Շոտլանդիայի ազգային պատկերասրահ

Շոտլանդիայի ազգային պատկերասրահ (Շոտլանդական ազգային պատկերասրահ, անգլ.՝ Scottish National Gallery), ազգային պատկերասրահ Շոտլանդիայում։ Գտնվում է Էդինբուրգի կենտրոնում՝ Մաունդ բլրի վրա, տեղավորված է Ուիլյամ Հենրի Փլեյֆեյրի նեոդասական ոճով նախագծած շենքում։ Թանգարանը հանրության համար բացվել է 1859 թվականին։ Թանգարանի հավաքածուն ներառում է կերպարվեստի շոտլանդական ազգային հավաքածուի, Վերածննդից մինչև 20-րդ դարի սկիզբ շոտլանդական և միջազգային արվեստի նմուշներ։

Պատմություն

Շոտլանդիայի ազգային պատկերասրահի հիմնադրումը կապված է 1819 թվականին Շոտլանդիայում ստեղծված Կերպարվեստի խրախուսման թագավորական ինստիտուտի հետ։ Հաստատությունը սկսեց ձեռք բերել կտավներ, և 1828 թվականին Մաունդում բացվեց Թագավորական ինստիտուտի շենքը։ 1826 թվականին մի խումբ արվեստագետներ հիմնադրեցին Շոտլանդիայի ակադեմիան՝ որպես Թագավորական ինստիտուտի շառավիղ։ 1838 թվականին այն դարձավ Շոտլանդիայի ազգային ակադեմիա (RSA): Ակադեմիայի հիմնական նպատակն էր ստեղծել ազգային հավաքածու, և 1835 թվականին Թագավորական ինստիտուտի շենքում վարձակալեց ցուցահանդեսային տարածք[1]։

1840-ական թվականներին պլանավորվել է Շոտլանդիայի ազգային ակադեմիան տեղավորել նոր շենքում[1]։ Ուիլյամ Հենրի Փլեյֆեյրն առաջարկ ստացավ նախագծելու շենքը, և 1850 թվականի օգոստոսի 30-ին Ալբերտ Սաքսեն Կոբուրգ Գոթացին դրեց թանգարանի անկյունաքարը[2]։ Ի սկզբանե շենքը մեջտեղից բաժանված էր. արևելյան հատվածում տեղավորված էր Շոտլանդիայի ազգային ակադեմիայի ցուցահանդեսների պատկերասրահը, արևմտյան հատվածում՝ Ազգային պատկերասրահի հավաքածուն[1][2]։ 1912 թվականին Շոտլանդիայի ազգային ակադեմիան տեղափոխվեց Թագավորական ինստիտուտի շենք։ Ներքին հարդարանքներն իրականացրել է Ուիլյամ Թոմաս Օլդրիվը[2]։ Վերաբացումից հետո պատկերասրահն ուշադրությունը կենտրոնացրեց շոտլանդական և եվրոպական մշտական հավաքածուների վրա։

1970 թվականին կառուցվեցին լրացուցիչ նկուղային պատկերասրահներ[2]։ 21-րդ դարի սկզբում Փլեյֆեյրի նախագիծը ենթարկվեց վերակառուցման, պատկերասրահի և ակադեմիայի շենքերի միջև կառուցվեց ստորգետնյա տարածք։ 32 միլիոն ֆունտ ստերլինգ արժեքով շինարարությունը տևեց 5 տարի[3]։ Նոր ստորգետնյա տարածքը 2004 թվականին բացվեց որպես Weston Link[4]: Ջոն Միլեր և գործընկերներ կազմակերպության նախագծած կապ-օղակն այժմ հայտնի է որպես Gardens Entrance, որը նոր մուտք է ապահովում Princes Street Gardens-ի համար, ունի դասախոսության թատրոն, կրթական տարածք, խանութ, ռեստորան և ինտերակտիվ պատկերասրահ[1]։

↑ 1,0 1,1 1,2 1,3 «Scottish National Gallery - History & Architecture»։ Արխիվացված է օրիգինալից 2014-02-07-ին։ Վերցված է 2014-01-27  ↑ 2,0 2,1 2,2 2,3 HL:27679, the%20mound «THE MOUND, NATIONAL GALLERY OF SCOTLAND WITH RAILINGS (Ref:27679)»։ Վերցված է 2014-01-27 (չաշխատող հղում) «Playfair Project»։ National Galleries of Scotland։ Արխիվացված է օրիգինալից 2016-11-01-ին։ Վերցված է ապրիլի 3, 2012  «Opening day for gallery project»։ BBC News։ օգոստոսի 4, 2009 
Photographies by:
Maciek Szczepaniak - CC BY-SA 3.0
Statistics: Position
4579
Statistics: Rank
22462

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
891574632Click/tap this sequence: 4278

Google street view

Where can you sleep near Շոտլանդիայի ազգային պատկերասրահ ?

Booking.com
491.253 visits in total, 9.210 Points of interest, 405 Destinations, 91 visits today.