Kocatepe Camii

( Քոջաթեփե մզկիթ )

Քոջաթեփե մզկիթ (թուրքերեն՝ Kocatepe Camii), Անկարայի ամենամեծ մզկիթը։ Համարվում է քաղաքի տեսարժան վայրերից մեկը։ Գտնվում է Անկարայի համանուն թաղամասում՝ քաղաքի պատմական հատվածից դեպի հարավ։

Պատմություն

Մզկիթի կառուցումը սկսվել է 1967 թվականին։ Ճարտարապետ Վեդաթ Դալոքայի նախնական նախագծով նախատեսվում էր կառուցել ժամանակակից մզկիթ, սակայն հետո քաղաքային իշխանությունները վերանայեցին իրենց որոշումը և նախապատվությունը տվեցին ճարտարապետ Հյուսրեվ Թայլայի դասական ոճի նախագծին։ Մզկիթի կառուցումը տևել է ավելի քան 20 տարի և ավարտվել 1987 թվականին։ Քոջաթեփե մզկիթը ունի չորս մինարեթներ և մեծ գմբեթ՝ բնորոշ օսմանյան ճարտարապետական ոճի մնացած մզկիթներին։ Գլխավոր գմբեթի բարձրությունը կազմում է 48,5 մ, իսկ տրամագիծը՝ 25,5 մ։ Մինարեթների բարձրությունը, որոնք զարդարված են ոսկեզօծ կիսալուսիններ, կազմում է 88 մետր։ Մզկիթի ընդհանուր տարածքը կազմում է 4288 մ²։

Մզկիթը ներսից զարդարված է ապակենախշերով և ոսկե թիթեղիկներով, հախճապակե մեծ ջահերով, դեկորատիվ սալիկներով։ Հատակը պատված է մարմարով։ Մզկիթի կենտրոնում գտնվում է Մասջիդ ան Նաբավի մզկիթի մոդելը, որը գտնվում է Մեդինայում։ Մոդելը 1993 թվականին Թուրքիայի նախագահ Սուլեյման Դեմիրելին նվիրել է Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդուլլահ իբն Աբդուլ-Ազիզ ալ-Սաուդը։

Ստորգետնյա տարածքներում տեղակայված են սրճարաններ և քաղաքի ամենամեծ սուպերմարկետներից մեկը, որի վարձավճարը վճարվում է մզկիթի բյուջեից։

Photographies by:
Statistics: Position
1857
Statistics: Rank
67386

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
312649587Click/tap this sequence: 8356

Google street view

Where can you sleep near Քոջաթեփե մզկիթ ?

Booking.com
490.486 visits in total, 9.203 Points of interest, 404 Destinations, 54 visits today.