Arc de triomphe de l'Étoile

( Հաղթական կամար (Փարիզ) )

Հաղթական կամար (ֆր.՝ Arc de Triomphe de l'Étoile), Փարիզի ամենահայտնի հուշարձաններից մեկը։ Այն գտնվում է Շառլ դը Գոլի հրապարակում (ֆր.՝ Place de l'Étoile)։ Հուշարձանը կառուցվել է ի պատիվ Հեղափոխության և Նապոլեոնական պատերազմներում տարած հաղթանակների, 1806-1836 թվականներին, ճարտարապետ՝ Ժան Ֆրանսուա Շալգրեն։

Պատմություն

1805 թվականին Աուստեռլիցի ճակատամարտում Նապոլեոն Բոնապարտի բանակը հաղթում է ռուս-ավստրիական բանակին։ Ճակատամարտը հայտնի է նաև «3 կայսրերի ճակատամարտ» անվամբ[1]։ Ի պատիվ հաղթանակ տարած բանակին Նապոլեոն Բոնապարտը հրամայում է Շայո բլրի վրա կառուցել հաղթակամար։ Կառույցի նախագծերը սկզբնական շրջանում մի քանիսն էին,որոնցից մեկը իրենից ներկայացնում էր քարե մեծ փիղ՝ որի ներսում պետք է լիներ Նապոլեոնի հաղթանակներին նվիրված թանգարան[2]։ Սակայն հաղթակամարի նախատիպ է դառնում Հռոմեական հրապարակի մուտքի մոտ կառուցած Տիտոսի մարմարե Հաղթակամարը (մ․թ․ 81 թվական)։

 
Տիտոսի մարարե Հաղթակամարը, Հռոմ

Փարիզի հաղթակամարի ճարտարապետը եղել է Ժան Ֆրանսուա Շալգրենը։ Շինարարական աշխատանքները սկսվել են 1806 թվականին և ավարտվել 1836 թվականին։ Կամարի բարձրությունը 49,51 մետր է, լայնությունը 44,82 մետր, իսկ սյուների բարձրությունը՝ 29,19 մետր։ Կամարը զարդանախշված է չորս հիմնական քանդակային խմբերով՝ «Հաղթանակ 1810թ.», «Մարսելյեզ», «Խաղաղություն», «Դիմադրություն 1814թ.»:

 

Հաղթանակ 1810թ.»

 

«Մարսելյեզ»

 

«Խաղաղություն»

 

«Դիմադրություն 1814թ.»

Դրանից բացի կամարի վրա զետեղված են 128 ճակատամարտերի հարթաքանդակներ՝ «Աուստերլից»,«Աբուկիրի հաղթանակը», «Անցումը Արկոլ կամրջով», «Ժեմապեի ճակատամարտը», «Փառավոր բանակի քայլերթը», «Ալեքսանդրիայի նվաճումը» և այլն։ Կամարի սյուների վրա գրված են 558 ֆրանսիացի սպաների անուններ։

 

Արևմտյան սյուն

 

Արևելյան սյուն

 

Հարավային սյուն

 

Հյուսիսային սյուն

Կամարի շուրջը տեղակայված գրանիտե հարյուր թումբերը պատրաստված են ի պատիվ Նապոլեոնի երկրորդ գահակալության հարյուր օրերի։ Թումբերը իրար միացված են պողպատե շղթաներով։ Քաղաքական բախումների պատճառով շինարարությունը մի հաճախ ընդհատվում էր և նորից վերսկսվում։ Բոնապարտը միայն մեկ անգամ է տեսնում կամարի մակետը՝ 1810 թվականին, երբ Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Ֆրանց II աղջիկ Մարիա-Լուիզա Ավստրիացին ժամանում է Փարիզ և նրանք ամուսնանում են։1840 թվականի դեկտեմբերի 15-ին Նապոլեոն Բոնապարտի աճյունափոշին սուրբ Հեղինե կղզուց տեղափոխում են Փարիզ և սգո թափորը հանդիսավոր կերպով անցնում է Հաղթական կամարի տակով։ Հաղթակամարի տակով են անցկացրել Լուի-Ադոլֆ Տիերի, Վիկտոր Հյուգոյի Լեոն Գամբետտայի, Մակ-Մագոնի, Ֆոշ Ֆերդինանդի, Ժան Ֆիլիպ Լեկլերկի, Լատր դե Տեսինիի և շատ նշանավոր մարդկանց աճյուններ։

«Подробный конспект. Война 1805 года. Аустерлицкая операция: Леер Генрих Антонович — Алфавитный каталог — Электронная библиотека Руниверс»։ www.runivers.ru։ Վերցված է 2016 թ․ հուլիսի 13  «Триумфальная арка в Париже считается символом города» (ru-RU)։ 2010-05-20։ Վերցված է 2016 թ․ հուլիսի 13 
Photographies by:
Statistics: Position
3908
Statistics: Rank
29609

Ավելացնել նոր մեկնաբանություն

CAPTCHA
Security
946872351Click/tap this sequence: 6591
Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Google street view

Where can you sleep near Հաղթական կամար (Փարիզ) ?

Booking.com
494.214 visits in total, 9.222 Points of interest, 405 Destinations, 567 visits today.