ Հետագայում մի քանի անգամ անվանափոխվել է։ 1875 թվականին կառուցվել է 2130 տեղով նոր «Գրանդ-օպերայի» շենքը (ճարտարապետ՝ Շառլ Գառնիե, վերակառուցվել է 1936 թվականին) և կոչվել «Գրանդ օպերա»։ 17-18-րդ դարերում թատրոնի գործունեությունը կապված էր ազգային օպերայի երկու ժանրերի՝ քնարական ողբերգության և օպերա-բալետի հետ։ Բեմադրվել են Ժ․ Բ․ Լյուլլիի (1672-1687 թվականներին գլխավորել է թատրոնը), Ժ․ Ֆ․ Ռամոյի, Ք․ Վ․ Գլյուկի օպերաները, 18-19-րդ դարերում՝ Ֆ․ Ժ․ Գոսեկի, Ա․ Է․ Մ․ Գրետրիի, Ժ․ Ֆ․ Լեսյուերի և այլոց ստեղծագործությունները։ 19-րդ դարի 20-ական թվականների վերջին այստեղ սաղմնավորվում է մեծ օպերա կոչվող նոր ժանրը։ Բեմադրվել են Ռոսինիի «Վիլհելմ Տելլը» (1829 թ.), Մեյերբերի «Հուգենոտները» (1836 թ.) և այլ օպերաներ։ 19-րդ դարի 2-րդ կեսին բեմադրվել են Շ․ Գունոյի, Լ․ Դելիբի, Կ․ Սեն-Սանսի, Ժ․ Մասնեի, 20-րդ դարում՝ Ռ․ Շտրաուսի, Ի․ Ստրավինսկու, Մ․ Ռավելի, Դ․Միյոյի, Ա․ Բերգի, Ս․ Պրոկոֆևի և այլոց երկերը։

Photographies by:
Bradley Weber - CC BY 2.0
Statistics: Position
2609
Statistics: Rank
46966

Ավելացնել նոր մեկնաբանություն

CAPTCHA
Security
728639154Click/tap this sequence: 2465
Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Google street view

Where can you sleep near Գրանդ օպերա ?

Booking.com
494.362 visits in total, 9.222 Points of interest, 405 Destinations, 131 visits today.