Հաբ (Էդինբուրգ)

Հաբ (անգլ.՝ hub), Էդինբուրգի միջազգային փառատոնի շտաբը, 1999 թվականից գործում է 19-րդ դարի տաճարում։ Գտնվում է Էդինբուրգի ամրոցի հարևանությամբ` Թագավորական մղոնում` շոտլանդական մայրաքաղաքի կենտրոնում։ Հաբը նաև էդինբուրգյան մյուս փառատոների տեղեկատվական կենտրոնն է։

Հաբ (անգլ.՝ hub), Էդինբուրգի միջազգային փառատոնի շտաբը, 1999 թվականից գործում է 19-րդ դարի տաճարում։ Գտնվում է Էդինբուրգի ամրոցի հարևանությամբ` Թագավորական մղոնում` շոտլանդական մայրաքաղաքի կենտրոնում։ Հաբը նաև էդինբուրգյան մյուս փառատոների տեղեկատվական կենտրոնն է։

Պատմություն

19-րդ դարի կեսին Թագավորական մղոնում` սուրբ Ջայլզի տաճարից ոչ հեռու, կառուցվել է Սուրբ Ջոնի եկեղեցին (անգլ.՝ Tolbooth Kirk St. John)։ Շինարարությունը ընթացել է 1839-1844 թվականներին ճարտարապետներ Օգաստես Ուեբլի Պյուջինի և Ջեյմս Գիլեսպի Գրեմի նախագծով[1][2]։

Նեոգոթիկայի ոճով կառուցված եկեղեցին, որն ուներ Էդինբուրգում ամենաբարձր` 73 մետրանոց սրաձող, միանգամից դարձավ Շոտլանդիայի մայրաքաղաքում գերիշխող տեսք ունեցող շինությունը[1][3]։ Եկեղեցին գործել է մինչև 1979 թվականը, երբ փակվել է Շոտլանդիայի եկեղեցու և Շոտլանդիայի միավորված ազատ եկեղեցու (անգլ.՝ United Free Church of Scotland) միավորման հետևանքով[4]։

Որոշ ժամանակ Սուրբ Ջոնի եկեղեցին չի գործել։ Միայն 1999 թվականի վերանորոգումից հետո այնտեղ տեղակայվել է Հաբը (անգլ.՝ hub)` էդինբուրգյան նշանավոր փառատոների շտաբն ու տեղեկատվական կենտրոնը։

Ներկայումս շինությունն ունի մի քանի սրահներ, որոնցից խոշորագույնը կարող է ընդունել 420 մարդ։ Կա նաև գրադարան և սրճարան։ Ներքին տարածքները տրվում են վարձակալությամբ տարբեր հավաքույթներ, հրավերքներ, հարսանեկան արարողություններ իրականացնելու համար[5]։

Մեծ սրահը, որը կոչվում է «Վիկտորյայի սրահ», մինչև 2004 թվականը երբեմն օգտագործվել է խորհրդարանական նիստեր անցկացնելու նպատակով, մինչև Հոլիռուդյան պալատի դիմաց կառուցվել է Շոտլանդիայի խորհրդարանի նոր շենքը[6]։

↑ 1,0 1,1 «Объединённое Королевство. Шотландия. Эдинбург. Церковь Tolbooth (Tolbooth Kirk).»։ //victor.com.ua։ Արխիվացված է օրիգինալից 2013-09-21-ին։ Վերցված է 2013-9-4  «The Hub Festival Centre»։ //canmore.rcahms.gov.uk։ Վերցված է 2013-9-5 (անգլ.) «Edinburgh Photo Library — Tolbooth Kirk»։ // rampantscotland.com։ Վերցված է 2013-9-5 (անգլ.) «Эдинбург. По Королевской миле от замка до Северного моста»։ // dkphoto.livejournal.com։ Վերցված է 2013-8-23  Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ Hub անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: «Парламент Шотландии — жемчужина архитектуры и деконструктивизма»։ //glammilk.ru։ Վերցված է 2013-8-23  (չաշխատող հղում)

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
914837256Click/tap this sequence: 7953

Google street view

Where can you sleep near Հաբ (Էդինբուրգ) ?

Booking.com
490.305 visits in total, 9.200 Points of interest, 404 Destinations, 73 visits today.