Karlův most

( Կառլի կամուրջ )

Կառլի կամուրջ (չեխ․՝ Karlův most), կամուրջ Պրահայում՝ Վլտավա գետի վրա։ Միացնում է Պրահայի Մալայա ստրանա և Ստարե մեստո թաղամասերը։ Կառուցվել է միջնադարում։ Կամրջի երկու կողմերով տեղադրված են 30 արձաններ։ Երկարությունը 520 մետր է. լայնությունը՝ 9, 5 մետր։ Հենվում է 16 հզոր կամարների վրա։

Կամուրջը կառուցվել է 1357 թվականին և փոխարինելու է եկել 12-րդ դարում կառուցված Ջուդիթի Կամրջին (Judith’s Bridge)։ Այժմ այն համարվում է զբոսաշրջության ամենահայտնի վայրերից մեկը։

Պատմություն

Կամուրջը համարվում է կապող միջոց Պրահայի ամրոցի և Հին Քաղաքի միջև։ Կամրջով անցնում էր, այսպես կոչված, «Թագավորական ճանապարհը» (իսկ այժմ անցկացվում է Պրահայի մարաֆոնը)։ Կամրջի հետ կապված են քաղաքի պատմության կարևոր իրադարձությունները։ Օրինակ՝ 1420 թվականին կամուրջը հուսիտներին օգնեց անցնել Մալա երկիր, իսկ 1648 թվականին Հարդաչանները հարձակվել են շվեդների վրա։

Յուդիթի կամուրջ

Յուդիթի կամուրջը՝ Կառլի կամրջի նախորդը, կառուցվել և ավերվել է 1172 թվականին, Վլադիսլավ II-ի և նրա կնոջ՝ Յուտտա Տյուրինգսկայի օրոք։ Կամրջից օգտվում էին մինչև Կառլ IV-ի գահակալությունը, բայց այդ ժամանակ առևտրի, հասարակական և կառուցողական վերելքի համար առաջացավ ավելի ժամանակակից կամրջի անհրաժեշտություն։ 1342 թվականին Յուդիթի կամուրջը գրեթե հիմնահատակ քանդվեց ջրհեղեղից։ Նրա բեկորներից մեկի մնացորդը գտնվում է Լուժիցկոյ սեմինարիայի փողոցներից մեկի տներից մեկի նկուղում, 82 (Մալա Երկիր)։

Նոր կամուրջը

Նոր կամուրջը կառուցվել է Կառլ IV-ի նախագծով։ Կառուցել են այն Յուդիթի տեղում։ Կամրջի կառուցումը ընթացել է 1357 թվականից մինչև 15-րդ դարասկիզբ։ Այն վստահվել է Պյոտր Պարլեժին։ Հին հատվածում Պյոտր Պարլեժի ճարտարապետները կառուցել են կամրջի աշտարակը մոտավորապես 1380 թվականին։

Ըստ լեգենդի[1][2]՝ համաձայն չեխ պատմաբան և աստղագետ Զդենեկ Գորսկու[3][4]՝ առաջին քարը դրել է Կառլ IV-ը 9.7.1357 առավոտյան 5:31 ։ Այս ամսաթիվը և ժամը ընտրել են աստղագուշակների խորհրդով։ Եթե գրել թվերը հակառակ տեսքով՝ 1 3 5 7 (տարի) 9 (օր) 7 (ամիս) 5 (ժամ) 3 1 (րոպե), ապա մենք կստանանք անհաշվելի թվերի սկզբում ծագող, իսկ հետո նվազող շարք (պալինդրոմ)[5].:

Այդ ժամանակահատվածում մեծ կարևորություն էր տրվում մոգական թվերին։ Այդպիսի պահին հիմնադրված կամուրջը պիտի կանգուն մնար հարյուրավոր տարիներ։

Ըստ ավանդության ՝ հենց Կառլի կամրջից է պարկի մեջ անց կացված նետտվել Չեխիայում սուրբ համարվող Ձան Նեպոմուցկին։ Հենց այն տեղում, որտեղ սրբի մարմինն ընկղմվել է Վլատվայի մեջ, ջրի վրա երևացել են հինգ աստղերի ձևով կրակի. այդ ժամանակվանից Յան Նեպոմուցկին պատկերում են հինգ աստղ գլխին։

Մինչ 1908 թվականը Կառլի կամրջով անցնում էր ճանապարհ ձիերի համար, իսկ 1905 թվականին էլեկտրաֆիկացվեց, որից հետո նրանով արդեն անցնում էր տրամվայ։ Այդ երթուղին հեռացվեց 1908 թվականին։

Կա վարկած, որ եթե դիպչես Կառլի կամուրջը զարդարող քանդակներից մեկին և երազանք պահես, ապա անպայման կկատարվի։ Իսկ սիրահարների երազանքը կկատարվի այն դեպքում, եթե պահեն այն և համբուրվեն ՝ կանգնելով կամրջին։

MOSTY.CZ — Karlův most «Charles' Bridge (Karluv most) | Prague Spot»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 29-ին։ Վերցված է 2016 թ․ հուլիսի 5  Zdeněk Horský: Založení Karlova mostu a kosmologická symbolika Staroměstské mostecké věže, Praha 1979 Pražský orloj — The Prague Astronomical Clock — Zdeněk Horský Հոդված Կառլի կամրջի մասին (չեխերեն)
Photographies by:
Statistics: Position
1621
Statistics: Rank
76294

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
846537219Click/tap this sequence: 8267

Google street view

Where can you sleep near Կառլի կամուրջ ?

Booking.com
490.817 visits in total, 9.208 Points of interest, 405 Destinations, 2 visits today.