Հռենոսի ջրվեժ

Հռենոսի ջրվեժ (գերմ.՝ Rheinfall), հարթավայրային ամենամեծ ջրվեժը Շվեյցարիայում և ամբողջ Եվրոպայում

Ջրվեժը գտնվում է Բարձր Հռենոսում՝ Հյուսիսային Շվեյցարիայում, Շաֆհաուզենի և Ցյուրիխի կանտոնների սահմանին, Նոյհաուզեն ամ Ռայնֆալ (Neuhausen am Rheinfall) և Լաուֆեն-Ուվիզեն/Դախսեն (Laufen-Uhwiesen/Dachsen) համայնքների միջև, Շաֆհաուզեն քաղաքի մերձակայքում։ Ամենամոտ գտնվող բնակավայրը Նոյհաուզեն ամ Ռայնֆալն է, որտեղ զբոսաշրջիկները կարող են դիտել նաև Վյորթ ամրոցը։

Ջրվեժն ունի 150 մետր լայնություն և 23 մետր բարձրություն։ Ձմռան ամիսներին ջրի միջին ծախսը վայրկյանում 250 խորանարդ մետր է, ամռանը՝ 600 խորանարդ մետր։ Ջրի ամենաառատ հոսքը, որ երբևէ արձանագրվել է, եղել է վայրկյանում 1250 խորանարդ մետր (1965 թվականին), ամենանվազ հոսքը՝ վայրկյանում 95 խորանարդ մետր (1921 թվականին)։

Photographies by:
Statistics: Position
1190
Statistics: Rank
101079

Ավելացնել նոր մեկնաբանություն

CAPTCHA
Security
713259468Click/tap this sequence: 1414
Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Google street view

Where can you sleep near Հռենոսի ջրվեժ ?

Booking.com
539.192 visits in total, 9.233 Points of interest, 405 Destinations, 160 visits today.