( Կատանա (զենք) )

Կատանա (ճապ.՝ ), երկար ճապոնական թուր (դայտո), որը օգտագործել են ֆեոդալական Ճապոնիայի սամուրայները։ Ժամանակակից ճապոներենում «կատանա» բառը նաև նշանակում է ցանկացած թուր։ Կատանան ճապոներենում կարդացվում է որպես կունյոմի, սինո-ճապոներենում՝ օնյոմի։ Բառը նշանակում է «կորացված թուր միակողմանի շեղբով»։ Իր շեղբի ձևով կատանան սուր է հիշեցնում, սակայն նրա բռնակը ուղիղ է և երկար, ինչը թույլ է տալիս բռնել այն երկու ձեռքով։ Բռնակն երախակալ չունի։ Շեղբի ոչ մեծ կորությունը և սուր ծայրը թույլ են տալիս նաև ծակող հարված հասցնել։

Destinations