พระบรมมหาราชวัง

( Մեծ պալատ (Բանգկոկ) )

Մեծ պալատ (թաի.՝ พระบรมมหาราชวัง), պալատական համալիր Թայլանդում` Բանգկոկում։

Մեծ պալատը եղել է Թայլանդի արքաների նստավայրը` սկսած 18-րդ դարից։ Պալատի շինարարությունը սկսվել է 1782 թվականին` Ռամա I արքայի օրոք, երբ վերջինս մայրաքաղաքը Տխոնբուրիից տեղափոխում է Բանգկոկ։ Պալատը անընդհատ ընդարձակվել է. ժամանակի հետ կառուցվել են հարակից բազմաթիվ շինություններ` տարբեր նշանակության։ Ներկայումս պալատը չի կիրառվում Թայլանդի թագավորների բնակության համար։ Ռամա IX արքան ապրում է Չիտրալադա պալատում։

Պատմություն
Grand Palace Bangkok, Thailand.jpg 

Երբ Բուդհա Յոդֆա Չուլալոկե արքան (Ռամա I) որոշում է ընդունում Սիամի մայրաքաղաքը արևմուտքում գտնվող Տխոնբուրիից տեղափոխել արևելյան Բանգկոկ, որ գտնվում է Մենամ Չաո Պրայա գետի ափին, որոշում է կառուցել արքայական նոր պալատ, որ բոլորին կցնցեր իր շքեղությամբ ու մեծությամբ։

Շինարարությունն սկսվում է 1782 թվականի մայիսի 6-ին։ Սկզբում պալատը փայտե մի քանի շինություն էր ներկայացնում, որ չորս կողմից շրջապատված էր 1900 մ երկարությամբ պաշտպանական պատով։ Ամրոցով շրջապատված տարածքն ուներ մոտ 218.400 մ ² մակերես։ Շուտով թագավորը պատվիրում է Զմրուխտե Բուդդայի տաճարը, որ նախատեսված էր Բուդդային անձնական երկրպագության համար։ Երբ պալատի շինարարությունն ավարտվում է (1785), այնտեղ տեղի է ունենում Ռամա I-ի թագադրման արարողությունը։

Մեծ պալատի նախագիծը որոշ չափով հիշեցնում է Այուտայա քաղաքում գտնվող պալատը։ Պալատն ուղղանկյունաձև է։ Արևմտյան մասը դուրս էր գալիս գետի մոտ, իսկ արքայական հարկաբաժինը գտնվում էր արևելյան մասում։

Մեծ պալատը իշխանության նստավայրն էր և արքայական դատարանը Չակրի դինաստիայի օրոք ընդհուպ մինչև Ռամա V-ի, ինչպես նաև նրա որդիներ Ռամա VI-ի և Ռամա VII-ի կառավարման տարիները։ Վերջիններս, գերադասելով ապրել առանձին պալատներում, այնուամենայնիվ մեծ պալատն օգտագործում էին որպես գլխավոր նստավայր։ 1945 թվականին արտասահմանից վերադառնալուց հետո այստեղ է հաստատվել Ռամա VIII-ը, սակայն նրա առեղծվածային մահից հետո եղբայրը` Ռամա IX-ը, արքայական նստավայրը տեղափոխում է Չիտրալադա։

Այնուամենայնիվ, պալատը ներկայումս էլ օգտագործվում է արքայական ընտանիքի կողմից։ Այնտեղ կազմակերպվում են արքայական ամենամյա հանդիսություններ, ինչպես նաև արքայական հարսանիքներ, թաղումներ, պետական ընդունելություններ։

Ներկայումս պալատը բաց է այցելուների համար և հանդիսանում է էքսկուրսիոն հանրահայտ ուղղություն։ Ներս մտնել ցանկացողները պետք է հոգ տանեն իրենց արտաքին տեսքի համար, քանի որ արգելված է կիսավարտիքներով, կարճ շրջազգեստներով, մեծ լանջաբացվածքով շորերով մուտքը։

Photographies by:
McKay Savage from London, UK - CC BY 2.0
Statistics: Position
4117
Statistics: Rank
26546

Ավելացնել նոր մեկնաբանություն

CAPTCHA
Security
128365479Click/tap this sequence: 6971
Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Google street view

Where can you sleep near Մեծ պալատ (Բանգկոկ) ?

Booking.com
491.411 visits in total, 9.211 Points of interest, 405 Destinations, 36 visits today.