Context of Անկարա

Անկարա (թուրքերեն՝ Ankara), Թուրքիայի Հանրապետության մայրաքաղաք ստեղծման օրից՝ 1923 թվական, պատմականորեն հայտնի է Անգորա, Անկիրա անուններով։ Անկարան, որը ունի 4,587,558 բնակչություն բուն քաղաքում (2014), իսկ 5,150,072 Անկարայի մարզում (2015), Թուրքիայի երկրորդ ամենամեծ քաղաքն է կայսերական մայրաքաղաք Ստամբուլից հետո։

1920 թվականի ապրիլի 23-ին Անկարայում ստեղծվել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովը, որը Քեմալական պատերազմների տարիներին դարձել է Աթաթուրքի և Թուրքիայի ազգայնամոլական շարժման կենտրոնը։ 1923 թվականի Թուրքիայի Հանրապետության ստեղծման օրվանից Անկարան նրա մայրաքաղաքն է եղել՝ Օսմանյան կայսրության փլուզումից հետո փոխարինելով Ստամբուլին։ Անկարան ունի նաև առևտրական և արդյունաբերական քաղաքի նշանակություն՝ լինելով Թուրքիայի կարևոր ճանապարհների և երկաթուղային ցանցերի կենտրոնում։ Քաղաքի անվամբ են կոչում անգորական բուրդը, որը ստանում են անգորական նապաստակներից, անգորական երկարամազ այծը, անգորական կատուն։ Այս տարածքը հայտնի ...Կարդալ ավելին

Անկարա (թուրքերեն՝ Ankara), Թուրքիայի Հանրապետության մայրաքաղաք ստեղծման օրից՝ 1923 թվական, պատմականորեն հայտնի է Անգորա, Անկիրա անուններով։ Անկարան, որը ունի 4,587,558 բնակչություն բուն քաղաքում (2014), իսկ 5,150,072 Անկարայի մարզում (2015), Թուրքիայի երկրորդ ամենամեծ քաղաքն է կայսերական մայրաքաղաք Ստամբուլից հետո։

1920 թվականի ապրիլի 23-ին Անկարայում ստեղծվել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովը, որը Քեմալական պատերազմների տարիներին դարձել է Աթաթուրքի և Թուրքիայի ազգայնամոլական շարժման կենտրոնը։ 1923 թվականի Թուրքիայի Հանրապետության ստեղծման օրվանից Անկարան նրա մայրաքաղաքն է եղել՝ Օսմանյան կայսրության փլուզումից հետո փոխարինելով Ստամբուլին։ Անկարան ունի նաև առևտրական և արդյունաբերական քաղաքի նշանակություն՝ լինելով Թուրքիայի կարևոր ճանապարհների և երկաթուղային ցանցերի կենտրոնում։ Քաղաքի անվամբ են կոչում անգորական բուրդը, որը ստանում են անգորական նապաստակներից, անգորական երկարամազ այծը, անգորական կատուն։ Այս տարածքը հայտնի է նաև իր դեղձերով, մեղրով և մուսքաթ խաղողով։ Չնայած նրան, որ Անկարան գտնվում է Թուրքիայի ամենաչոր հատվածներից մեկում և հիմնականում շրջապատված է տափաստանի բուսականությամբ, այն կարող է համարվել կանաչ քաղաք յուրաքանչյուր քաղաքացուն հասնող կանաչի չափով՝ 72 մ²։

Անկարան հին քաղաք է, որտեղ կան խեթական, փռյուգիական, հելլենական, հռոմեական, բյուզանդական և ի վերջո օսմանյան հնագիտական հուշարձաններ։ Քաղաքի պատմական կենտրոնը 150 մետր բարձրություն ունեցող մի բլուր է, որը գտնվում է Անկարա գետի ձախ ափին, որը Սաքարյա գետի վտակն է։ Բլրի վրա շարունակում են մնալ հին միջնաբերդի ավերակները։ Քաղաքում կան բավականին լավ պահպանված օրինակներ հռոմեական և օսմանյան ճարտարապետությունից, օրինակ՝ մ.թ.ա. 20 թվականով թվագրվող Ավգուստոսի տաճարը։

Where can you sleep near Անկարա ?

Booking.com
491.027 visits in total, 9.210 Points of interest, 405 Destinations, 33 visits today.