मानसून ( Մուսսոն )

Մուսսոն (արաբերեն՝ «موسم» («մաուսիմ») - սեզոն), սեզոնային կայուն քամիներ երկրագնդի որոշ մարզերում, որոնք տարին երկու անգամ փոխում են իրենց ուղղությունը (դառնում հակադիր կամ հակադիրին մոտ)։ Պարբերական, սեզոնային քամիներ են, որոնք գերազանցապես փչում են Հարավային և Հարավարևելյան Ասիայի արևադարձային և մերձարևադարձային երկրներում՝ հասնելով մինչև Ճապոնական ծովի ափերը։

Մուսսոնները փոխում են իրենց ուղղությունը՝ ամառը ծովից դեպի ցամաք, իսկ ձմռանը՝ ցամաքից ծով։ Սրանցից առաջինը՝ ծովից փչողը, բերում է խոնավություն, և հիմնական առանձնահատկությունը ամառային առատ տեղումներն են։ Ձմեռային մուսոնները հաճախ ուղղված են ցամաքից դեպի օվկիանոս (մայրցամաքային մուսոններ), իսկ ամառայինը՝ օվկիանոսից դեպի ցամաք (օվկիանոսային մուսոններ)։ Պայմանավորված են հիմնականում մայրցամաքի և օվկիանոսի տաքացման անհամաչափությամբ։ Իսկ մյուսը՝ ցամաքից փչողը բերում է չոր օդ։

Մուսսոնային կլիմայի հիմնական առանձնահատկությունը ամառային առատ տեղումներն են և չոր ձմեռը։ Մուսոնները լավ են արտահայտված արևադարձային լայնություններում, գլխավորապես Հնդկական օվկիանոսի ավազանում։ Լինում են նաև արտաարևադարձային մուսոններ։